«Նոյեմբերի 14-ին տեղեկություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Պուտինը հավանության է արժանացրել հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու մասին կառավարության առաջարկությունն ու հանձնարարել է ՊՆ-ին եւ ԱԳՆ-ին բանակցել, համաձայնեցնել եւ ստորագրել Հայաստանի հետ: Այդ տեղեկությունը Հայաստանի հասարակության շրջանում տվեց մտահոգությունների առիթ: Դատելով զարգացումներից, միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը դեռեւս անցնելու է որոշակի ընթացք: Համենայն դեպս, Հայաստանի ԱԳՆ-ն նոյեմբերի 16-ի դրությամբ հայտարարեց, որ Ռուսաստանից չեն ստացել որեւէ առաջարկ, իսկ Սերժ Սարգսյանն էլ Ռուսաստանի «Այսօր» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում անդրադառնալով այդ թեմային նշեց, թե մանրամասն կուսումնասիրեն` երբ ստանան Պուտինի հավանությանն արժանացած առաջարկությունները:
Ընդ որում, խոսք զորախմբի ստեղծման մասին չէ, այլ կազմի ընդլայնմանն ու կառավարման համակարգում որոշակի փոփոխություններին: Զորախումբը կա վաղուց, իրականացվում են դրա վարժանքները, այժմ, սակայն առաջարկվում է ընդլայնել կազմն ու փոփոխել կառավարման գործառույթները: Եվ հենց դա առաջացնում է հարց, թե ինչու է Ռուսաստանի մոտ առաջացել դրա անհրաժեշտությունը: Իսկ այն, որ դա առաջացել է Ռուսաստանի մոտ, վկայում է հայկական կողմի արձագանքը, որը սպասում է Ռուսաստանի առաջարկություններին: Որովհետեւ, եթե միացյալ զորախմբի հարցում փոփոխություններ կատարելու, կազմն ավելացնելու, ինչ որ բան կառավարման համակարգում փոխելու ցանկությունը լիներ Հայաստանից, նախաձեռնությունը գար Հայաստանից, ապա Հայաստանը ոչ թե ՌԴ առաջարկներին պետք է սպասեր, այլ պետք է սպասեր իր առաջարկների վերաբերյալ Ռուսաստանի իշխանության արձագանքին:
Ահա հենց այդ հանգամանք էլ հետաքրքրական է դարձնում, թե ինչու է Ռուսաստանի մոտ ծնվել փոփոխությունների միտքը, անհրաժեշտությունը: Եթե դա գալիս է Հայաստանին պաշտպանելու ցանկության ավելացումից, ապա Ռուսաստանը ունի այդ ցանկությունը իրագործելու բազմաթիվ այլ հնարավորություններ եւ նաեւ դաշնակցային պարտավորություններ, մինչ միացյալ զորախմբի քանակն ավելացնելը եւ կառավարման փոփոխություններ կատարելը:
Ավելին, այդ առումով Ռուսաստանից երեւի թե ավելի շուտ պահանջվում է նախ եւ առաջ դադարեցնել Ադրբեջանին քաղաքական եւ ռազմական աջակցություն ցուցաբերելը, Ադրբեջանի ռազմատենչության ռազմա-քաղաքական հովանավորություն իրականացնելը, եւ թերեւս դա արդեն իսկ զգալիորեն բավարար կլինի, Հայաստանին ուղղված մի շարք սպառնալիքների հարցում հայկական կողմին աջակցելու համար:
Ավելին, դատելով Կիսելյովի հետ հարցազրույցում թեմայի վերաբերյալ Սերժ Սարգսյանի պարզաբանումներից, Ռուսաստանի նախաձեռնությունը Երեւանի համար էլ այդքան հասկանալի եւ պարզ չէ, թեեւ արդեն իսկ հրապարակվել են համաձայնագրին վերաբերող մի շարք դրույթներ:
Նկատելի է դառնում, որ Երեւանը կամ գիտե, որ կան տողատակերում թաքնված խութեր, կամ առնվազն կասկածում է, որ այդպիսի խութեր կարող են լինել: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը Կիսելյովի հետ զրույցում անում է երկու ուշագրավ արտահայտություն, նախ Պուտինի առաջարկները «մանրամասն քննարկելու» մասով, եւ նաեւ «այնքան աշխատելու, մինչեւ այդ միավորված խմբավորումը դառնա այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում»:
Թե ինչ է ուզում Սերժ Սարգսյանը, պարզ չէ, սակայն բավական նկատելի է նրա տոնայնությունից եւ ակնարկներից, որ նա այդքան էլ չի ուզում այն, ինչ ուզում է Պուտինը: Դա զարմանալի չէ, քանի որ վերջին տարիներին Պուտինի քաղաքականությունը հուշում է, որ նրա ցանկությունները այնքան էլ համատեղելի չեն Հայաստանի անվտանգությանը:
Ամբողջ խնդիրը այն է, թե արդյոք Հայաստանի անվտանգությունն է լինելու այն «աշխատանքի» առանցքը, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը: Թե Հայաստանի անվտանգությունը լինելու է մանրադրամ, իսկ առանցքը լինելու է իշխանության անվտանգությունը: Սովորաբար եղել է հենց այդպես, բայց դա էլ բերել է ի վերջո ապրիլյան պատերազմի եւ ծանր կացության: Կփոխի՞ այդ հանգամանքը Երեւանի պահվածքը: Դա է հարցը, որից կախված է այն, թե ինչպիսի դիրքում է հայտնվելու Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի հանդեպ, որովհետեւ ներկայիս ռուսական քաղաքականության որեւէ նախաձեռնության հանդեպ Հայաստանի լոյալությունը մեծ հաշվով ավելացնում է Հայաստանի հանդեպ միջազգային հանրության, մասնավորապես արեւմտյան տերությունների եւ առաջատար միությունների ուղղակի, թե անուղղակի անվստահությունը: Իսկ միջազգային հանրության անվստահությանն արժանացող սուբյեկտները վաղ թե ուշ հայտնվում են ոչ թե պաշտպանված, այլ աննախանձելի վիճակում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.