Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանը: Երեկ իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվող թեմայի խորագիրը վերաբերում էր կրոնական էքստրիմիզմին և տեռորիզմին` Ադրբեջանի պատվիրակ ՝ ոմն Գուլիև, իր զեկույցում անդրադարձավ մեզ և մեղադրեց 25 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ դեպքերի և 20% իրենց տարածքները, այսպես կոչված, «օկուպացնելու և տեռորիստական քաղաքականություն վարելու մեջ»: Քանի որ իմ զեկույցը նախորդել էր ադրբեջանցի պատվիրակին, չէի կարող պատասխանել, հետևապես, նիստի նախագահողից առանձին կարգով ձայնի իրավունք պահանջեցի, բայց, քանի որ նախագահողը նույնպես ազգությամբ ազերի էր, գիտակցեց, որ պատասխանելու եմ Գուլիևի մեկնաբանություններին, ուստի, ինձ ձայնի իրավունք չտվեց: Դա երեկ, բայց արդեն այսօր` մշակույթի, գիտության սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստին հաշվառվեցի, որպեսզի ներկայացնեմ Հայկական կողմի պատմական և իրավական փաստերն ու ազերու մերկապարանոց էժան ելույթի իրական էությունը: Մասսայական` պատվիրակների և միջազգային ԶԼՄ ներկայացուցիչների աչքի առջև, ադրբեջանցի նախագահողն ակնհայտ կողմնակալ պահվածքով փորձեր արեց կասեցնելու իմ խոսքն ու սատար կանգնել իր հայրենակցին: Իրավիճակն այդ պահին կտրուկ սրվեց: Եթե հակադարձմանը չմիջամտեին միջազգային պատվիրակները, իրավիճակն անկանխատեսելի զարգացում կարող էր ստանալ: Բարոյական ուղուց շեղված ազերիները չէին սպասում նման հակադարձման: Միջազգային հանրության աչքի առջև պետք է պատռենք դրանց դիմակը: Դա պետք է յուրաքանչյուր անգամ անել, ճիշտ պահին հակազդելով, առանց էմոցիաների և ներկայացնելով իրականությունը: Ադրբեջանական արտաքին քաղաքականության ճեղքերը մեծանում են: Առկա է սիրողական տեսագրությունը, որը շուտով ինձ մոտ կլինի:
Նյութի աղբյուր Elq.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.