Արմավիրի Մայիսյան գյուղի 27-ամյա բնակիչ, նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը մոտ 5 տարի փորձում է վերականգնել զինծառայության ժամանակ կորցրած առողջությունը: Սակայն, ինչպես Դավթի ծնողներն են պնդում, Գերմանիայում բուժում ստանալու՝ ՊՆ-ի խոստումները մինչ օրս չեն իրականացել, փոխարենը 2015թ-ի օգոստոսից որդին հայտնվել է կալանավայրում: Առաջին կարգի հաշմանդամ ճանաչված Դավիթ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու մեջ (ՔՕ 259 հոդված) ու դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման:
Կեղծ զանգերի պատճառն իր վրա ուշադրություն բևեռելն է եղել
«Երբ տեսնում էր, որ իր բուժման հարցերը չէին լուծվում, անընդհատ ՊՆ-ում ասում էին Գերմանիայում բուժումը 2 ամսից կլինի, 3 ամիսից կստացվի, բայց տարիներ էին անցնում, ջղայնանում էր»,-ասում է Դավթի հայրը՝ պատմելով, որ որդին բարկությունից, անհուսությունից իր բջջային համարով զանգահարել է ոստիկանություն ու ասել, որ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում ռումբ կա: Օրեր անց նորից զանգել է ու հայտնել՝ ռումբ կա «Մուրացան» հոսպիտալում, ապա օրեր անց ոստիկանությանը հայտնել է, թե ռումբ կա Բաղրամյան 26-ում: Մի քանի դրվագների համար պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սակայն 2015-ի դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Դավիթ Հակոբյանին դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման, թեև կարող էր կիրառել նաև տուգանք ու ամիսների կալանք: Դատարանում Դավիթը հայտնել է, որ կեղծ զանգերի պատճառը իր վրա ուշադրություն բևեռելն է եղել: Սակայն հիվանդ զինծառայողին ուշադրության արժանացնելու՝ նրա բուժումը արտերկրում կազմակերպելու փոխարեն, Դավիթ Հակոբյանին «ուղարկում» են բանտ:
Դավիթ Հակոբյանին մերժում են պայմանական վաղաժամկետ ազատել
«Իմ տղայի առողջությունը գնալով վատանում է, ձախ կողմը թուլանում է, ձեռքն ու ոտքը հազիվ է շարժում, գոնե թողեն գաղութից շուտ տուն գա, մենք նորից բուժումները, մասաժները շարունակենք»,- ասում է Սերգեյ Հակոբյանը: Դավթի ծնողները տեղեկացրեցին, սակայն, որ որդուն արդեն 3 անգամ մերժել են պայմանական վաղաժամկետ ազատել:
Ծնողներն են հոգում նաև Դավթի սննդի հարցը: Պատմում են, որ ամեն շաբաթ նրան ուտելիք եմ տանում «Արմավիր» ՔԿՀ, «քանի որ դիետիկ սնունդ պիտի տան, չեն տալիս»: Սերգեյի խոսքով, տղան բանտի սննդից վատանում է: «Մեր տանը 2 մահճակալ է մնացել, ամբողջը վաճառել ենք, որ Դավիթի առողջությունը վերականգնենք, հիմա ահավոր պարտքերի մեջ ենք, քանի որ Դավիթս գաղութում է»,-ասում է Սերգեյ Հակոբյանը:
Առաջին կարգի հաշմանդամության անժամկետ տրված քարտը
Դավթի մայրը, նախկին նախարարի միջամտությամբ, աշխատում է զորամասերից մեկում՝ լվացքատանը: 62 տարեկան կինը առավոտից երեկո 60 000 դրամով աշխատում է: Դավթի հայրը՝ 67-ամյա Սերգեյը, 3 ինֆարկտ է տարել, 30 000 դրամ թոշակ է ստանում: Ինքը՝ Դավիթը, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողը է, ստանում է 50 000 դրամ թոշակ: «Էստեղ էլ է Դավիթը տուժվել, սխալ են հաշվարկել թոշակը, շատ պիտի լինի, մոտ 120 000 դրամ»,-ասում են նրա ծնողները:
Հակոբյաններին ՊՆ-ում ասել են՝ մի բողոքեք բժշկի դեմ, փոխարենը Դավիթին կուղարկենք Գերմանիա
Ամեն ինչ սկսվել է 2012 թ-ին, երբ Խաղաղապահ զորքերում ծառայության ժամանակ հերթական պարապմունքին Դավիթը ցավեր է զգացել որովայնի շրջանում: Կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Մուրացան» հոսպիտալ, որտեղ և վիրաբույժ Գագիկ Թունյանը վիրահատել է Դավիթ Հակոբյանին: Վիրահատությունն անհաջող է անցել: Ըստ էպիկրիզի աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո:
«Մեկի միջոցով իմացանք, որ էրեխուն արդեն վիրահատել են, իսկ մենք 2 օր Դավիթին փնտրում էինք: Երբ գտանք, արդեն շատ վատ էր: 1 օրվա մեջ, 8 ժամվա տարբերությամբ, 2 վիրահատություն էին արել: Ընկել էր կոմայի մեջ: 10 օր էդպես մնաց, արթնացավ, մեզ չճանաչեց, մենակ կմկմում էր: Հետո սկսեց կակազելով խոսել: Ձախակողմյան հատվածը պարալիզացվել էր: Էպիկրիզում գրեցին, որ վիրահատության ժամանակ ինսուլտ է ստացել: Ասում էին, որ անկողնային կմնա»,-պատմում էր Դավթի հայրը՝ նշելով, որ մասնագետներ են հրավիրել, որոնք ասել են՝ ինսուլտ չկա, այլ կպել են նյարդերին, ասել են, որ դա հնարավոր է բուժել:
Կարդալ շարունակությունը hetq.am-ում.
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.