Հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի բարեգործական համերգը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` Ալիևի անվան պալատում, մեկնարկել է նախատեսվածից մեկ ժամ ուշ: Գրում է haqqin.az-ը:
Երգիչը պատրաստվում էր բեմ դուրս գալ, երբ մի խումբ մարդիկ ծեծկռտուք են սկսել, վանկարկելով «Ղարաբաղ, Ղարաբաղ»;
Անվտանգության ծառայությունը նրանց դուրս է հանել համերգային դահլիճից։ Այնտեղ անվտանգության աննախադեպ միջոցառումներ էին ձեռնարկվել։ Ոստիկանությունը մանրակրկիտ զննել է բոլորին։ Դահլիճում բազմաթիվ հանրահայտ մարդիկ կային ՝ այդ թվում գործարար Արազա Աղալարովան։ Երգիչը Բաքու է ժամանել նախօրեին երեկոյան։ Սոսո Պավլիաշվիլիի համերգի հատուկ հյուրերն են EMIN-ը, A’Studio խումբն ու Վախթանգ Կիկաբիձեն։
Ավելի վաղ Էմին Աղալարովը սոցցանցի իր պաշտոնական էջում հրապարակել է մի տեսահոլովակ, որը նկարահանվել է Բաքվի միջազգային օդանավակայանում՝ նոր ժամանած Սոսո Պավլիաշվիլիի ու Քեթի Թոպուրիայի մասնակցությամբ։
Ադրբեջանի «սեւ ցուցակից» Սոսո Պավլիաշվիլուն հանելու ու Բաքվում նրա համերգը կազմակերպելու պատմությունը ակտիվ քննարկվում էր Բաքվում։ Ադրբեջանական հասարակայնության առավել պոպուլիստական մասը ակնկալում էր, որ երգիչը պետք է ներողություն խնդրի Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, սակայն երգիչը ներողություն չի խնդրել։ Սոցցանցերում սկսվել էր արշավ՝ Սոսո Պավլիաշվիլու համերգը բոյկոտելու կոչով։ Իսկ երգիչ ու գործարար Էմին Աղալարովը հայտնել էր, որ Սոսո Պավլիաշվիլուն Բաքու հրավիրելը իր նախաձեռնությունն է եղել ու իր խորին համոզմամբ՝ Բաքվում Պավլիաշվիլու համերգին խոչընդոտելը ստորություն է ու արվեստն ու ստեղծագործությունը քաղաքականացնելու նպատակ ունի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «անցանկալի անձանց» ցուցակից հանել է վրացի հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի անունը: Ինչպես նշվում էր տարածված հայտարարության մեջ, Պավլիաշվիլին նամակ է գրել և խնդրել իր անունը հանել «անցանկալի անձանց» ցուցակից: Սոսո Պավիլիաշվիլին անցանկալի անձ էր հայտարարվել 2004 թվականին Արցախում ունեցած համերգից հետո:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.