Նոյեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ հանրագումարի ընթացքում, ի թիվս բազում այլ հարցերի, անդրադարձ կատարեց նաև վերջին տարիներին ՀՀ տնտեսության զարգացման դինամիկային: Իր խոսքի ընթացքում Սարգսյանը ներկայացրեց մի քանի տնտեսական ցուցանիշներ, որոնք , ըստ նախագահի, վկայում են մեր տնտեսության առաջանցիկ տեմպերով զարգացման և բնակչության կենսամակարդակի շարունակական աճի մասին: Արդարացիորեն պետք է նշել, որ ելույթում ներառված վիճակագրական թվերը բացարձակ առումով ճիշտ են, իսկ ահա նրանց տրված մեկնաբանությունը՝ ոչ այնքան:
Նախագահի խոսքով, 2015թ. նվազագույն աշխատավարձը 2007թ. համեմատությամբ նկատելիորեն բարձրացել է՝ 20.000 դրամից հասնելով 55.000 դրամի, իսկ միջին ամսական կենսաթոշակը 12.746 դրամից դարձել է 42.000 դրամ, ուստի և ակնհայտ է կենսամակարդակի աճը: Զուտ թվային առումով այս ցուցանիշները ճիշտ են, բայց և այնպես, ոչ մի աղերս չունեն հասարակ քաղաքացու կենսամակարդակի բարձրացման հետ: Պաշտոնական տվյալների համաձայն, 2015թ. սպառողական զամբյուղի արժեքը 2007թ. համեմատությամբ թանկացել է 60%-ով, ինչը նշանակում է, որ միջինում գները 0.6 անգամ ավելացել են: Սակայն այս ցուցանիշը ևս ամբոջովին չի արտացոլում իրականությունը, քանզի սպառողական զամբյուղը իր մեջ ներառում է ապրանքներ, որոնցից կենսաթոշակառուներն ու նվազագույն աշխատավարձով ապրող քաղաքացիները երբեք էլ չեն օգտվում: Այս ընտանիքների համար կարևորը առաջին անհրաժեշտության ապրանքների գներն են, իսկ այստեղ ահա պատկերն առավել վատ է: Որպես օրինակ նշենք, որ 2015թ.-ին 2007թ.-ի համեմատությամբ 82%-ով ավելացել է ալյուրի գինը, 54%-ով թանկացել է հացը, 105%-ով՝ կենդական յուղը, 140%-ով՝ բրինձը, 50%-ով՝ պանիրը և 38%-ով ՝շաքարավազը:
Որպես կյանքի որակի բարելավման մեկ այլ ապացույց՝ նախագահը նշեց, որ ՀՀ-ում գազի, էլեկտրական էներգիայի և ջրի սպառման ցուցանիշները շարունակաբար աճել են: Սակայն չնշվեց կարևորի՝ այս ծառայությունների գների կտրուկ աճի մասին: 2015թ. 1մ3 բնական գազի գինը 2007թ. համեմատությամբ աճել է ավելի քան 170%-ով՝ 59 դրամից հասնելով 156 դրամի: Սրան զուգահեռ՝ 95 և ավելի տոկոսով ավելացել է էլեկտրաէներգիայի գինը՝ 25 դրամից դառնալով 48.78 դրամ: Թանկացումից զերծ չի մնացել անգամ մատակարարվող խմելու ջուրը, որի գինն աճել է 13.2%-ով:
Այս պայմաններում անհայտ է մնում, թե ինչ կենսամակարդակի շարունակական աճի և ինչ խոշոր տնտեսական ձեռքբերումների մասին էր խոսվում ղեկավարող կուսակցության հանրագումարի ընթացքում:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.