ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը Time-ում տպագրված իր հոդվածում հույս է հայտնում, որ Դոնալդ Թրամփը, դառնալով նախագահ, կօգտվի իր գործարար խորաթափանցությունից. ճիշտ կվերադասավորի խնդիրները եւ կսկսի անհետաձգելիներից:
Ստավրիդիսը ենթադրում է, որ Թրամփի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը դառնալու են պրագմատիզմը, «հակաառեւտրային» եւ թեթեւակի մեկուսացնող մոտեցումը:
Հեղինակը թվարկում է հստակ խնդիրներ, որոնցով պետք է Թրամփը զբաղվի երդմնակալությունից անմիջապես հետո:
«Ցուցակի վերին հորիզոնականում Ռուսաստանն է: Միայն Ռուսաստանն ունի միջուկային զենք, որի հզորությունը բավարար է, որպեսզի մեկ հարվածով ոչնչացնի ԱՄՆ-ի հիմնական մասը: Դրա հետ մեկտեղ Պուտինի իշխանության օրոք Ռուսաստանը նախկինի նման կճնշի ԱՄՆ-ին Ուկրաինայում, Ղրիմում, Սիրիայում եւ կիբերտարածքում, չնայած այն հանգամանքին, որ Պուտինը համակրում է Թրամփին: Համագործակցությունը շատ դժվարությամբ կստացվի, իսկ առերեսումներ դեռ շատ կլինեն: Նախագահ Թրամփին անհրաժեշտ է պայքարել պարտքի զգացումի դեմ եւ համագործակցել հնարավորության սահմաններում՝ մշտապես ձգտելով Պուտինի հետ պրագմատիկ հարաբերությունների՝ «գործարքի» սկզբունքով»,- գրում է հեղինակը:
Ըստ նշանակության երկրորդ առաջադրանքն է՝ ինչպես վարվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ: Ստավրիդիսի կարծիքով, Թրամփին անհրաժեշտ է համագործակցություն Չինաստանի հետ, ագրեսիվ զորք, բարձր տեխնոլոգիաների հակահրթիռային համակարգեր եւ մանրակրկիտ մշակած գործողությունների պլան Հարավային Կորեայի հետ համատեղ:
Երրորդ խնդիրը Չինաստանի հետ հարաբերություններն են, ինչպես տակտիկական, այնպես էլ ռազմավարական: Ստավրիդիսը խորհուրդ է տալիս Թրամփին պահպանել Չինաստանի հետ հաղորդակցության ուղիները՝ միեւնույն ժամանակ ամրապնդելով Ճապոնիայի, Ֆիլիպինների եւ Հարավային Կորեայի հետ դաշինքները:
Ի՞նչ պետք է անի ԱՄՆ-ն Սիրիայի առումով: «Փնտրել Ռուսաստանի հետ համագործակցելու ուղիներ, պայմանավորվել հետագայում Ասադի հրաժարականի համար եւ, առնվազն, մտածել սիրիական պետության բաժանման մասին»,- խորհուրդ է տալիս Ստավրիդիսը:
Հեղինակը կարծիք է հայտնում, որ Թրամփը պետք է ամրապնդի ԱՄՆ-ի կիբերանվտանգությունը եւ նախապատրաստվի հնարավոր հարձակումներին: «Ձգեք ամրագոտիները»,- խորհուրդ է տալիս հեղինակն ընթերցողներին:
- 13:10Ադրբեջանը համաձայնել է 2-ի դիմաց 32 գերի վերադարձնել, քարի որ հայկական կողմը նախապես ինչ-որ զիջումների էր գնացել. քաղաքագետ
- 15:10Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է, այն տեղի կունենա հայ–ադրբեջանական սահմանին․ Խանդանյան
- 15:10«Ինչո՞ւ էր Շուշիում տրնգի պարում, երբ ընդամենը ամիսներ անց Արցախի ժողովրդի փոխարեն որոշում էր կայացնելու ու հանձներ Արցախը. Հիմա ո՞վ է երախտամոռը»
- 12:10Սկոպլեում ով էր նախաձեռնել Լավրով-Միրզոյան հանդիպումը. Պարզվում է տեխնիկական թյուրիմացություն է եղել
- 15:10Ադրբեջանը մտադիր է գրավել Հայաստանը և ստեղծել «Արևմտյան Ադրբեջան»
- 13:10Մանիպուլյատիվ հայտարարություն է, Լարսը միշտ էլ բաց է եղել, այլ հարց է, որ թույլ չեն տալիս մեքենաների մուտքը ՌԴ. հենց երեկ մերժում է եղել
- 11:10Եվրամիությունը կոնկրետ առաջարկներ կմշակի Հայաստանի ԶՈւ-ին աջակցելու համար․ դեսպան
- 12:10Միքայել Արզումանյանը «մեղավոր» է իշխանության հետ չհամագործակցելու և անհրաժեշտ տեքստեր չարտահայտելու համար
- 11:10Ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի. ԱԳՆ
- 13:10«Ֆլայ Արնայի» 2 ինքնաթիռներից մեկը դուրս է գրվել հայկական ռեգիստրից և ուղարկվել Հնդկաստան. «Հետք»
09.12.2023 | 15:10
09.12.2023 | 14:10
09.12.2023 | 13:10
09.12.2023 | 12:10
09.12.2023 | 11:10
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.