ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանի ասաց, որ ցանկություն կա ստեղծել արտադրություն սպառման կետում, որի լավագույն միջոցը արևային էներգետիկան է: Հարությունյանի համոզմամբ՝ արևային պանելներով կարելի է մատչելի էներգիա ստանալ.
«Այս ծրագիրն իրականացնելու համար պետք են համակողմանի միջոցառումներ, որպեսզի բոլորը հասկանան, թե ի՞նչ օգուտներ կան այս ծրագրից, ու բոլորը հասկանան, որ արդեն իմաստ չունի արևային պանելներ չդնելը: Կարծում եմ՝ շատ կարճ ժամանակում կկարողանանք հասնել դրան, որովհետև գիտենք՝ կոնկրետ ինչ պետք է անենք, ու հիմա ամենօրյա աշխատանք է տարվում բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի այս ծրագիրը մշակվի և իրականացվի»:
Հարությունյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր քաղաքացի արդեն կարող է դիմել ՀԾԿՀ ու կառուցել արևային կայան, իսկ պետությունն արդեն էներգետիկայի մասին օրենքով 20 տարի պարտավոր կլինի այդ էներգիան գնել:
Նա նաև նշեց, որ հաջորդ տարի նախատեսվում է մրցույթ անցկացնել` 50 մեգավատտ հզորությամբ արևային կայան կառուցելու համար.
«Սա կլինի բավականին խոշոր ծրագիր, ու մրցույթը կլինի սակագնի համար: Մենք ակնկալում ենք բավականին ցածր սակագին: Շատերը պնդում են, որ արևային էներգետիկան թանկ է, պետք չէ դա օգտագործել, բայց մենք այս ծրագրով փորձում ենք ապացուցել, որ դա այդպես չէ, արևային էներգետիկան մատչելի էներգիայի աղբյուր է, և ակնկալվող սակագինը լինելու է բավականին ցածր»։
էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարի տեղեկացմամբ՝ ցանկություն կա մինչև 2020 թվականը առաջնային էներգիայի սպառումը կրճատել 38 տոկոսով՝ նաև վերը նշված աշխատանքների շնորհիվ:
Հայկ Հարությունյանը նշեց, որ Հայաստանը նպատակ ունի ավելացնել արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները:
«Հայաստանից արտահանվող ապրանքների ցանկում էլեկտրաէներգիան 6-րդ տեղում է: Ցանկանում ենք այդ հորիզոնականը բարձրացնել: Զգալի աշխատանքներ են իրականացվում տարածաշրջանային ինտեգրացման նպատակով: Ներկայում կառուցում ենք երկու էլեկտրահաղորդման գիծ, մեկը՝ դեպի Իրան, մյուսը՝ դեպի Վրաստանի: Նպատակ ունենք ﬕնչև 2019 թվականը երկու ուղղություններով էլ աշխատանքն ավարտել: Դրա արդյունքում մեր փոխհոսքերի, տրանզիտի կարողությունները 10 անգամ կավելանան: Հայաստանը կդառնա լուրջ տարանցիկ երկիր»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.