«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբան, ինվազիվ ծառայության պատասխանատու Արամայիս Նազարյանի հետ մեր հարցազրույցը ցույց է տալիս այն խնդիրները, որոնց հետևանքով Հայաստանում հիմնականում բացակայում է որակյալ բժշկությունը, ավելին` առաջացել են միանգամայն լուրջ ռիսկեր սրտաբանության ոլորտում:
—Ըստ ձեզ, Հայաստանում ապահովվա՞ծ են բավարար պայմաններ որակյալ բժշկության համար, ի՞նչ է դրա համար անհրաժեշտ, և որքանո՞վ է դա իրատեսական մեր երկրի համար: Հատկապես ո՞ր ուղղությամբ աշխատանք կա անելու:
— Հայաստանում և, ընդհանրապես, որակյալ բժշկություն ապահովելու համար երկու բան է անհրաժեշտ. առաջինը` որակյալ կադրեր, և երկրորդը` որակյալ աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներ և այլ միջոցներ: Երկուսի տեսակետից էլ Հայաստանի Հանրապետությունում պայմանները հիմնականում, ցավոք, բավարար չեն: Եթե խոսում ենք միջազգային ստանդարտներին համապատասխանող կադրերի որակավորման մասին, կարծում եմ, բավականին գործ արված է, բայց դեռ լիարժեք չէ: Տեխնիկական հագեցածության տեսակետից, եթե համեմատեմ 20 տարի առաջվա վիճակի հետ, թեև բավական լուրջ առաջընթաց կա, բայց, կարծում եմ, մենք այսօր համաքայլ չենք ընթանում միջազգային չափանիշներին: Հայաստանում որակյալ բժշկության համար բավարար պայմաններ ունենալն իրատեսական է: Համենայն դեպս, կան երկրներ, որոնք զարգացած չեն, համարվում են զարգացող երկրներ, բայց այդ երկրներում կա մեր երկրի համեմատ ավելի առաջավոր, առաջադեմ բժշկություն: Ճիշտ է, բժշկությունն այն ասպարեզն է, որտեղ շատ կարևոր են ներդրումները, և ոչ հարուստ, զարգացող երկրում ակնկալել, որ առաջատար բժշկություն պետք է ունենանք, մի քիչ ուտոպիստական մոտեցում կլինի, բայց մյուս կողմից էլ համարում եմ, որ գոյություն ունեցող պայմաններում հնարավոր է այնպես անել, որ եղածի համեմատ ավելի որակյալ բժշկություն լինի Հայաստանում:
Անդրադառնալով ձեր հարցի վերջին մասին, ասեմ, որ և՛ ներդրումների, և՛ կադրերի մասնագիտական որակավորման ուղղությամբ աշխատանք կա անելու, երկուսն էլ հավասարաչափ կարևոր են, որովհետև առանց որակյալ կադրերի ներդրումներ անելն արդիական և որակյալ սարքավորումներ ձեռք բերելու համար չի տա ակնկալվող արդյունքը: Այդ սարքավորումները ոչ ճիշտ կամ ոչ արդյունավետ օգտագործելը չի նպաստում բժշկության առաջընթացին, և հակառակը` որակյալ կադրեր ունենալով, առանց համապատասխան սարքավորումների, նույնպես չենք կարող ակնկալել, որ բարձր որակի բժշկական սպասարկում կարող է լինել:
— Պետպատվերի շրջանակներում կատարվող վճարումները նպաստո՞ւմ են բուժման որակի բարձրացմանը կամ ժամանակակից բուժում ապահովելուն:
— Պետպատվերների առկայությունն, առաջին հերթին, օգնում է ազգաբնակչությանը` օգտվելու բժշկական ծառայություններից: Հարցի երկրորդ կողմն այն է, թե ինչքանո՞վ է դա բավարար: Բուժման որակի բարձրացումը կախված է նրանից, թե հատկացվող գումարներն ինչքանո՞վ են բավարարում բուժական ծառայություններ մատուցելու համար: Կարծում եմ, պետպատվերի համար հատկացվող գումարներն անբավարար են, հետևաբար դրանք չեն կարող նպաստել բուժման որակի բարձրացմանը: Թերևս կարելի է եղածը պահպանել: Ամեն մի մանրամասնություն, օրինակ, կատետրի որակից սկսած (ինչ որակի են գնում, որքան լավ է կատետրի որակը, հիվանդի համար քիչ ցավալի է և այլն, բնականաբար, այնքան գինը բարձր է), մինչև որակյալ մասնագետներ ունենալը` կախված է ֆինանսներից: Այսինքն` եթե վճարումները բավարար չեն լինում, որ ապահովեն և՛ նյութատեխնիկական բարձր որակը, և՛ բարձր որակավորման մասնագետների առկայությունը, ապա դրանք չեն կարող նպաստել որակի բարձրացմանը: Դժվարանում եմ ասել, թե որքան պետք է ավելացնել պետպատվերի շրջանակներում այժմ կատարվող վճարումները, որպեսզի ապահովվի ժամանակակից, եվրոպական ստանդարտներին համապատասխանող բուժում: Այդ թիվն ունենալու համար պետք է կատարել հաշվարկներ, որոնք, վստահ եմ, ցանկացած հիվանդանոց ունի: Ուղղակի այդ հաշվարկները պետք է մի քիչ իրատեսական լինեն, ուռճացված թվեր չներկայացվեն, և ոչ էլ այնքան փոքր լինեն գումարները, որ ստիպված լինենք պետպատվերով հիվանդների բուժման համար ցածր որակի նյութեր օգտագործել կամ նրանց բուժումը կազմակերպել ցածր որակավորում ունեցող բժիշկներով:
— Սրտի վիրաբուժությանը և ստենտավորմանն առնչվող պետության վերջին որոշումները, մասնավորապես` ստենտավորման արժեքի գրեթե կրկնակի նվազեցումը, նպաստելո՞ւ են բնագավառի զարգացմանն ու բուժման որակի բարելավմանը, թե՞ ճիշտ հակառակ արդյունքն են տալու:
— Անկեղծ ասած, ես համարում եմ, որ ստենտավորման գների իջեցումը` 1 միլոն 800 000 դրամից 1 100 000 դրամ, բոլոր դեպքերում, չի նպաստում որակի բարելավմանը, բայց գների իջեցումը միանշանակ հնարավորություն է տալիս համեմատաբար շատ մարդկանց` օգտվելու բժշկական այդ ծառայությունից: Սովորաբար ընդունված ձևը, որն օգտագործվում է արտերկրում, օրինակ, նաև հարևան Վրաստանում, հետևյալն է. գների իջեցումը վերաբերում է միայն հիվանդներին, իրականում կատարվող աշխատանքի գնի, այսինքն` բուժհաստատության վարձատրության իջեցում չի կատարվել, որովհետև ստենտավորման համար անհրաժեշտ գումարի մնացած մասը սուբսիդավորվել է պետության կողմից: Դա է միակ ճանապարհը, որի պարագայում պետությունն իրավունք կունենա պահանջելու բարձրորակ ծառայություն, հակառակ դեպքում, երբ կատարվում է գների մեխանիկական իջեցում, պետությունը ոչ մի հիմնավորում չունի հիվանդանոցից պահանջելու բարձրորակ ծառայություն, քանի որ հիվանդանոցը ստիպված գնելու է ոչ բարձրորակ դեղեր, նյութեր, պիտույքներ: Ստենտն ամենատեսանելի մասն է, որը կարելի է վերահսկել, ենթադրենք սահմանել, որ տեղադրվելու են միայն Եվրոպայում կամ Ամերիկայում որակի տեսակետից հաստատված ստենտներ: Դա ամենահեշտ ճանապարհն է, սակայն միայն ստենտի դեպքում կարելի է այդպես վարվել, մինչդեռ ստենտ դնելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների շատ մեծ ցանկ կա, որում ընդգրկված միջոցների որակը և քանակը գործնականում վերահսկել հնարավոր չէ, օրինակ, թե ինչ քանակության դեղորայք է օգտագործվում, ինչ որակի կատետրներ են դրվում, ինչ հաճախականությամբ են կատարվում լաբորատոր քննությունները, քանի օր են հիվանդները պառկում հիվանդանոցում, հիվանդանոցում պառկելու ընթացքում ինչ որակի դեղեր են օգտագործվում, հիվանդին տրվու՞մ է դեղորայք, թե՞ հիվանդին ասում են՝ գնացեք, դուք վերցրեք դեղորայքը: Այնքան շատ են այդ նրբությունները, որ պետությունը գործնականում չի կարող վերահսկել այդ ամենը: Մյուս կողմից, ինչպես արդեն նշեցի, շատ ցածր գների դեպքում հիվանդանոցից հնարավոր չէ պահանջել բարձր որակի նյութերով աշխատել, քանի որ եթե դրանցով աշխատեց, հիվանդանոցն ուղղակի ֆինանսապես կփլվի: Գուցե մտածել են, թե հիվանդանոցներն անհրաժեշտ գումարները ձեռք կբերեն, ինչպես ասում են, քանակի վրա աշխատելով, քանի որ ստենտավորման գների նվազեցման պարագայում դրա համար դիմողների քանակը ենթադրելի է, որ ավելանալու է: Սակայն, կարծում եմ, եթե կառավարությունը գնացել է այդ քայլին, պետք է հստակ հաշվարկներ ունենա, թե գների տվյալ նվազեցման դեպքում դիմողների քանակը որքանով է ավելանալու, դա արդյոք բավարա՞ր է լինելու այնպիսի հասույթի ստացման համար, որի պարագայում բուժծառայության որակը չի տուժի: Կասկածում եմ, որ այդպիսի հաշվարկներ արվել են, որովհետև եթե այդպիսի հաշվարկներ արվեին, պետք է հաշվեին, թե, օրինակ, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կամ որևիցե այլ կլինիկայում արդյոք կա՞ այդքան մահճակալ-տեղ, որպեսզի այդ հաշվարկված, ավելացած քանակի հիվանդներին կարողանան սպասարկել, կլինիկաներն արդյոք այդքան բժիշկներ և բուժքույրեր ունե՞ն, որ կարողանան հիվանդների այդ լրացուցիչ քանակի ստենտավորումը, բուժումն ապահովեն:
— Դուք՝ որպես մասնագետ, ձեզ պաշտպանվա՞ծ եք զգում. ե՞րբ և ինչո՞ւ է բժիշկն անպաշտպան:
— Հայաստանում բժշիկն անպաշտպան է, որովհետև չկան ինստիտուցիոնալ այն բոլոր մեխանիզմները, որոնք բժշկին և՛ կպաշտպանեն, և՛, միաժամանակ, պատասխանատու կդարձնեն իր արած գործի նկատմամբ: Այսօր բժշկի պաշտպանվածությունը, իմ կարծիքով, կապված չէ իր որակական տվյալների հետ, այսինքն` որակյալ բժիշկը, որն իր գործն անում է ազնիվ, կարող է շատ հանգիստ դառնալ թիրախ հիվանդատերերի, այլ մասնագետների կամ նախարարության կողմից, և հակառակը… Պատճառն այն է, որ Հայաստանում չկան քաղաքակիրթ ամբողջ աշխարհում ընդունված ստանդարտները, միջազգային ուղեցույցները, որոնցով բժշկությունն ուղղորդվում է: Այդ ուղեցույցները, որոնք գոյություն ունեն բոլոր բնագավառներում` սրտաբանության, ուրոլոգիայի և այլն, բժիշկներին օգնում են ճիշտ գործել: Մեզ մոտ այդ ստանդարտները պաշտոնապես ընդունված չեն, և այդ ստանդարտների բացակայության պայմաններում ցանկացած իրավիճակում կարելի է ցանկացած բժշկի մեղադրել: Ակնհայտ սխալ կատարած բժիշկն էլ նույն ստանդարտների բացակայության պայմաններում կարող է արդարանալ, պատասխանատվության չենթարկվել: Որքան տեղյակ եմ, Հայաստանում առողջապահական համակարգի կողմից ընդունված հստակ ուղեցույցներ չկան, բայց այն բժիշկները, որոնք կարդում են, տեղյակ են միջազգային ուղեցույցներին, իրենց առօրյա աշխատանքում թերևս ինչ-որ չափով ուղղորդվում են դրանցով: Հայաստանում բժշկական ասոցիացիաների կողմից չի հայտարարված, որ մենք հետևում ենք, ասենք, եվրոպական կամ ամերիկյան ուղեցույցներին: Աշխարհում հիմնականում այդ երկու ուղեցույցներն են:
— Բժիշկների վարձատրությունը Հայաստանում բավարա՞ր է արժանավայել կյանք վարելու համար:
— Ընդհանուր առմամբ, բավարար չէ, բայց Հայաստանում կան բնագավառներ, որտեղ բժիշկներն աշխատում են այնքան, որ թեև չեն հարստանում, բայց արժանավայել կյանք վարելու համար բավարար վարձատրվում են: Նույնը կարող եմ ասել նաև առանձին մասնագետների մասին:
— Եթե արտերկրի որևէ կլինիկայից ձեզ աշխատանքի առաջարկ անեն, կլքե՞ք հայրենիքը:
— Այո, բայց ոչ թե ընդմիշտ, այլ ինչ-որ ժամանակով` պայմանագրային աշխատանքի համար: Ընդ որում, այդ աշխատանքը պետք է լինի ոչ միայն բարձր վարձատրվող, այլ նաև այնպիսի տեղից, որտեղ ես կկարողանայի իմ մասնագիտական հմտություններն ավելի արդյունավետ օգտագործել:
— Ինչպե՞ս եք վերաբերվում այն բժիշկներին, որոնք լքում են հայրենիքը:
— Հանգիստ, նորմալ, որովհետև, ամեն դեպքում, բոլոր մարդիկ, այդ թվում նաև բժիշկները, իրավունք ունեն որոշում կայացնել, թե իրենք որտեղ ապրեն, որտեղ աշխատեն, և եթե մարդիկ կան, նրանց թվում նաև բժիշկները, որոնք լքում են Հայաստանը, ես հանգիստ եմ վերաբերվում, չեմ մեղադրում:
- 12:10Ադրբեջանցի «ռազմական փորձագետը» պնդում է, թե գաղտնի այցելել է Երեւան. նա տեսանյութ է հրապարակել
- 11:10Բաքվում պահվող Արցախի նախկին ու ներկա բարձրաստիճան այրերը պարբերաբար կապի մեջ են Շահրամանյանի հետ․ Գալստյան
- 15:13Արտահանվող տոննաներով ձկներն ու գյուղմթերքը թող Արայիկ Հարությունյանը գնի․ «Հրապարակ»
- 14:10Ռուսաստանից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան շարունակվում է․ փոխնախարար
- 11:10Բեռնատարները կանգառել են Լարսի անցակետում․ առաջացել է շուտ փչացող ապրանքների մտահոգիչ հարց
- 15:10Նախիջևանի կապի համար Ադրբեջանը կարող է օգտվել մեր երկաթուղուց այն նույն սկզբունքներով, որոնցով ՀՀ-ն կարող է օգտվել Մեղրիի ու Երասխի երկաթուղային կապի համար. Փաշինյան
- 12:10Նորածին արցախցիներին սոցքարտերի տրամադրումը ձգձգում են, նպաստներն էլ անորոշ է, թե երբ կտան
- 11:28Երևանի ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել. կա զոհ և վիրավորներ, այդ թվում՝ պարեկային ծառայող
- 13:10«Wildberries»-ը փոխում է մի շարք կանոններ
- 11:10Ո՞վ է թույլ տվել այդ թիվն ապագաղտնիացնել․ Պետական գաղտնիք հրապարակելու համար Հայկ Սարգսյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի․ Տիրան Խաչատրյան
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.