Նոյեմբերի 12֊ին Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայողի, տարբեր տեսակի զինտեխնիկայի ներգրավմամբ մեկնարկել է զորքերի և զենքերի կառավարման ստուգողական զորավարժություն: Վարժանքների մի մասն անցկացվում է նաև հայկական տարածքներին սահմանամերձ զորավարժարաններում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը՝ նշելով, որ վարժանքները կավարտվեն նոյեմբերի 18֊ին։
Համաձայն հայտարարության՝ զորավարժությանը ներգրաված է շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ:
Նշվում է, որ վարժանքների ընթացքում խաղարկվելու են պաշտպանության կազմակերպման, վերախմբավորման, զորքերի մարտական պատրաստության բերման, հակահարձակման անցնելու գործողություններ։ Օդային հետախուզության համար ներգրավվելու են անօդաչու թռչող սարքեր։
Նոյեմբերի 12֊ին մեկնարկել է վարժանքների առաջին փուլը, որի ընթացքում զորքերը դուրս են բերվում ելման կետեր, բացազատվում են դաշտային ղեկավարման կետեր։ Տագնապով դուրս բերված զորքերը և հրամանատարական կառավարման կետերը վերախմբավորվել են օպերատիվ նշանակման շրջաններ։
Ռազմական ավիացիայի միավորները տեղակայվել են պահեստային օդանավակայաններում, հրթիռահրետանային ստորաբաժանումները դուրս են բերվել ժամանակավոր կրակային և մեկնարկային դիրքեր։ Շարասյունների անվտանգությունը «պայմանական հակառակորդի հարձակումներից ապահովում է մարտական ավիացիան»։
Հավելենք, որ Ֆիզուլիի շրջանում բացազատված հրամանատարական ղեկավարման կետ են այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը, պաշտպանության նախարար, գեներալ֊գնդապետ Զաքիր Հասանովը, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ֊գնդապետ Նեջմեդդին Սադիկովը։
Հիշեցնեք, որ հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի բանակի բոլոր տանկային ստորաբաժանումներում մեկնարկել էին պլանային վարժանքներ։ Նոյեմբերին վարժանքներ էին անցկացրել հետախուզական ստորաբաժանումները։
Մինչ այդ՝ հոկտեմբերի 11-14-ին, Ադրբեջանի բանակի՝ հայկական զորքերի հետ շփման գծում տեղակայված առաջապահ ստորաբաժանումներ էր այցելելԱդրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:
Հիշեցնենք նաև, որ նմանատիպ խոշորամասշտաբ զորավարժություն՝ 65 հազար զինծառայողի, ավելի քան 700 միավոր զրահատեխնիկայի, 500-ից ավելի հրթիռային և հրետանային կայանների, շուրջ 40 ռազմական ինքնաթիռի ու 50 ուղղաթիռի, ինչպես նաև ՌԾՈւ , ՀՕՊ ու ԱԹՍ։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.