– Պարոն Համբարյան, վերջին օրերին անընդհատ ի հայտ են գալիս այսպես կոչված հայեր, որոնք երրորդ երկրի միջոցով տեղափոխվում են Բաքու, համալրում Բաքվի քարոզչամեքենայի շարքերը, կամ հարցազրույցներ տալիս դավաճան Վահան Մարտիրոսյանին: Հայաստանն այս իմաստով ի՞նչ կարող է անել, դիվանագիտակա՞ն ջանքեր են պետք, թե՞ հատուկ ծառայություններն են թերանում:
– Երբ ի սկզբանե Վահան Մարտիրոսօղլուն ադրբեջանական հատուկ ծառայությունների միջոցով հայտնվեց Բաքվում՝ մեր իշխանությունները դրան շատ աննշան ուշադրություն դարձեցին: Ես շատ մտահոգվեցի, բազմիցս նշել եմ, որ սա ձնագնդի էֆեկտն է ունենալու, Ադրբեջանի հատուկ ծառայությունները շատ մեծ գումարներ են ներդրել այս ամենի մեջ, և այդ գործը պետք է շարունակական լիներ: Հայտնվեց Շվեդիայում բնակվող Վահե Ավետյանը, Սյուզան Ջաղինյանը, հայտնվեց այդ ակտիվիստը «Ժառանգություն»-ից, ով փորձում էր արդարանալ, իբր միամիտ տեղն է սկայպով զրուցել այդ Մարտիրոսօղլուի հետ, բայց որ նայում ես՝ շատ ջերմ ու նորմալ, կամ այդ հոգեկան հիվանդը՝ նկարներից նայում ես տեսնում ես՝ տարրական հոգեկան խանգարում ունի: Խնդիրն այն չէ, որ այդ մարդիկ մեկնել են Բաքու, ադրբեջանական կողմը՝ հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմ ստեղծելու ֆոնին թմբկահարում է ամեն տեղ, դիմում են օտարերկրյա լրագրողների, քաղաքական գործիչների, որ նրանք էլ մեկնաբանեն այդ պլատֆորմի գործունեությունը: Հայ հասարակության համար ուղղակիորեն տարօրինակ է, որ այդ պլատֆորմի մասին իր կարծիքն է հայտնում Կրեմլի լեզուն՝ Կիսելյովը, Կրեմլին մոտ կանգնած վերլուծաբան Սերգեյ Մարկովը, այսօր արդեն մեկնաբանություններ է տալիս Մոլդովայի հանրային պալատի ղեկավար, տխրահռչակ Աուրելիա Գրիգորիուն։
– Ի՞նչ միտում եք տեսնում:
– Ինչքան արկածախնդիր, հոգեկան հիվանդ կա, իշխանություններից «աբիժնիկ» կա՝ գումար աշխատելու համար կարող են միանալ այդ պլատֆորմին: Մեզ համար կարևոր է, որ ոչ թե դիվանագետները արձագանք տան, այլ Ազգային անվտանգության ծառայությունը, ինչի՞ համար է ստեղծված ԱԱԾ-ն, որ ընդդիմադիրներին հրավիրի զրույցների՞, մանր մունր կաշառակերներին ձերբակալի՞: Այդ կառույցի գործունեության 90 տոկսը պետք է կապված լինի այդպիսի պոտենցիալ դավաճանների բացահայտելուն և նրանց վնասազերծելուն:
– Մեր կողմի հակաքայլերը, որո՞նք պետք է լինեն: Կան տեսակետներ, որ մեր հատուկ ծառայություններն էլ պետք է փորձեն հավաքագրել Բաքվում նման դժգոհություններ ունեցող մարդկանց: Դա ճի՞շտ կլինի ըստ Ձեզ:
– Ադրբեջանի իշխանություններն այն օրն են գցել ընդդիմադիրներին, որ նրանց 95 տոկոսը Բաքվից դուրս է: Ինձ համար զարմանալի կլինի, եթե Խադիջա Իսմաիլովան գա Երևան, Յունուս ամուսինները գան Երևան, Միրկադիրովը գա Երևան..․ Ադրբեջանական կողմն այդ թափթուկներին՝ Սյուզի, Վահան, Վահե Ավետյան, արցախցի իրեն գրող անվանող հոգեկան հիվանդը․․․ Դրանք հաստատ գնված են, ես չեմ հավատա, որ անվճար այդպիսի գործունեություն են ծավալում: Մեր ԱԱԾ-ի գործունեությունը պետք է լինի այդպիսի մարդկանց վնասազերծումը բոլոր մեթոդներով: Ես չեմ ասում՝ պարտադիր ֆիզիկապես ոչնչացնեն, բայց եթե գործը հասնի դրան՝ դա էլ պետք է անեն: Ես հարց եմ տալիս, այդ նույն Գերմանիայում բնակվող Արմեն Վիրաբյանը բավական երկար ժամանակ նույն Մարտիրոսօղլուի գրառումներին ֆեյսբուքում հավանություն էր տալիս, մեր ԱԱԾ-ն չի՞ հետևում: Ես տեսել եմ, որ բազմաթիվ հայեր այդ Մարտիրոսօղլուի գրառումները մեկնաբանում և հավանություն են տալիս: Ես հաստատ համոզված եմ, որ մեր ԱԱԾ-ն կարող է պարզել, որտեղ են գրանցված այդ մարդիկ, ինչ կապ ունեն: Ես գտնում եմ, որ սա շատ թմբկահարել պետք չէ, սա մի պատերազմ է, որին մենք պատրաստ չէինք, սա հիբրիդային պատերազմ է, մենք դրան պատրաստ չէինք:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.