Աշխատանքային այցով Արցախ մեկնած Սերժ Սարգսյանը սահմանագոտի կատարած ատելություններից եւ խորհրդակցություններից հետո` նախօրեին, Ստեփանակերտում հանդիպել է Հայաստանի եւ Արցախի մշակութային գործիչներին: Զինվորական համազգեստով մտավորականների հետ հանդիպմանը մասնակցող Սարգսյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել:
Պատասխանելով Երեւանի տիկինիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանի հարցին, թե ինչու է հենց այս օրերին որոշել այցելել Ղարաբաղ Ս. Սարգսյանը պատասխանել է. «Դա ներքին պարտադրանք է, որովհետեւ հիմա այն ժամանակահատվածն է, երբ եւ զորքը, եւ բնակչությունը, եւ ԼՂՀ քաղաքացիներն արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու:
Զորքը շատ կարիքներ ունի, եւ այդ կարիքները պետք է գնահատել, որովհետեւ մեր հնարավորությունները անսահմանափակ չեն, որպեսզի բոլոր հարցերը, բոլոր խնդիրները լուծվեն: Դրա համար պետք է կարիքները գնահատել, տեսնել’որն է առաջնայինը ու այդ խնդիրներին լուծում տալ: ժամանակահատվածը սրանով է պայմանավորված»:
Անկեղծ ասած ամենեւին չցանկանալով բացասական սպասումներ ձեւավորել' չենք կարող չնկատել, որ Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նման հայտարարությունը բավականին չարագուշակ է հնչում: Ինչ նկատի ունի Սերժ Սարգսյանը
` ասելով թե Արցախում բոլորն «արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու»: Սա ի՞նչ է, պատերազմի նախապատրաստվելու հրապարակային կո՞չ: Եթե ոչ, եթե Սերժ Սարգսյանը, օրինակ, նկատի ուներ ձմռան ամիսները կամ այլ բան, ապա հարկ էր դա ներկայացնել ընդհանրական կոնտեքստով որպեսզի տպավորությունն այդքան մռայլ չլիներ:
Մինչդեռ նույն այդ հանդիպման ընթացքում Ս. Սարգսյանի հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ եւս որեւէ լավատեսական ազդակ չեն հաղորդում. «Այս պահին բանակցություններ չկան: Չասեմ բանակցություններ, վերջին լուրջ խոսակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրով տեղի է ունեցել օգոստոսի 10-ին: Դրանից հետո որեւէ լուրջ խոսակցություն խնդրի մասին չի եղել»,- մանրամասնել է նա:
Այսպիսով` Ս. Սարգսյանը արձանագրում է, որ այս պահին բանակցային լիակատար վակուում է, ասել է թե Ադրբեջանը հրաժարվում է կատարել Վի- եննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ վերջ: Իրավիճակը հասել է մի կետի, երբ արդեն միջնորդների գերխնդիրը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունները կազմակերպելն է, այլ երկու երկրների ԱՂ նախարարների հանդիպումը հաջողացնելը:
Մի բան, որը հազիվ ստացվեց դեկտեմբերի 9-ին
Համբուրգում: Թե դեռ որքան այսպես կարող է շարունակվել, թերեւս ամենից լավ հենց Սերժ Սարգսյանն է պատկերացնում, եւ ինչպես տեսանք` Ստեփանակերտում այլեւս բացահայտ կիսվում է իր պատկերացումներով:
Ժողովուրդ
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:
- 11:11Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
- 11:10Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
- 14:10Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.