«Աշտարակ կաթի» աշխատավարձ չստացած աշխատակիցներին ու կաթ հանձնած գյուղացիներին խոստացվել է վաղվանից շուրջ 60 տոննայի «ռոկֆոր» պանիր տրամադրել, որը գործարանի տնօրինությունը համարժեք է համարում 70 միլիոն դրամի պարտքին: Այս մասին Tert.am-ին փոխանցեց Ճամբարակի քաղաքապետ Յուրի Ավալյանը, ով այսօր ներկա է եղել Ճամբարակում` սնանկացած «Աշտարակ կաթի» պանրի գործարանի մոտ վաղ առավոտից տեղի ունեցող իրադարձություններին։ Ներկայացնում ենք Tert.am-ի հարցազրույցը Ճամբարակի քաղաքապետի հետ:
— Պարոն Ավալյան, սնանկացած «Աշտարակ կաթից» տուժած գործարանի աշխատակիցները, ինչպես նաև գործարանին կաթ հանձնած քաղաքացիները սպառնացել էին իրենց աշխատավարձերը չստանալու դեպքում դիմել արմատական քայլերի, այն է՝ գնալ ընկերության պանրի գործարան, այնտեղից հավաքել պանիրն ու բաժանել մարդկանց: Դուք դեպքի վայրում էիք, ի՞նչ որոշվեց` պանիրը մարդկանց բաժանեցի՞ն:
— Չէ, հիմա խնդիրն այն է, որ նախկինում կար պայմանավորվածություն, որ գոնե կաթի մատակարարներին տրվեր պանիր՝ գումարի փոխարեն, իրենք այն վաճառեին, փողը ստանային: Բայց էս մի շաբաթ ա, ինչ որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջանում: Եվ հիմա, փաստորեն, էսօր որոշվեց, որ վաղվանից էդ տեխնիկական խնդիրները չեն լինի և պարտքատերերը պիտի գնան, պանիրը վերցնեն:
-Այսինքն` գործարանի ղեկավարությունը թույլ տվե՞ց կամ խոստացա՞վ։ Փաստորեն, մինչ այդ թույլ չէի՞ն տալիս:
— Դե, գիտեք ինչ, տեխնիկական խնդիրներ էին:
— Քանի ՞ ամսվա աշխատավարձ են պարտք և քանի՞ անձի:
-Ողջ պարտքը կազմում է 70 միլիոն դրամ:
-Իսկ գումարն ընդհանրապե՞ս չի վճարվելու, միայն պանի՞ր:
— Գիտեք ոնց ա, իրենք փող չեն խոստանում, ոնց հասկանում եմ՝ ի վիճակի էլ չեն: Բայց ժողովրդի միակ հույսը էդ պանիրն է, որ վաճառեն ու էդ գումարը հետ վերադարձնեն: Բայց խնդիր կա նաև էդ պանրի իրացման հետ կապված, քանի որ դա «ռոկֆոր» տեսակի պանիր ա: Եվ հայաստանյան շուկայում էս պանիրը էդքան մեծ պահանջարկ չունի, քանի որ մարդիկ գնողունակ չեն:
-Իսկ այդ 70 միլիոն դրամ պարտք կազմող աշխատավարձին համարժեք չափով պանիր կա՞ գործարանում:
-Պանիր կա, մի 60 տոննայի չափով, բայց գումարային արտահայտությամբ, իհարկե, իրար համարժեք չեն, որովհետև եթե 2500 դրամով վաճառեն գումարն, ավելի շատ կլինի, բայց խնդիրն այն է, թե արդյոք այդքանով կարողանո՞ւմ են վաճառել:
-Իսկ ի՞նչ արժեքով է գործարանը տրամադրում պանիրը գյուղացիներին. վաճառելու դեպքում գոնե կշահե՞ն։
-Հիմա, եթե ժողովրդին ես հարցնում, նրանց պանիր պետք չէ, ժողովուրդն իր փողն է ուզում, պանիր չի ուզում, բայց ստիպված է գնում այդ քայլին, քանի որ հույսը դա է:
— Բայց «ռոկֆոր» պանրի կիլոգրամն այս պահին արժե 4500-5000, կարծում եք՝ չե՞ն կարողանա 2500 դրամով վաճառել:
-Հա, պանիրը էդքան է, բայց մարդկանց պետք է էժան տան, որ կարողանան վաճառեն:
Ամբողջությամբ կարդացեք tert.am-ում
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.12.2023 | 15:10
09.12.2023 | 14:10
09.12.2023 | 13:10
09.12.2023 | 12:10
09.12.2023 | 11:10
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.