Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը կարող է ԱՄՆ-ի հանդեպ միջազգային հանրության անվստահության պատճառ դառնալ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ իրանական ԻՍՆԱ գործակալությանը հղումով։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կստորագրի Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված՝ Իրանի դեմ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու մասին օրենքը, հայտնում է Թերթ.ամ-ը։
«Եթե ԱՄՆ նախագահը երկարաձգի պատժամիջոցները, այդ քայլը միջազգային հանրությանը ցույց կտա ԱՄՆ կառավարության ոչ հուսալի լինելը, որը գործում է իր պարտավորություններին հակառակ»,- ասել է նախարարը՝ Հնդկաստանում մեկնարկող «Ասիայի սիրտը» համաժողովից առաջ։
Նրա խոսքով՝ այդ պատժամիջոցներն այլ երկրների հետ Իրանի հարաբերությունների վրա չեն անդրադառնա։
Ի դեպ, երեկ հաղորդվել էր, որ իրանցի խորհրդարանականներն ամերիկյան ապրանքների ներկրման արգելքի մասին օրենքի նախագիծ են պատրաստել՝ Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների երկարաձգմանն ի պատասխան: Այդ մասին հայտնել էր Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդարանում աղբյուրի:
«Մեջլիսի անդամներն օրենքի նախագիծ են պատրաստել, որը կարգելի (Թեհրանի կողմից) ամեն տեսակի ամերիկյան սպառողական ապրանքների գնումը: Դա պատասխան է Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու ԱՄՆ Սենատի որոշմանը»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ օրենքի նախագիծը կդրվի խորհրդարանի քվեարկության:
Իրանի՝ միջուկային զենք ստեղծել թույլ չտալու համար էներգետիկ արդյունաբերության դեմ ուղղված պատժամիջոցների գործողության ժամկետը սպառվում էր 2016 թվականի դեկտեմբերին: Չնայած Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ավելի վաղ ձեռքբերված համաձայնությանը՝ Կոնգրեսը և նախագահը ցանկանում են օրենքն ուժի մեջ թողնել՝ պատժամիջոցները վերադարձնելու հնարավորություն ունենալու համար, եթե ԱՄՆ-ն կարծի, որ Իրանը խախտում է համաձայնությունը:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.