Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հրապարակած տեղեկությունների և իրավապահ մարմիններին տված բացատրությունների վերաբերյալ՝ հայտարարելով, որ քննության արդյունքներով որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը հայտարարել էր. «Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և Պաշտպանության նախարարության միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:
Երկու անգամ Վահան Բադասյանին կանչել են հարցաքննության այս հայտարարության առնչությամբ. առաջին անգամ Հայաստանի զինվորական քննչական վարչությունում, որտեղ հարցաքննությունն ավելի քան 5 ժամ է տևել, երկրորդ անգամ Արցախում: Բադասյանը պնդում է, որ այնքան խոսուն փաստեր է ներկայացրել իրավապահներին բանակում տեղի ունեցող չարաշահումների ու թալանի մասով, որ միանգամայն կարող են հարուցել քրեական գործ:
Սակայն ինչպես տեսնում ենք, իրավապահ մարմինները գտան, որ քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա, որովհետև ըստ իրավապահների՝ չկա հանցակազմ, ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի սահմաններում:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Վահան Բադասյանը հայտարարեց, որ այս ամենը հիմք է տալիս իրեն ենթադրելու, որ իսկապես ցանկություն չկա բռնել բանակը թալանողների ձեռքերը, հակառակը՝ քաջալերում են նրանց.
«Ես լիովին հասկացա, որ քննչական մարմինն ինքը հասկացել է, որ Ս. Սարգսյանը քաղաքական որոշում ունի չպատժել գողերին, այլ՝ ընդհակառակը: Իրենք ասում են, որ ի հեճուկս հանրության այն հատվածի, որոնք դեմ են այդ թալանին, ավելի շատ թալանեն, ավելի շատ ոչնչացնեն: Ես իրավունք ունեմ արդեն ենթադրելու և տպավորությունս էլ այդպիսին է, որովհետև այդքան փաստեր, որ ես բերեցի, և այդքան սուտ փաստեր, որ քննչական մարմինը բերեց, դա այդ մասին է խոսում: Իսկ փաստերը բացարձակ ճչացող փաստեր էին: Ուրեմն որոշեցին շարունակել թալանը: Ավելի շուտ ոչ թե շարունակել, այլ քաջալերել թալանը»:
Բադասյանը գտնում է, որ ՀՀ-ում իշխանությունն այնքան թույլ հիմքեր ունի, որ վախենում է անգամ պատժել թալանչիներին՝ մտածելով, որ եթե պատժեն բոլորին, ապա կփլվի իշխանությունը, որը հիմնված է հենց թալանչիների ու գողերի վրա:
«Իշխանություն պահելու հարցում ամեն ինչի ընդունակ է Ս. Սարգսյանը: Նա ընդունակ է ոչ միայն թալանը հանդուրժելու, այլ ամեն ինչի:
Ս. Սարգսյանը պատրաստ է նաև հանձնել ամբողջ Հայաստանը, թեկուզ փոքր Երևանը լինի՝ աղի հանքով, իրեն լրիվ բավարար է: Տեսեք, մինչ այդ համանախագահներն ասում էին՝ հինգ շրջան պիտի հանձնեն, բայց ինչ պարզ դարձավ, որ ինքը նույնիսկ յոթ շրջան հանձնել էլ պատրաստ է եղել, 12-ին էլ է պատրաստ, միայն թե պատերազմ չլինի: Իսկ ինչո՞ւ պատերազմ չլինի, որովհետև ինքը բանակի վրա ծախս չի անում, չի ուզում, որ բանակում արդարություն վերականգնվի, որ հավասարակշռություն ստեղծվի, որովհետև արդարություն վերականգնելու պարագայում ստիպված է լինելու պատժել գողերին: Այնինչ այդ գողերն են սպասարկում իր իշխանությանը»:
Ըստ Բադասյանի՝ պայքարելու համար քայլեր շատ կան, որոնք և պատրաստվում է անել: Սակայն, ըստ նրա, նույն ոճով շարունակելն իմաստ չունի:
«Միայն ես ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բանակից տարեկան գողանում են և միայն այս հարցում՝ ցորենի հարցում, տարեկան բանակից գողանում են 150-180 մլն դրամ, բայց տեսեք ուրիշ ինչ գնումներ են իրականացվում: Եթե աչքի տակով անցկացնենք մյուս բոլոր ոլորտները՝ իրային, սպառազինության և այլ գնումները, ապա կկազմի 35-40 մլն դոլարին համարժեք գումար»,- ասաց ԼՂ ընդդիմադիր գործիչը:
Աղբյուրը՝galatv.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.