Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը:
Քաղաքապետի տեղակալը մանրամասնել է, որ տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ: Նշվել է նաև, որ այս տարի լույսերի միացման հանդիսավոր արարողություն նախատեսված չէ:
Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 01:00-ն մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, ինչպես նաև զբոսաշրջիկների համար Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, կկազմակերպի Նոր տարվա դիմավորման տոնական ծրագիր, որը կուղեկցվի հայկական էստրադայի սիրված արտիստների ուրախ և տոնական երգերով ու պարային կատարումներով, իսկ ուղիղ կեսգիշերին հրավառությամբ կազդարարվի Նոր տարվա գալուստը։
Անդրադառնալով հասարակական տրանսպորտի աշխատանքին՝ նշվել է, որ Ամանորի գիշերը մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 02:00-ն:
«Այս տարի տոնական հիմնական միջոցառումները տեղի կունենան Ազատության հրապարակում: Այստեղ կձևավորվի հեքիաթային սառցե քաղաք, որտեղ դեկտեմբերի 19-ից հունվարի 13-ը Ձմեռ պապը սիրով կհյուրընկալի բոլորին: Երեխաներն այստեղ հնարավորություն կունենան հետաքրքիր ժամանակ անցկացնել հեքիաթային քաղաքում: Բացօթյա միջոցառումներ կանցկացվեն նաև բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում: Այս տարի մի շարք հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված նաև մասնավոր կազմակերպությունների հետ համատեղ», – նշել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ հունվարի 5-ին՝ ժամը 15:00-ից, հեքիաթային քաղաքի բեմահարթակում ելույթ կունենան մանկական սիրված խմբեր, փոքրիկ երգիչ-երգչուհիներ: Իսկ հունվարի 6-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում, Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ, Սուրբ ծննդյան տոնածիսական արարողությամբ կմեկնարկի ազգագրական երգի և պարի կատարումներով համերգային ծրագիրը:
Միջոցառումների ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական բաղադրիչին, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին կցուցաբերվի համապատասխան օժանդակություն:
«Այս տարի հատուկ շեշտադրում է արվել սոցիալական նշանակության ծրագրերին: Մասնավորապես մայրաքաղաքի անապահով ընտանիքներին այս տարի ևս կտրամադրվի պարենային աջակցություն: Նվերների փաթեթներ են նախապատրաստված նաև շուրջ 40 հազար երեխաների համար: Բացի այդ, ևս 4000 երեխաներ էլ հնարավորություն կունենան անվճար այցելելու թատրոններ և դիտելու ամանորյա ներկայացումներ», – ընդգծել է Արամ Սուքիասյանը:
Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում նախատեսված տոնական համերգով՝ հունվարի 13-ին՝ ժամը 18:00-ին:
Հունվարի 2-5-ը՝ ժամը 11:00-ից 17:00-ը, այցելուների համար բաց կլինեն նաև Երևան քաղաքի պատմության և Ժամանակակից արվեստի թանգարանները, ինչպես նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը:
Ամանորյա տոնական միջոցառումների ծրագրերի մասին բնակչությանն իրազեկելու նպատակով տեղեկատվական բուկլետներ կբաժանվեն մայրաքաղաքի հանրային, մարդաշատ վայրերում:
Այս տարի բուկլետում ներառված է «Օգտակար տեղեկություններ» բաժինը, որտեղ հատկապես մայրաքաղաքի հյուրերի համար ներկայացված է հունվարի 2-ից գործող սննդի և ժամանցի մի շարք վայրերի վերաբերյալ տեղեկատվություն:
Հավելյալ տեղեկությունների համար նշված են նաև էլեկտրոնային փոստի հասցեներ և հեռախոսահամարներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.