«Հայկական վարկածի» զրուցակիցն է ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանը:
— Տիկին Ղազարյան, որքան տեղյակ եմ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալությունը որակի կամ այլ բաների վերահսկողություն իրականացնելու գործառույթ չունի, ինչո՞ւ:
— Ոչ, մենք դրա իրավունքը չունենք: Վերահսկողությունն իրականացնող մարմինը Առողջապահության նախարարության մեկ այլ կառույց է, կոչվում է առողջապահական տեսչություն:
— Կա՞ն դեղեր, որոնց պահանջարկը մեծ է Հայաստանում, բայց խնդիրներ են առաջանում դրանց ներկրման, սպառողին հասցնելու հետ կապված:
— Մենք խնդիր ունենք պահանջարկ չունեցող դեղերի հետ կապված:Եթե կա որևէ դեղի պահանջարկ` մենք ունենք 60-ից ավելի ներմուծող ընկերություններ, նրանցից մեկը հաստատ այդ պահանջարկին հետևում է և հաստատ պակաս չենք ունենում: Այսինքն` խնդիրն առաջանում է պահանջարկ չունեցող դեղերից, որովհետև կան այդպիսի դեղեր, որոնք անհրաժեշտ են սահմանափակ թվով հիվանդներին, դրա համար հնարավորություն է տրված առողջապահության նախարարությանը, որ նույնիսկ չգրանցված այդ դեղերը բերեն հասցնեն կոնկրետ այդ հիվանդին, որը դրա կարիքն ունի:
— Մոտավորապես մեկ ամիս առաջ, խորհրդարանում ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը Հայաստանում արտադրվող դեղերի վերաբերյալ հարց բարձրացրեց` ասելով, որ դրանց վրա, անհասկանալի պատճառներով, չեն նշվում արտադրող երկրի անունը, փոխարենը գրվում է այլ երկրների անուններ` Գերմանիա, Ռումինիա…: Պատգամավորը նաև հայտարարեց, որ ցավազրկող դեղերի մեծ մասը ցավազրկող չի, արդյունք չի տալիս. ի՞նչ կասեք այդ մասին:
— Այդ հայտարարությունից տեղյակ չեմ, բայց այն, որ Հայաստանում արտադրվող դեղի վրա չնշվի երկրի անունը, բացառվում է…: Հայաստանում այդպիսի դեղ գոյություն չունի պարզապես, ես չեմ լսել այդ մասին, դա անհնարին է: Այլ խնդիր է, որ մի դեղի վրա, ենթադրենք, աշխատել են տարբեր երկրներ, և հնարավոր է` նշվի այդ դեղի սերիան բաց թողող երկրի անունը: Այսինքն` դա նշանակում է, որ մի դեղ փաթեթավորվում է Հայաստանում, բայց արտադրված է, օրինակ, Իրանում. ուստի դրա վրա նշվում է` Հայաստան, այսինքն`ամենավերջին գործընթացն արվել է Հայաստանում: Բայց դեպք, որ դեղն արտադրվի Հայաստանում և նրա վրա չնշվի անունը, չի կարող լինել: Ինչ վերաբերում է տեղական ցավազրկողներին` մենք գրեթե չունենք այդպիսի դեղեր, իսկ ընդհանրապես, տեղական արտադրության դեղերը չենք կարող անորակ համարել, քանի դեռ չունենք դրանց վերաբերյալ փաստեր։
— Արամ Մանուկյանը նաև ժամկետն ավարտվող դեղերի մասին խոսեց, որ մեկ ամիս ժամկետ ունեցող դեղեր են բերվում արտասահմանից, վերադաջվում և նոր ժամկետով վաճառվում են դեղատներում: Այս մասին ի՞նչ կասեք:
— Օրինական ճանապարհով բացառվում է նման բան, որովհետև մենք ունենք ներմուծման կարգ, որի համաձայն դեղերը կարող են Հայաստան ներմուծվել, եթե նրանց պիտանության ժամկետի 2/3-րդն այս պահին կա: Հետևաբար, դեղը, որն ունի ընդամենը մեկ ամիս ժամկետ, Հայաստան չի կարող պաշտոնապես ներկրվել: Ինչ վերաբերում է առհասարակ բողոքներին, բնականաբար, մարդկանց մոտ, տարբեր ժամանակներում, առաջանում են կասկածներ, որ, ասենք, այս դեղը հնարավոր է` արդյունավետ չէ, բայց կասկածն ընդամենը կասկած է, և քանի որ մարդն ինքը չի կարող գնահատել դեղը, թե, ասենք, ինչից է առաջացել այդ անհանգստությունը, դեղն իսկապե՞ս ունի խնդիր, կարո՞ղ է ինքը ճիշտ դեղ չի ընտրել, ուստի դրա լուծումը հետևյալն է`մենք ունենք մի բաժին, որը զբաղվում է այդ տիպի անհանգստությունների հետաքննությամբ: Ունենք թեժ գիծ, օնլայն դիմելու հնարավորություն և այլն: Ցանկացած քաղաքացի, եթե նման անհանգստություն ունի, խորհուրդ ենք տալիս` կասկածելի դեղի առնչությամբ, առաջինը մեզ զանգել, տեղեկացնել:
— Տիկին Ղազարյան, այսօրվա սպառողին խիստ մտահոգում են դեղերի բարձր գները: «Դեղերի մասին նոր օրենքում» ծրագիր կա՞ վերանայելու գնային քաղաքականությունը, հնարավոր չէ՞ մի փոքր մատչելի դարձնել վաճառվող դեղերը:
— Դա շատ խնդրահարույց թեմա է, դրա համար դեղերի մասին նոր օրենքն արդեն փորձ է արել կարգավորելու որոշակի դեղեր, սկզբում սահմանափակ թվով դեղերի համար, որը հետագայում պլանավորում է ընդլայնել, այսինքն` նոր օրենքով կան մեխանիզմներ, որով հնարավորինս մատչելի կդարձվեն դեղերը, նոր օրենքով դեղերի կարգավորում է մտցվում:
— Արա Բաբլոյանը նախորդ տարի առաջարկեց դեղատներում դեղերը տուփով վաճառել` հիմնավորելով, որ դեղերի հատով վաճառքի դեպքում վտանգներն ավելի բարձր են և նկատելի չէ դեղորայքի պիտանելիության ժամկետը: Հնարավո՞ր է դեղերի մասին նոր օրենքով կրկին վեր հանվի այդ հարցը:
— Ոչ, չի կարող նման բան լինել: Մենք գնահատել ենք իրավիճակը, կտրուկ քայլեր չենք կարող անել, այսինքն թույլատրվում է բաց թողնվի, բայց, ռիսկերի նվազեցման պայմաններում: Բաց թողնվող դեղերի հետ տեղեկատվական թերթիկ չի տրվում քաղաքացուն, որը շատ կարևոր է, իսկ նոր օրենքով արդեն պահանջ է դրվում որպեսզի դեղագործը բաց թողնվող դեղի հետ, որն առանց փաթեթի է տրվում քաղաքացուն, տրամադրի նաև տեղեկատվական թեթրիկ, թե որքան է ժամկետը, ինչ դեղ է և այլն. պահանջներ կան, որոնք դեղագետը դեղը բաց թողնելուց կատարի:
— Ըստ ուսումնասիրությունների, որո՞նք են դեղերի շուկայում ամենառաջնային խնդիրները, որոնք պահանջում են հրատապ լուծում:
— Դրան անդրադարձել է նոր օրենքը. դա բազմաբաղադրիչ է շատ: Հիմականում հինգ կարևոր խնդիր են առանձնացնում, այն, որ դեղերն անորակ չլինեն, չունենան վտանգ, լինեն արդյունավետ, լինեն մատչելի և կիրառվեն նպատակային:Այս ուղղություններ են, որոնք որ ԱՆ դեղային քաղաքականությամբ զբաղվող կառույցն զբաղվում է:
Զրուցեց Հասմիկ Կարապետյանը
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.