Վերջին շրջանում ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ հատկապես Մոսկվայից եւ Անկարայից հնչող հայտարարությունները թույլ էին տալիս ենթադրել, որ Ռուսաստանը շահագրգռված է բանակցություններում Թուրքիայի դերի մեծացմամբ, ինչին, բնականաբար, բոլորովին դեմ չէ Թուրքիան։
Մասնավորապես, հոկտեմբերի սկզբին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ում հայտարարեց, թե Անկարան ցանկանում է միանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին։ Սրան հաջորդեց հոկտեմբերի 14-ին ՌԴ արտաքին գործերի նախագահ Սերգեյ Լավրովի արած հայտարարությունն այն մասին, թե Անկարան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան կարգավորման մեջ։
«Եթե հանկարծ Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածություններին՝ անկախ ղարաբաղյան հակամարտությունից, մենք միայն ուրախ կլինենք, բայց մեր տպավորությունն այն է, որ ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացն առանցքային կլինի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն»,- մասնավորապես՝ ասել էր Լավրովը։
Միեւնույն ժամանակ, նաեւ, Լավրովը կարեւոր էր համարել այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ, եթե ապահովի «Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ապաշրջափակումը, ապահովի տարածաշրջանում նորմալ փոխգործակցությունը՝ տնտեսական, լոգիստիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքային»։
Այսինքն՝ Սերգեյ Լավրովի այս հայտարարությամբ պաշտոնական Մոսկվան, փաստացի, առաջարկեց Թուրքիային ավելի խորը մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին՝ դրա փոխարեն՝ դադարեցնելով Հայաստանի շրջափակումը։
Սույն հարցի շուրջ Անկարայի հստակ դիրքորոշումը, սակայն, հնչեց բոլորովին վերջերս։ Մասնավորապես, նոյեմբերի 20-ին Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիշմեքը հայտարարեց, որ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը միայն այն դեպքում, եթե Երեւանը «դադարեցնի ադրբեջանական հողերի օկուպացիան»՝ նշելով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններն առանձնահատուկ բարձր մակարդակի վրա են։
Նույնը, պատասխանելով լրագրողների հարցերին, վերահաստատեց Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Վերջինիս խոսքով, Երեւանը պնդում է, որ սահմանների բացման եւ ղարաբաղյան հարցերը տարանջատվեն, այնինչ՝ «Ադրբեջանը եղբայրական երկիր է, Ադրբեջանի խնդիրները մեր խնդիրներն են»։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Անկարայից եւս մեկ անգամ վերահաստատում են իրենց դիրքորոշումը սահմանների բացման եւ ղարաբաղյան հարցերում։ Այն է՝ Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջադրելու իր քաղաքականությունը եւ հրաժարվում է դադարեցնել Հայաստանի շրջափակումը, մինչեւ հայկական կողմերը ղարաբաղյան հարցում զիջումների չգնան։ Սա նշանակում է, որ Սերգեյ Լավրովի շուրթերից հնչաց տեսլականը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ կարգավորման հարցում՝ բացելով սահմանները, իրական չէ եւ մերժվում է պաշտոնական Անկարայի կողմից։
Ավելացնենք նաեւ, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է՝ ապաշրջափակումը դադարեցնելու եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները պետք է տարանջատվեն եւ սահմանները պետք է բացվեն առանց այդ նախապայմանների։ Սա հենց այն է, ինչը պահանջվում է 2008-ին Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններով, որոնք, սակայն, թուրքական կողմը հրաժարվում է վավերացնել։
Վահե Ղուկասյան «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»
- 13:10Ադրբեջանը համաձայնել է 2-ի դիմաց 32 գերի վերադարձնել, քարի որ հայկական կողմը նախապես ինչ-որ զիջումների էր գնացել. քաղաքագետ
- 15:10Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է, այն տեղի կունենա հայ–ադրբեջանական սահմանին․ Խանդանյան
- 15:10«Ինչո՞ւ էր Շուշիում տրնգի պարում, երբ ընդամենը ամիսներ անց Արցախի ժողովրդի փոխարեն որոշում էր կայացնելու ու հանձներ Արցախը. Հիմա ո՞վ է երախտամոռը»
- 12:10Սկոպլեում ով էր նախաձեռնել Լավրով-Միրզոյան հանդիպումը. Պարզվում է տեխնիկական թյուրիմացություն է եղել
- 15:10Ադրբեջանը մտադիր է գրավել Հայաստանը և ստեղծել «Արևմտյան Ադրբեջան»
- 13:10Մանիպուլյատիվ հայտարարություն է, Լարսը միշտ էլ բաց է եղել, այլ հարց է, որ թույլ չեն տալիս մեքենաների մուտքը ՌԴ. հենց երեկ մերժում է եղել
- 11:10Եվրամիությունը կոնկրետ առաջարկներ կմշակի Հայաստանի ԶՈւ-ին աջակցելու համար․ դեսպան
- 12:10Միքայել Արզումանյանը «մեղավոր» է իշխանության հետ չհամագործակցելու և անհրաժեշտ տեքստեր չարտահայտելու համար
- 11:10Ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի. ԱԳՆ
- 13:10«Ֆլայ Արնայի» 2 ինքնաթիռներից մեկը դուրս է գրվել հայկական ռեգիստրից և ուղարկվել Հնդկաստան. «Հետք»
09.12.2023 | 15:10
09.12.2023 | 14:10
09.12.2023 | 13:10
09.12.2023 | 12:10
09.12.2023 | 11:10
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.