Այսօր լրագրողներին հայտնեց Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որնախկին փոխվարչապետ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին իրական վտանգ է սպառնում։ և ավելացրեց, որ մինչև նրա գործով դատական նիստերի սկսվելը իր պաշտպանյալը հնարավոր է չապրի:
«ՔԿՀ-ում Շիրխանյանին աստիճանաբար սպանում են: Կա’մ դա արվում է ինչ-որ մեկի հրահանգով, կա’մ դիտավորյալ, կա’մ այն պատճառով, որ գործում են ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ: Սակայն մի բան փաստ է, եթե մենք հենց հիմա այդ մասին չաղաղակենք, հնարավոր է` մի քանի ամիս հետո Շիրխանյանն արդեն մահացած լինի: Նա պարզապես կարող է չհասնել դատարան, չմասնակցել իր դատին»,- ասաց Ալումյանը:
Նա հայտնեց, որ նախորդ շաբաթ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետը լրագրողներին թույլ չտվեց տեսակցել Շիրխանյանին ոչ թե այն պատճառով, որ Շիրխանյանի խոսքը տեղ չհասնի, այլ` որ լրագրողները նրան այդ վիճակով չտեսնեն: «Երեք օր առաջ ես նրան տեսա, պարզվեց, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում՝ 11 ամսվա մեջ, նա ՔԿՀ-ի տարբեր բժիշկների կողմից նշանակված մոտ 4000 դեղահաբ է ընդունել, սակայն դրա արդյունքումանրա վիճակը ոչ թե բարելավվել է, այլ ընդհակառակը՝ վատթարացել»,- ասաց Ալումյանը:
Փաստաբանը հայտնեց, որ Շիրխանյանն ինքնուրույն չի կարողանում շարժվել, շուրջ երեք ամիս է` անգամ ի վիճակի չէ մեկ հարկ ներքև իջնել և ՔԿՀ-ի լոգարանից օգտվել: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալն դեռևս այս տարվա մարտին ՔԿՀ-ում թոքի կաթված էր ստացել, ինչից հետո վիրահատել էին և անոթի մեջ ֆիլտր տեղադրել, որպեսզի հետագայում կաթվածը չկրկնվի: «Այժմ այդ պողպատե ֆիլտրը տեղից շեղվել է, ոտիկներով խրվել են արյունատար անոթի մեջ: Այժմ մեծ է ներքին արյունահոսության վտանգը, և սա միայն մի խնդիրն է, ինչի մասին ես բարձրաձայնեցի»,- ասաց նա՝ նշելով, որ ՔԿՀ-ի բժիշկները պատճառաբանում են, թե անհանգստանալու կարիք չկա, մինչդեռ այլ մասնագետներ պնդում են, որ Շիրխանյանի կյանքին լուրջ վտանգ է սպառնում:
Փաստաբանը հայտնեց, որ դեռևս նոյեմբերի 10-ին ՄԻՊ-ը որոշում էր կայացրել Շիրխանյանին անմիջապես տեղափոխել մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց, սակայն թե’ պաշտպանի, թե’ օմբուդսմենի դիմումները ՀՀ արդարադատության նախարարությունը չի կատարել:
Նշենք, որ Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված Ալումյանը նաև գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ նշելով, որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ ՝ խոշտանգումների արգելքի վերաբերյալ դրույթը: Պաշտպանը նշեց, որ բանը հասել է նրան, որ Շիրխանյանի առողջական վիճակով զբաղվում են նրա խցակիցները: «Շիրխանյանի ոտքը վիրակապելը և այլ բաներ ստիպված անում են խցակիցները: ՄԻՊ-ը պահանջել էր նաև նման դրսևորումները բացառել և պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի այն աշխատակիցներին, որոնց պատճառով Շիրխանյանը հայտնվել էր նման իրավիճակում»,- ասաց նա:
Ի դեպ, փաստաբանը նշեց, որ Շիրխանյանը մինչ օրս կալանավայրում հայտնված` ՀՀ ամենաբարձրաստիճան նախկին պաշտոնյան է: Եվ եթե ժամանակին արդարադատության նախարարությունը միջոցներ չձեռնարկի Շիրխանյանի կյանքը փրկելու համար, պետք է պատրաստ լինի Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ հերթական վճռին:
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
- 15:10-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
- 15:10Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.