Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնել է սահմանի հարավային հատված: Ադրբեջանական ԶԼՄ-ները հատուկ նշում են, որ նա զինվորական հագուստով է եղել:
Նախօրեին Ալիեւը նամակ էր ուղարկել Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Թրամփին շնորհավորելով, Ալիեւը նամակը գրեթե ամբողջությամբ նվիրել էր Ղարաբաղի խնդրին եւ դրա «արդարացի լուծման» պահանջին: Դրանում հիշատակվում են «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի գրավումը», ՄԱԿ-ի 4 բանաձեւերը, միջազգային տարբեր կազմակերպությունների բազմաթիվ բանաձեւերը եւ դրանց կատարման անհրաժեշտությունը:
Նամակն ըստ էության հիշեցնում է վերջնագիր: Ընդհանրապես, Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունները հիշեցնում են գլոբալ շանտաժ, ամենաթողության եւ պատերազմի վերսկսման սպառնալիքներ: Նամակում, օրինակ, խոսք չկա Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Հետաքրքիր է, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը «պատասխանել» էր Ալիեւին, նրան հիշեցնելով հետաքննության մեխանիզմի վերաբերյալ պայմանավորվածությունները:
Ադրբեջանը լայնածավալ զորավարժություն է սկսել, որը տեւելու է նոյեմբերի 11-18-ը: Այդ մասին Ադրբեջանը պարտավոր էր տեղեկացնել միջազգային կառույցներին, սակայն դա չի արել: Ներգրավված է մոտ 60 հազար զինծառայող, մեծ քանակությամբ տեխնիկա: Զուգահեռ, հայտարարվել է, որ Ադրբեջանը իբր պաշտպանական համակարգերի մատակարարման համաձայնություն ունի Իսրայելի հետ եւ շուտով մեծ քանակի սպառազինություն է ստանալու Պակիստանից: Թեեւ, սա ավելի շատ բլեֆ է, քան իրականություն:
Ադրբեջանում պատրաստվում են ընդունել ռազմական դրության մասին նոր օրենք, որը խստացվելու է նախորդ նման ակտերի համեմատ:
Զուգահեռ, վերջին շրջանում Ադրբեջանը սրել է իրավիճակը սահմանին, մասնավորապես Արցախի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան հատվածներում, Թալիշի շրջանում:
Այս ֆոնին, Ալիեւը զինվորական հագուստով հայտնվում է հարավային հատվածում, այդ թվում Լելե Թեփեում, որտեղ ահռելի ամրություններ են կառուցվել:
Հետաքրքիր է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո հարավային սահման էր այցելել նաեւ Սերժ Սարգսյանը, բայց՝ քաղաքացիական հագուստով, Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հետ: Դա սահմանի այդ հատվածի «ճանաչումն» էր: Սակայն նա հյուսիսային սահման՝ մասնավորապես Թալիշի հատված, չայցելեց, որտեղ հայկական կողմը եւս ունեցել էր տարածքային կորուստ: Սահմանի այդ հատվածը փաստացի «բաց» էր մնացել:
Վերջերս ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ անհրաժեշտ է ստեղծել հիմնադրամ եւ սկսել Թալիշի վերաբնակեցումը: Դժվար է ասել՝ ում նախաձեռնությամբ եւ ինչ նպատակով էր այդ հայտարարությունը, սակայն Ադրբեջանում նման «նրբությունները» բավական սուր են ընկալում:
Բանն այն է, որ ապրիլյան պատերազմում Ալիեւի նպատակներից մեկն էլ հայկական որեւէ բնակավայր գրավելն էր, եւ «ամենահարմարը» հենց Թալիշն էր: Այդ օրերին Ադրբեջանը հայտարարում էր մեկ Մատաղիսի, մեկ Թալիշի գրավման մասին, եւ Ադրբեջանի հանրությունը մինչ օրս համոզված է, որ Թալիշը գտնվում է իրենց վերահսկողության տակ:
Շարմազանովի հայտարարությունը ծանր հարված էր այդ «հավատամքին»: Հենց այդ հատվածում Ադրբեջանը գնաց իրավիճակի լարման, հատկապես վերջին երկու օրերին:
Ընդհանրապես, հայկական քաղաքականության բնույթն արդեն չափազանց լուրջ վտանգ ու սպառնալիք է դառնում: Նաեւ այդ քաղաքականության արդյունքում Ադրբեջանը փաստացի «ստացել» է պատերազմի իրավունք եւ հայկական կողմի հանդեպ վախերը հաղթահարելու հնարավորություն:
Ինչ ասես արժեր միայն իսկանդերների պատմությունը, երբ հայտարարվեց, որ դրանք հայկական կողմը ուներ նաեւ ապրիլյան պատերազմից առաջ: Սակայն հարցին, թե ինչու դա չի կիրառվել, հայ պաշտոնյաներն ու մերձ շրջանակները հակադարձում էին, թե դա լայնածավալ պատերազմի կհանգեցներ:
Ի՞նչ կարիք կար ընդհանրապես այդ մասին խոսել ու նման «թեզեր» առաջ քաշել: Փաստացի, Ադրբեջանին «երաշխիքներ» տրվեցին, որ եթե չլինի «լայնածավալ պատերազմ», հեռահար զենքերը չեն կիրառվելու:
Իսկ Ադրբեջանին ամենեւին էլ պետք չէ «լայնածավալ պատերազմը», նա ստացել է «լոկալ» պատերազմներով իր խնդիրները լուծելու եւ գլոբալ շանտաժի «իրավունքը»:Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանը պատրաստվո՞ւմ է այցելել Թալիշ, եւ ի՞նչ հագուստով՝ քաղաքացիակա՞ն, թե զինվորական: Եվ ինչու Ալիեւը հարավային հատված չի այցելել քաղաքացիական հագուստով, ինչպես Սարգսյանը Սանկտ Պետերբուրգից հետո:
Աղբյուրը՝ lragir.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.