Կոտայքի մարզում նախընտրական եռուզեռը սկսվել է: Օրեր առաջ Չարենցավանի քաղաքապետին է դիմել «Միկմետալ» ընկերության սեփականատեր Միխայիլ Հարությունյանի որդին՝ Վահան Հարությունյանը, և առաջարկել Չարենցավան քաղաքի մանկապարտեզների սաներին ամանօրյա նվերներ բաժանել: Չարենցավանի քաղաքապետի թույլտվությունը ստանալուց հետո Վահան Հարությունյանը, այսպես ասած, «գրոհ» է կազմակերպել Չարենցավանի բոլոր մանկապարտեզների վրա՝ իր նկարներով ու շնորհավորանքով ամանօրյա տոպրակներ տալով թվով մոտ 750 սանի: Չարենցավանի քաղաքապետի օգնական Սուրեն Մուրադյանը Politinfo.org-ի հետ զրույցում նշեց, որ Վահան Հարությունյանը առաջին անգամն է նման նախաձռնությամնբ հանդես գալիս, և իրենց նախօրոք չի ասվել, որ տոպրակների վրա նկարներ են լինելու:
Իսկ սա ամենևին պատահական չէ: Վահանի անունը վերջին շրջանում շատ է շրջանառվում որպես ՀՀԿ ցուցակի հավանական հավակնորդի, քանի որ նրա հայրը Սերժ Սարգսյանի մանկության ընկերն է, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մորեղբայրը, նրան են պատկանում «Միկմետալ» ընկերությունը, «Երազ» բիզնես կենտրոնն ու «Երազ» բնակելի թաղամասը, նաեւ Չարենցավանում գործող «Ասկե գրուպ» ՓԲԸ-ն, որն զբաղվում է ամրանների արտադրությամբ։
Politinfo.org-ի հարցին՝ արդյո՞ք Չարենցավանում ՀՀԿ-ն քարոզարշավ է սկսել և դրա համար է բարեգործության ջիղն արթնացել հավանական թեկնածուի մոտ, քաղաքապետի օգնականը պատասխանեց. «Չեմ կարող ասել, չգիտեմ ինչ ասեմ, այդ համատեքստում չեն խոսել»:
Փաստորեն նրանք, ովքեր ըստ օդում կախված լուրերի, Սերժ Սարգսյանի ռեալ «դաբրոն» ստացել են, արդեն քարոզարշավ են սկսել, ու, այսպես ասած, «պղծման» գործընթացը մեկնարկել է մանկապարտեզից: Առայժմ Չարենցավանի քաղաքապետին մանկապարտեզ մտնելու ու տոպրակներ բաժանելու հայտ չի ներկայացրել Չարենցավանի բազմափորձ պատգամավոր Վարդան Այվազյանը, հավանաբար երկու պատճառով ՝առաջին, Այվազյան Վարդանը լավ գիտի, որ Կոտայքի մարզում բարեգործության ասպարեզում ծանր քաշային է շարունակում մնալ Գագիկ Ծառուկյանը, և երկրորդ, որ Այվազյան Վարդանը Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ ու նրա որդու հետ հարաբերություններ փչացնելու ցանկություն չունի, և հենց դրա համար էր հայտարարում առաջիկա ընտրություններին գուցեև չմասնակցելու իր մտադրության մասին՝ մանկապարտեզների ազատ ելումուտը թողնելով Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ ընտանիքին:
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
- 15:10-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
- 15:10Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.