Այսօր ՀՀ կառավարությունը որոշեց պարզեցնել ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը։
Կառավարության կողմից հավանության արժանացած նախագծով նախատեսվում է՝ ընտանեկան կարգավիճակի տեղեկանք ստանալու համար ներկայում գործող համակարգը փոխարինել մեկ պատուհանի սկզբունքով գործող համակարգով՝ բացառելով տեղեկանք ստանալու համար տարբեր ՔԿԱԳ մարմիններ այցելելու պահանջը: Մասնավորապես, այլ պետություն ներկայացնելու համար քաղաքացին ստիպված չի լինի այցելել իր բնակության վայրերի ՔԿԱԳ մարմիններ և Արդարադատության նախարարություն նշված տեղեկանքը ստանալու համար, այլ անմիջապես տեղեկանքը կստանա Արդարադատության նախարարությունից կամ կառավարության կողմից լիազորված օպերատորից /օրինակ՝Հայփոստի մոտակա մասնաճյուղից/:
Մեկ պատուհանի սկզբունքով տեղում կապահովվի տեղեկանքի թարգմանությունը և ապոստիլով վավերացումը, քանի որ տեղեկանքը հիմնականում տրվում է այլ պետություններում գործածելու համար։
Ավելին՝ այն կտրամադրվի ոչ միայն Արդարադատության նախարարության կողմից, այլև կառավարության որոշմամբ սահմանված պետական ծառայություններ մատուցող միասնական օպերատորների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով.
Իսկ հյուպատոսական հիմնարկների միջոցով տեղեկանք ստանալու գործընթացը մի քանի ամսից կրճատել մինչև մի քանի օր:
Կառավարությունը որոշեց տեղեկանք տրամադրել նաև բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ ՀՀ մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ինչը գործող կարգավորման համաձայն չի արվել։
Նախագիծը կառավարությունում ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախագծի ընդունմամբ կկրճատվեն նաև օտարերկրյա պետություններում գտնվող անձանց՝ ամուսնության բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրման ժամկետները: Միաժամանակ, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջև ուղղակի կապի ստեղծման շնորհիվ հնարավորություն կընձեռվի ապահովել սույն գերատեսչությունների միջև ընթացակարգերի հստակեցումը և պարզեցումը, ինչպես նաև սպասարկման որակի բարելավումը՝ ի հաշիվ քննարկման առարկա հանդիսացող բնագավառում ընթացակարգերի ժամկետների կրճատման:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.