«Հայկական վարկածի» զրուցակիցն է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
— ՀՀ ում վարչապետ փոխվեց, նոր կառավարություն ձևավորվեց: Ինչ եք կարծում,Հայաստանում, անվստահության մթնոլորտում, փոփոխությունները որքանով են իրատեսական կամ կարո՞ղ են արդյունավետ լինել։
— Քանի որ ապրիլյան դեպքերից հետո արդեն ուզած-չուզած պետք է որոշակի քայլեր արվեն, և կառավարությունը ոնց որ թե ձևավորվել է այդ նպատակով, այդ տեսակետից որոշ քայլեր որ արվել են, ինչ-որ չափով հուսադրող են: Դրանք որոշ չափով նաև կապված են Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների հետ:
— Այսինքն` կարելի՞ է ասել՝ դրանք քարոզչական բնույթ են կրում, և այն, ինչ արվում է, նպատակային է:
— Ոչ միայն քարոզչական. ուղղակի դա նաև պարտադրված էր: Այն սպառնալիքները, որ կան այսօր Հայաստանի Հանրապետության գլխին կախված` ստիպում են գնալ փոփոխությունների: Դա արվում է, որպեսզի, այսպես ասած, գործի ռուսական տարբերակը` հողերը զիջելու հարցի վերաբերյալ. ապրիլյան դեպքերն էլ իրենց հերթին ցույց տվեցին, որ մեր պաշտպանական համակարգը բավականին թերություններ ունի, այդ իսկ պատճառով, ուղղակիորեն, պարտադրված է նաև քարոզչականը (թեպետև գումարած նաև քարոզչականը, որովհետև խորհրդարանական ընտրություններն արդեն մոտենում են): Բայց այն քայլերը, որ արվել են, համենայնդեպս, առաջին հայացքից՝ դրական են: Թե ինչ շարունակություն կունենան, մի փոքր դժվար է կանխատեսել: Հույս ունեմ, որ ստիպված կլինեն ավելի լրջորեն պայքարել թալանի դեմ, այն բանի դեմ, որ Հայաստանից մոտ 10 մլրդ դոլարի գումարներ են դուրս հոսել, և պայմաններ կստեղծվեն, որ գոնե պաշտպանության համար քիչ ավելի գումարներ հատկացվեն: Այդ տեսակետից, կարծում եմ, որ մի փոքր ավելի երիտասարդ վարչապետը կարող է դրական քայլեր կատարել:
— Ի՞նչ կասեք մարդկանց տրամադրվածության մասին: Նրանք, կարծես հույսով են լցվել, սպասելիքներ ունեն նոր կառավարությունից:
-Ես կասեմ հետևյալը` մարդիկ, իհարկե, սիրում են համոզել իրենք իրենց, որ ինչ-որ բան է փոխվելու: Մարդիկ ի վերուստ տրամադրված են դեպի բարին. օպտիմիստ են և հաճախ իրենք իրենց էլ են համոզում, որ կարծես թե ստացվում է, և, երևի թե, լավ կլինի: Այդ տեսակետից, համենայնդեպս, ես չէի ուզենա մարդկանց իզուր տեղը հուսախաբ անել, որովհետև կարծիք հայտնելը, ենթադրություններ անելը քաղաքական գործչի համար այնքան էլ թույլատրելի չէ: Կարող եմ միայն ասել` առայժմ ինչ քայլ որ արվել է, որոշ չափով հուսադրող է, որոշ չափով` ոչ:
— Սկզբում խոսակցություններ եղան, որ Կարեն Կարապետյանը Ռուսաստանից ուղարկված է, և այն, ինչ կատարվում է, Ռուսաստանի թելադրանքով է կատարվում: Գիտենալով, որ նա բիզնեսմեն է և այնտեղ բիզնեսներ ունի և, այսպես ասած, կախվածություն ունի Ռուսաստանից՝ ի՞նչ եք կարծում, հարկ եղած դեպքում նա Հայաստանի՞ շահերը կպաշտպանի, թե՞ Ռուսաստանի:
— Այո, դա շատ կարևոր հանգամանք է, բայց, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանում բիզնեսներ ունեն նաև Հայաստանի շատուշատ կարևոր աձնավորություններ, ապա կարելի է ասել` Ռուսաստանում բիզնես ունենալը դեռ այդքան էլ մեծ դերակատարում չէ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից ուղարկված լինելուն՝ շատերն այնքան են վախենում Ռուսաստանից, որ մտածում են` Ռուսաստանն ինչ ուզի` կանի: Այսօրվա դրությամբ, ապրիլյան պատերազմից հետո, երբ բոլորի համար, առաջին հերթին` նախագահի, վարչապետի, մյուսների համար պարզ դարձավ, որ Ռուսաստանն, ընդհակառակը, շահագրգռված է, որ այդպիսի մանր-մունր պատերազմներ լինեն, որ նա ավելի շատ զենք վաճառի Ադրբեջանին և ավելի մեծ գումարներ շորթի նրանից, նրանք բոլորը տեսան, որ կախվածությունը Ռուսաստանից գերվտանգավոր է, որովհետև Ռուսաստանի դարդուցավը մի բան է` փող աշխատել Պուտինի համար: Հիմա, երբ ամեն ինչ արվում է, որպեսզի պատերազմը վերսկսվի, և նման պայմաններում վարչապետ են նշանակում այնպիսի մարդու, որը կկատարի Ռուսաստանի պահանջը` թեկուզ Ղարաբաղի մի մասը Ադրբեջանին զիջելու հարցում, ոչ միայն նախագահը, այլև խորհրդարանը իրենց թույլ չէին տա: Ռուսաստանի դերակատարության, այսպես ասած, գերբարձրացումը, կարծում եմ, խիստ սխալ է: Ավելին՝ այն հատուկ թելադրվում է հատուկ ուժերի կողմից: Այս մարդիկ ամեն ինչ անում են, որ տպավորություն ստեղծվի, թե ամեն ինչ որոշում է Ռուսաստանը և ոչ թե Եվրոպան, ոչ թե Ամերիկան: Այն, որ Կարապետյանը ծառայել է «Գազպրոմում», ոչինչ չի նշանակում, ընդհակառակը` նա, բավական ծանոթ լինելով ներքին խոհանոցին, ավելի ինքնուրույն կարող է լինել: Իհարկե, շատ հարցերում մենք ենթակա ենք Ռուսաստանին, բայց ոչ ամեն ինչով:
— Պարո՛ն Սադոյան, առհասարակ, ինչպիսի՞ մարդիկ են պետք կառավարությունում, որպեսզի կարողանան անել այն, ինչ չկարողացան անել, ենթադրենք, Հովիկ Աբրահամյանի կադրերը:
— Նորաստեղծ կառավարության կադրերին ծանոթ չեմ, չեմ կարող ասել, նրանք, նախկինում, քաղաքական դաշտում, այսպես ասած, չերևացած մարդիկ են: Բոլոր դեպքերում՝ որպես մասնագետներ, հնարավոր է, որ նրանք շատ ավելի լայն կարողություններ ունենան: Կարծում եմ ` վերջիվերջո ամեն ինչ կախված է առաջին հերթին նախագահից, հետո՝ վարչապետից ու հետո միայն՝ առանձին նախարարներից, և այդ դեպքում որոշ նախարարների կարողություններն, այսպես ասած, գերդրական դեր չեն կարող խաղալ: Կարևորը ֆինանսների նախարարի փոփոխությունն է. տեսնենք՝ դա ինչ քայլերի կհանգեցնի, ինչ հնարավորություններ կընձեռի: Առավել ևս չեմ կարծում, որ շատ կարևոր էին նաև կապի և տրանսպորտի նախարարության անվան փոփոխությունը, նախարարի փոփոխությունը, որովհետև հեռահաղորդակցման այս դարաշրջանում առաջնային կարևորությունը դառնում են ոչ թե սովորական կապի միջոցները՝ փոշտը և այլն, այլ էլեկտրոնային հաղորդակցման միջոցները՝ ինտերնետը և այլն: Հույս ունեմ՝տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ կապված` այս նախարարությունն ավելի դրական քայլեր կանի, քան նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի օրոք էր:
— Պարո՛ն Սադոյան, մի փոքր զրուցենք գալիք տարվա բյուջեի հեռանկարներից: Տեղյակ եք, անշուշտ, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հայտարարությունից, թե Կառավարությունը 2017 թվականին ակնկալում է 3.2 տոկոս աճ: Ներկայիս տնտեսական իրավիճակի պայմաններում, նման կարճ ժամանակահատվածում հնարավո՞ր է այդպիսի աճ գրանցել:
— Կարճ ժամանակահատված ասելով՝ հասկանում եք մեկ տարի՞: Եթե նկատի ունենանք, որ Չինաստանում, որը շատ ավելի հզոր տնտեսություն ունի, քան մերն է, տարեկան աճը 7-8 տոկոս է կազմում, ապա երևակայե՛ք՝ 3.2 տոկոս տարեկան աճն ուղղակի խայտառակ ցածր է:
— Բայց եթե հիշում եք, Տիգրան Սարգսյանն իր վարչապետության ժամանակ նույնպես խոստացավ բարձր տոկոսային տնտեսական աճ, բայց իրանակում ունեցանք մի պատկեր, որը բոլորիս է հայտնի:
— Այնուամենայնիվ, կարծում եմ՝ այդ 3.2 տոկոսը ոչ միայն շատ չէ, այլև շատ-շատ քիչ է, և ցավալի է, որ հաջորդ տարվա բյուջեն, որը ներկայացվել է, ընդամենը նախատեսված է այդ 3.2 տոկոս աճի համար: Կարծում եմ` պետք է խիստ պայմաններ դրվեն, որ գոնե առնվազն գերակատարվի այդ ցածր տոկոսը, որովհետև առանց այսպիսի լուրջ շրջադարձի, առանց լուրջ տնտեսության բարելավման՝ այդ 3.2 տոկոսով մենք աշխարհի հետևից նույնիսկ չենք գնա, այլ ավելի ու ավելի հետ կընկնենեք:
— Խիստ պայմաններ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ է պետք, որպեսզի ունենանք Ձեր ասած տոկոսային բարձր ցուցանիշները:
— Այսօր մեր ամբողջ տնտեսության վիճակը կատաստրոֆիկ է, ուղղակի ողբալի է, և այդ վիճակի բարելավման համար, ենթադրենք, այդպիսի դանդաղ քայլերով` 3.2 տոկոսային աճով, ոչ միայն չենք կարող բարելավել վիճակը, այլև նույնիսկ, ավելի ենք հետ ընկնելու աշխարհից, որովհետև աշխարհի զարգացած երկրներն ավելի արագ են աճում, քան՝ մենք, և ավելի արագ է աճում իրենց մեծ բազան: Հայաստանի պես խղճուկ տնտեսություն ունեցող երկրին 3.2 տոկոս աճը ոչ մի լուրջ հեռանկար չի ապահովում: Այդ տեսակետից՝ կարծում եմ՝ 3.2 տոկոսի հետ կապված հարցն ուղղակի ապահովության համար են հայտարարել: Բայց մեկ խնդիր էլ կա. հաջորդ տարվա ընտրությունների հետ կապված` պետք է կառավարության վերափոխում, վերաձևավորում լինի, և նոր կառավարության ծրագիր պետք է հայտարարվի: Այնպես որ, սա քիչ թե շատ ապահավորության համար ստեղծված ծրագիր է, և ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանն ու կառավարության անդամներն արդեն այսօրվանից նախապատրաստվում են հաջորդ կառավարության ձևավորմանը:
— Պարո՛ն Սադոյան, արդյոք Ձեզ համար անակնկա՞լ էր «Գազպրոմ Արմենիայի» առաջարկը՝ գազի գնի նվազման վերաբերյալ։ Ձեր կարծիքով, արդյոք գազը կէժանանա՞ր, թե՞ սա ևս նախընտրական քարոզարշավի հետ է կապված:
— Եթե գազի գինն աշխարհում ընկել է երկուսուկես անգամ, ոչ թե` 2.5 տոկոսով, այսինքն` եթե գազի գինը 2,5 անգամ պակասել է, և այսօրվա դրությամբ Ռուսաստանին վաճառվող գազի պահանջարկն էլ է խիստ թուլացել, բնական է՝ այս պայմաններում, նրանք, ուզած-չուզած ճարահատյալ իջեցնելու են՝ հաշվի առնելով նաև այն, որ եթե գազի գինը բարձր է է, ապա սպառման քանակը քիչ է լինելու: Եվ մեծ խայտառակություն է, որ սակագինը նվազում է 8 դրամով, երբ պետք է նվազեր առնվազն 50 դրամով կամ՝ 100 դրամով:Սա ուղղակի ծիծաղելի է:
—Դա հասկանալի է, բայց գազի սակագնի պատասխանատուները նո՞ր իմացան, որ աշխարհում այդքան էժան է գազը, ինչո՞ւ միայն նոր որոշեցին նվազման ուղղությամբ քայլեր անել:
— Ես կասեմ հետևյալը` ոչ թե նոր իմացան, այլ իրենք անընդհատ փորձում էին ինչ-որ բան անել. դա ոչ միայն գազին է վերաբերում, այլև՝ նավթին: Բնական է, որ վաղ թե ուշ խելքի էին գալու, որոշելու էին գոնե մի քիչ էժանացնել, բայց այն չափը, որ Հայաստանի համար է սահմանված, ուղղակի ծիծաղելի է: Առավել ևս ծիծաղելի է մեկ ուրիշ բան. երբ սահմանում գազի գինն էժանացնում են, բայց այդ գազի գինը չի էժանանում քաղաքացիների համար: «Գազպրոմի» նախկին աշխատակից վարչապետն, այս ամենը շատ լավ հասկանալով, ակնարկել էր, թե այս ի՞նչ եք անում: Բնական է՝ նրանք էլ` ստիպված , ճարահատյալ, ոչ թե լավություն անելու համար, փորձում են էժանացնել գինը:
— Հնարավո՞ր է՝ գազի սակագնի նվազումն ազդեցություն ունենա էլէկտրաէներգիայի սակագնի վրա, և կնվազի՞ արդյոք նաև էլէներգիայի սակագինը:
— Միանշանակ: Եթե ասենք էլեկտրաէներգիայի 1կվտ/ժ-ը արտադրվում է Հրազդանի ՋԷԿ-ում, ապա, եթե գազի գինն էժանացել է,ապա էլեկտրաէներգիայի գինն` առնվազն համապատասխան չափով, եթե ոչ ավել, պետք է էժանանա: Քանի որ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ նոր մոտեցումներ կան` արևային էլեկտրաէներգիայի հետ կապված: Բնական է, որ էներգետիկայի ոլորտը թարմ պահելու համար համապատասխան քայլեր արվեն: Ես կարծում եմ, որ միարժեքորեն պարտադիր պետք է հասնել նրան, որ էլէկտրաէներգիայի գինը նույնպես էժանանա և պետք է պայմաններ ստեղծվեն, որ մի փոքր էժանանա նաև բենզինի գինը, որովհետև եթե նավթի գինը 2 անգամ էժանացել է, ապա բենզինի գինն ընդամենը 30 տոկոսով է էժանացել:
Հարցազրույցը վարեց Հասմիկ Կարապետյանը
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.