ՀՀ ԱԺ-ն այսօր քննարկում է ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում:
Փոփոխություններն առաջարկում է ՀՀ կառավարությունն, իսկ ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարը ներկայացրեց, որ հիշյալ փոփոխությունները ենթադրում են պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ հայտարարագիր ներկայացնող անձի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էականորեն գերազանցում են նրա եկամուտների չափը:
Այս ամենից հետո եթե ողջամտորեն չի հիմնավորվում պաշտոնյայի հարստացումն իր եկամուտներով, եւ եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող մյուս հանցագործությունների հատկանիշները բացակայում են, անձը կենթարկվի պատասխանատվության:
Ապօրինի հարստացման համար ԱԺ բերված փոփոխություններով նախատեսված է պատիժ՝ ազատազրկման ձեւով եւ պաշտոնանկություն:
եթե Հատուկ քննչական մարմինն իրեն հասանելի միջոցներով պարզում է, որ կա, ենթադրենք, գույքի ավելացում, պաշտոնյան պետք է կարողանա ապացուցել, որ ինքն ունի նաեւ օրինական այլ եկամուտներ, որոնք, ասենք, մոռացել է հայտարարագրել:
Ըստ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝Հայաստանում օրենքը չի գործի այնպես, ինչպես նախատեսվում է.«Իմ հաշվարկներով Հայաստանում կա հինգ միլիարդատեր, 200 հատ, հատով եմ ասում, հոգի չեմ ասում, որովհետեւ ապօրինի հարստացողներին հոգի չեմ ասում, մի քանի միլիոն ունեցող մարդիկ, եւ գոնե այստեղ նստած մի 60 հոգի միլիոնատեր: Կարո՞ղ է այս օրենքը փոքրերի վրա աշխատի, միլիարդատերերի համար՝ ոչ: Այսինքն հավասարության, արդարության սկզբունքը եթե չաշխատեց, թարս է աշխատելու այս օրենքը»։
ՀՀ արդարադատության նախարարը վստահեցրեց, որ բոլոր հանցանքների համար պատասխանատվություն պետք է կրեն բոլորը:
«Բա ինչու եմ մտահոգությունը բարձրացնում, որ շեմը պիտի չիջացվի, շեմը չպիտի իջացնենք, եթե շատ ենք իջացնում, մեխանիզմը սկսում է աշխատել փոքրերի վրա, արդյունք է ցույց տալիս փոքրերով: Մնացածը չի բացառվում, որ դուրս մնան, դրա համար շեմը պիտի բարձր լինի: Աշխարհի բոլոր երկրներում այդպես է գնացել, շեմը պիտի բարձր լինի»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.