Այսօր մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանն ապրիլի օրինակով փորձի պատերազմի նմանատիպ նոր փորձ անել, արդյունքը կլինի շատ ավելի ծանր Ադրբեջանի համար: Ալիեւը հայտարարել էր, որ Լելե Թեփեի օրինակով Ադրբեջանը պատրաստվում է նոր հողեր գրավել:
Շավարշ Քոչարյանն ասաց, որ նոյեմբերի 14-ի հայտարարությունն իրականում բացահայտեց այն հանգամանքը, որ տարիների ընթացքում բանակցային գործընթացը դոփում է տեղում մի պարզ պատճառով, որ ադրբեջանական կողմն ամբողջ բանակցային գործընթացն ընդամենը որպես քող է օգտագործում, իբր բանակցում է, իրականում այլ քաղաքականություն է վարում:
«Ալիեւը տարածում է իր քարոզչությունը, որպեսզի պառակտում ստեղծի ապագայում ռազմական լուծման համար, երկրորդ՝ իր պատկերացմամբ, երբ նավթային դոլարների շնորհիվ ավելացնում է իր ռազմական ներուժը, հայկական երկու պետությունները թուլանում են, աղքատանում են, պատրաստ են թողնելու բնակավայրերը: Դա էր իրենց պատկերացումը, եւ ապրիլը ցույց տվեց, որ դա այդպես չէ:
Այլ բան, որ մենք էլ ենք ունեցել թերություններ, եւ աշխատանքներ են տարվում շտկելու համար: Ես պետք է ասեմ, որ ես գրեթե համոզված եմ, որ եթե Ադրբեջանը նմանատիպ նոր փորձ անի, արդյունքը կլինի շատ ավելի ծանր Ադրբեջանի համար»:
Քոչարյանը մեկնաբանել է նաեւ Բաքվից հնչող այն հայտարարությունները, համաձայն որոնց բանակցությունները չեն շարունակվում հայկական կողմի պատճառով, քանի որ հայկական կողմը մերժում է հանդիպումները:
«Ադրբեջանի հայտարարությունն ամբողջովին հակասում է ամբողջ նախորդ ժամանակահատվածում եղած իրողությանը: Երբեք հայկական կողմը չի խուսափել հանդիպումներից, միակ ակնկալիքը եղել է, որ այդ հանդիպումները պիտի լինեն արդյունավետ: Արդյունավետության տեսակետից պետք է դատենք, որ առ այսօր բանակցային գործընթացում առաջընթաց չկա: Ավելին, անհնարին է սպասել առաջընթացի, որովհետեւ չեն իրականացվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները: Անհնարին է ակնկալել առաջընթաց բուն բանակցային գործընթացում, քանի դեռ կա պատերազմի վերսկսման սպառնալիք, քանի կողմերի միջեւ չկա վստահություն, քանի դեռ կրակում են եւ սադրանքներ անում շփման գծում: Սա այն իրողությունն է, որն արձանագրվել էր Վիեննայում, եւ այդ ուղղությամբ էր կնքվել է համաձայնություն՝ կրակի դադարեցման համար: Եվ այն, որ խոսվում էր հետաքննության մեխանիզմների մասին Վիեննայում, դա նորություն չէ, Ադրբեջանի պարտավորությունն էր»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.