Ադրբեջանի զինված ուժերում թալիշ ու տարածաշրջանի այլ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների մահվան դեպքերն ու նրանց Արցախի հետ սահման ծառայության ուղարկելու փաստը մշտական դժգոհության ու զայրույթի տեղիք է տվել նրանց մոտ:
Թալիշական ազատագրական շարժման ակտիվիստ, հայտնի թալիշ գրող Զաբիլ Մադոժը (Մահերամզոդա) այսօր հերթական անգամ դիմել է հայրենակիցներին, կոչով՝ թույլ չտալ, որ իրենց իբրեւ «թնդանոթի միս» օգտագործեն Ադրբեջանի բանակի համար, փոխանցում է armtimes.com-ը:
Հերթական զայրույթի պատճառն Ադրբեջանի զինված ուժերում ազգությամբ թալիշ զինծառայողի ինքնասպանությունն է: Նրա ինքնասպանության փաստն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թաքցնում է եւ այդ մասին ոչ մի տեղեկատվություն չի տարածել: Դրա մասին լայն հանրությանը Facebook-ի միջոցով իրազեկել է Զաբիլ Մադոժը: Հայտնի է, որ զինծառայողը ծաղրի ու կտտանքների է ենթարկվել համածառայակիցների կողմից եւ չդիմանալով այդ ամենին՝ վերջ է տվել կյանքին:
«Մեր երեխաներն ամեն օր Ադրբեջանի բանակում ինքնասպանության են դիմում: Հատկապես, ծանր է Թալիշստանից զորակոչված զինծառայողների վիճակը: Նա դեռ պետք է ապրեր, սակայն հայտնվել էր այդ բանակի շարքերում, որտեղ միայն կաշառակերներ, դեգեներատներ են»,- նշել է թալիշ գրողը, ապա շարունակել,- «Արդեն 24 տարի է մեր երիտասարդության նկատմամբ նման բարբարոսություն է իրականացվում, եւ բոլորը լռում են: Պարոնայք, դեռ որքան ե՞նք շարունակելու լռել: Մեր երեխաների կեսին իբրեւ «թնդանոթի միս» են օգտագործում Արցախի հետ սահմանին, իսկ մյուս կեսը՝ ինքնասպանություն է գործում»: Ի դեպ, հավանական է համարվում, որ թալիշ երիտասարդը ծաղրուծանակի ու վիրավորանքների է արժանացել հենց իր ազգային պատկանելիության պատճառով: Այս տարվա ապրիլին Արցախի դեմ Բաքվի սանձազերծած ռազմական արկածախնդրությունը եւ զոհերի թվում մեծ թվով թալիշների, լեզգիների, ավարների եւ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների առկայությունն այն ժամանակ մեծ զայրույթ էր առաջացրել ներկայիս Ադրբեջանի տարածքի բնիկ ժողովուրդների շրջանում: Զոհվածների թվում հարաբերականորեն ավելի մեծ թիվ էին կազմում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, քան՝ ազերիները: Դա նկատի առնելով՝ պարբերաբար խոսակցություններ են պտտվում, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում ներքին կարգադրություն կա, որ Արցախի հետ շփման գիծ ուղարկվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
Ըստ էության, այդ կերպ իշխող Ալիեւների կլանը երկու խնդիր է լուծում. մի կողմից պատերազմ է մղում հայկական պետությունների դեմ, իսկ մյուս կողմից էլ՝ այդ կերպ նվազեցնում է բնիկ ժողովուրդների եւ հատկապես՝ թալիշների ու լեզգիների թիվը, որոնց մոտ տարեցտարի ազգային ինքնագիտակցությունը մեծանում է:
Այն ժամանակ էլ Զաբիլ Մադոժն ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ զոհվածների թվում, ինչպես եւ առաջին արցախյան պատերազմի ժամանակ, կրկին մեծ թիվ են կազմում թալիշները: Նրա խոսքով, շատ թալիշ զինծառայողներ ստիպված ենթարկվում են հրամանի եւ այդպիսով ավելի ուժեղացնում թշնամուն՝ նկատի ունենալով Ադրբեջանը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նա թալիշ երիտասարդներին կոչ էր արել չկռվել մի երկրի շահերի համար, որը տասնամյակներ շարունակ ձուլում ու ոչնչացնում է թալիշ ժողովրդին:
«Ժամանակն է սթափվել: Մենք չենք ուզում, որ դուք մեռնեք մեր ոխերիմ թշնամու, մեզ կեղեքողների համար: Ես գիտեմ, որ հիմա ադրբեջանական քարոզչամեքենան ձեզ համոզում է, թե պետք է կռվել հանուն ընդհանուր հայրենիքի: Մենք ազերիների հետ ընդհանուր հայրենիք չունենք: Մենք ունենք մեր հայրենիքը՝ Թալիշստանը: Իսկ կռվել Ադրբեջանի համար, նշանակում է կռվել Թալիշստանի, սեփական ժողովրդի, հարազատ մայրերի ու երեխաների դեմ: Կռվել թյուրքական տականքների կողմում, նշանակում է դավաճանել մեր փառահեղ նախնիների հիշատակը, որոնք միշտ կռվել են այդ թյուրքական աղետի դեմ: Ես դիմում են թալիշ ծնողներին՝ ձեր զավակներին փրկեք եւ հեռու պահեք ուրիշի պատերազմից: Թալիշ զինվորնե՛ր, սպանե՛ր, գեներալնե՛ր, ձեզ ներքաշել են կեղտոտ պատերազմի մեջ: Մի կռվե՛ք հանուն մեր կեղեքիչների»,- հայտարարել էր թալիշ գրողը: Վերջինիս կոչին միացել էին նաեւ Ադրբեջանի տարածքի բնիկ այլ ժողովուրդների՝ լեզգիների, ավարների այլ հայտնի դեմքեր, ովքեր հանգամանքների բերումով գտնվում են վտարանդիության մեջ:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.