«Ղարաբաղյան խնդիրը պատանդ է դարձել թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի վարչակազմերի ձեռքում, որոնք օգտագործում են այն՝ իշխանության մնալու համար», — պնդում է Իլհամ Ալիևի դեմ դուրս եկած դիվանագետներից մեկը՝ Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը:
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, թե «միջազգային իրավունքի նորմերն այլևս չեն գործում, և ուժն է միայն ծնում իրավունք»՝ նախկին դեսպանը «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է. — «Պատերազմը ոչ թե լուծում է, այլ՝ անդունդ: Ավելի քան 30 հազար ադրբեջանցի զոհվեց, երբ մենք դեռ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով ու «Ալազան» հրթիռներով էինք կռվում։ Հիմա, հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունները, ժամանակակից սպառազինությունների տված հնարավորությունները, կարելի է ակնկալել, որ զոհերի թիվը տասնյակների, եթե ոչ հարյուր հազարների կհասնի»:
Մամեդովը պնդել է, որ հակամարտության ռազմական լուծումը չի տեսնում ոչ միայն որպես նախկին դիվանագետ, այլև՝ զինվորական: «Ինձ հանդիպած միջազգային փորձագետների հաշվարկներով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում տնտեսությունը մեկ ամսից ավելի լայնածավալ պատերազմի չի դիմանա», — ասել է Մամեդովը՝ ընդգծելով, որ «լուծումը շահարկվում է երկու երկրների վարչակազմերի կողմից»:
«Մենք տեսանք, որ ամեն անգամ, երբ Ադրբեջանում ներքաղաքական խնդիրներ ծագեցին՝ կոռուպցիոն սկանդալից, մինչև սոցիալական լարվածություն ու ընդդիմության ակտիվացում, շփման գծում իրավիճակը սրվեց», — նկատել է ընդդիմադիր դիվանագետը:
Մամեդովը պնդել է, թե անհրաժեշտ է ակտիվացնել բանակցային գործընթացը՝ 1996-ից 1998 թվականների նման, ընդգծելով, որ կողմերն այդ ժամանակ շատ մոտ էին համաձայնությանը: «Այդ տարիներին նաև Եվրամիությունն էր շատ ակտիվ, առաջարկվում էին շատ տարբերակներ, որոնք ապահովում էին Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղում՝ զուգակցելով այն Եվրամիության ծրագրերի, այդ թվում՝ տարածաշրջանն անդրեվրոպական տրանսպորտային միջանցքին կապելու հետ», — մանրամասնել է ադրբեջանցի նախկին դիվանագետը:
Շուրջ քսան տարի Ադրբեջանի դիվանագիտական կորպուսում աշխատած Մամեդովը նշել է, թե այսօր էլ բավականաչափ տեղեկացված է բանակցային գործընթացից և կարող է պնդել, որ Ալիևի վարչակազմը կոպտագույն սխալներ է թույլ տվել՝ սկսած 2006 թվականից։ «Նրանք սկսեցին շարժվել ֆրանսիացի համանախագահի կամքով՝ հայտնվելով լավ մտածված ծուղակում», — ասել է Մամեդովը՝ առանց փակագծերը բացելու:
Արիֆ Մամեդովը մինչև անցած տարի Իսլամական համագործակցության կազմակերպության դեսպանն էր Եվրամիությունում, ավելի վաղ՝ Ադրբեջանի ներկայացուցիչը Ստրասբուրգում, սակայն համակարգից հեռացվեց, երբ Բաքվի շենքերից մեկում բռնկված հրդեհից հետո հանդգնեց ֆեյսբուքյան իր էջում իշխանություններին քննադատել: Գրառումից հետո վարչակազմը դիվանագետին ոչ միայն պաշտոնազրկեց, այլև նրա նկատմամբ քրեական գործ հարուցեց՝ պետական միջոցներն ապօրինի վատնելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով: Մամեդովն այժմ բնակվում է Եվրոպայում:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.