Արցախի մարդու իրավուքնների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Թալիշում ներկայացրել է առաջին միջանկյալ զեկույցը, որը վերաբերում է ապրիլյան դեպքերից հետո քաղաքացիների եւ զինվորականների նկատմամբ կատարված ռազմական հանցագործություններին: Ռուբեն Մելիքյանը նշել է, որ առաջին ընթացիկ զեկույցում ամենակարեւոր տարրը եղել է հայատյացության հարցը՝ արմենաֆոբիան:
«Այս զեկույցում փորձել ենք ներկայացնել տարբեր տարրեր, որոնք վերաբերում են հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունում: Մենք մի քանի փաստահավաք այցեր ենք իրականացրել, որտեղ դաժանություններ են տեղի ունեցել եւ որոնց վերաբերյալ մենք խոսում ենք: Տասնյակ ականատեսների հետ հանդիպումներ են եղել, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ռազմական գործողություններին, ինչպես նաեւ այն մարդկանց հետ, որոնք քաղաքացիական բնակչության հետ կապված միջազգային մարդու իրավունքների խախտումներին են ականատես եղել: Հարցումներ են արվել նաեւ պետական մարմիններին՝ ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ: Ունեցել ենք բազմաթիվ խորհրդակացություններ ռազմական, բժշկական մասնագետների հետ եւ շարունակել ենք բաց աղբյուրների մշտադիրտարկումները»,-ասաց նա:
Օմբուդսմենը նշել է, որ զեկույցում անդրադարձել է կատարվել քառօրյայի ընթացքում ադրբեջանական կողմից իրականացված խոշտանգման դեպքերին, պատիժ մահվամբ դեպքերին՝ դիմադրելու ունակությունը կորցրած զինծառայողների նկատամամբ իրականացված, մարմինների նկատմամբ անարգումներին. «Մեր հիմնավորումներով սա մահվան պատիժ է հայ լինելու համար: Սրանք հենց արմենաֆոբիայի փաստեր են: Զեկույցում վայրագությունների փաստերը 3 ուղղություններով են ներկայացված՝ Թալիշի, Սեյսուլանի եւ Հարավային բլուրի՝ Լելեթեփե: Յուրաքանչյուր ուղղության հետ կապված փաստերը քննարկել ենք ըստ միջադեպերի»,-ասաց Ռուբեն Միքայելյանը:
Նա նշեց, որ հյուսիսում եղել է 4 միջադեպ, Սեյսուլանի ուղղությամբ՝ 1 եւ Հարավում երկու միջադեպ: Օմբուդսմենի խոսքով՝ զեկույցում նկարագրված է երեք էպիզոդ:
«Բոլոր երեք դեպքերում էլ ունենք՝ պատիժ մահվամբ, մարմինների անարգում եւ մեկ դեպքում՝ 92 տարեկան տարեց կնոջ դեպքում՝ խոշտանգման փաստ: Երկրորդ էպիզոդը վերաբերում է ԼՂՀ ՊԲ-ի բեռնատար մեքենային, որի նկատմամբ հարձակում է իրականացվել եւ մենք այստեղ ունենք երկու գլխատման դեպք: Որոնցից մեկին մահացած վիճակում են գլխատել, մյուսին՝ ողջ վիճակում:
Երրորդ էպիզոդը վերաբերում է 170 մարտական դիրքին, որտեղ ունեցել ենք 4 կորուստ մարտական դիրքը հետ վերցնելու ընթացքում: 4 էպիզոդը չենք նկարագրել, որովհետեւ ռազմական հանցագործության փաստ դիակի փորձաքննության արդյունքում չենք ֆիքսել»:
Ռուբեն Միքայելյանը նշեց, որ Սեյսուլանի հատվածում 4 զինծառայողի նկատմամբ կատարվել է ռազմական հանցագործություն. «Իսկ հարավային ուղղությամբ երկու դեպք ունենք՝ 112 մարտական դիրքում բոլոր 12 ադրբեջանական զինված ուժերի հսկողության ներքո հատվածների նկատմամբ կիրառվել են ռազմական հանցագործություններ, իսկ 115 մարտական դիրքում՝ 4-ի նկատմամբ:
Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված 3 քաղաքացիական անձինք եւ 4 զինծառայողները բոլորն էլ ողջ չեն մնացել»:
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.