Այսօր բժիշկների կոնսիլիում է տեղի ունեցել «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի հետ կապված քննարկումներ անցկացնելու եւ որոշումներ կայացնելու նպատակով:
Այդ մասին տեղեկացրեց «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» նախաձեռնության անդամ Նաիրա Միրզոյանը: Վերջինս հայտնեց, որ կոնսիլիումն անցել է առանց իրենց նախաձեռնության կողմից տրամադրված բժշկի:
«Մեկ օր ժամկետը բավական քիչ էր համապատասխան մասնագետ գտնելու համար… Երեկ մեր խումբը բոլոր ուղղություններով փորձեց կապվել տրավմատոլոգների, երակաբանների եւ թերապեւտների հետ, սակայն բոլորի կողմից մերժում ստացանք` Հովհաննեսին այցելելու նպատակով»,- ընդգծեց Նաիրա Միրզոյանը՝ ակնարկելով, որ որեւէ բժիշկ չի ցանկանում մասնակցել այդ կոնիլիումին եւ նախարարության կարծիքին դեմ որեւէ բան ասել: Նաիրա Միրզոյանն ասաց, որ անկախ նրանից, թե ինչ կորոշի այսօրվա կոնսիլիումը, Հովհաննեսի գործն իր էպիկրիզներով գնալու է Ժնևի Խոշտանգումների Կոմիտե` հենց այս երեք ամիսների դիտավորյալ խոշտանգումների համար:
«Մեր խումբը փորձում է ներգրավվել բժշկի արտերկրից հետվիրահատական պրոցեսը վերահսկելու ու բուժումներն ապահովելու համար: Այս թույլտվությունը Առողջապահության Նախարարությունը տվել է, և եթե նրանք որոշեն վիրահատել Հովհաննեսին, այս հնարավորությունը հնարավորինս գործի է դրվելու»,- ասաց Միրզոյանը:
Առողջապահության նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ քիչ անց, վերջնական շտկումներից հետո կհրապարակեն կոնիլիումի արդյունքների վերաբերյալ տեղեկությունը:
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը նամակ է ուղարկել, որը ուղղված է նրա մորը եւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին: Օրերս Հովհաննեսի մայրիկի ծննդյան օրն էր: Նամակը ներկայացնում ենք ստորեւ.
«Ծնուդդ շնորհավոր ՄԱՄ ջան…
ցավդ տանեմ կներես չեմ ասում, շատ եմ ասել, էսօր ասում եմ Շնորհակալություն, քանզի քիչ եմ ասել։ Քո 61 ամյակիդ ծնկաչոք պիտի ասեմ Շնորհակալություն, ոնց որ կներես ասեցի, վերջին մեր բաժանման օրը….
Շնորհակալ եմ, որ ունեմ քեզ, իմ բարի, իմ սուրբ մամա, որ հորս մահից հետո դարձար ինձ հայր, հետո նոր մայր։ Այսօր ինձ համար կրկնակի տոն է։ Հպարտ մարդ եմ ինձ զգում, քանզի այսօր իմ երկու հերոսների ծննդյան օրն է` մորս ու Նժդեհյան տեսակ` Պավլիկ հոպարիս։
Շնորհավոր ձեր ծնունդները իմ հերոներ։ Մամ ջան, բազմաթիվ մաղթանքներ եմ ստանում, բոլորովին ինձ անծանոթ մարդկանցից, բոլորը միաբերան ինձ ասում են, որ հպարտ են ինձանով ու իբրև թե ես հերոս եմ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորիդ ջերմ խոսքերի համար, բայց ես դեռ չեմ արել այդ կոչմանն համարժեք ոչինչ` բացի նրանից որ ընդամենը կարողացել եմ կանգնել իրական հերոսների կողքին, բայց հերոսի կողքին կանգնելը թեկուզ և ընկնելու գնով` էդ հերոսություն չէ՛, այլ հերոսը Մայրս է, որ չնայած կյանքի դառնություններին ու դժվարություններին` եղար ինձ համար ամեն ինչ։
Շնորհակալ եմ ծեծիդ համար, որ ստացել եմ Չ տառիս համար, չեմ կարում, չիգիտեմ, չի լինի, չեմ ուզում…
Շնորհակալ եմ որ ասում էիր` հույսդ մենակ միշտ քո վրա դիր, տղե՛ս, չկա ուժերից վեր բան։
Մամ ջան, Պավլիկ հոպարս էլ է ինձ սովորեցրել մի բան, որ չի կարելի մարտական ընկերոջն ասել երեք բան` կներես, խնդրում եմ, շնորհակալ եմ։
Հոպար ջան, էս տարի խոստացա, որ պիտի նշեինք մեր տանը… Աստծուց խնդրում եմ առողջություն քեզ ու մորս։ Դու ինձ խոստացել ես, որ կպարես հարսանիքիս քավոր ջան։
Մամ, ուզում եմ, որ իմ սերն ու խոստումները ուժ տան քեզ, ոնց որ ինձ ուժ են տալիս քո սերն ու աղոթքները։ Մամ ջան, խնդրում եմ, որ հետևես առողջությանդ։
Կհանդիպենք շուտով Նոր Իրական անկախ Հայաստանում։
Իմ անգին մամա, գիտեմ հիմա դու լացում ես, բայց դրանք իմ երազած` ուրախության արցունքներդ են, միշտ խնդրել եմ Աստծուն որ քո աչքերից թափվեն միայն երջանկության արցունքներ, դու էլ ինձ ասում էիր, որ կտեսնես դրանք, երբ որ գրկես իմ որդուն, իսկ դու կգրկես իմ որդուն, երբ սահմանում էլ չեն զոհվի որդիներ… ու նրանց մոր աչքերից էլ չեն հոսի արցունքներ։
Մենք ընտրել ենք կա՛մ ՄԱՀ կա՛մ ԱԶԱՏՈւԹՅՈւՆ: Վախկոտ դավաճանները մեզ զրկեցին թե՛ մեկից, թե՛ մյուսից, ինչով ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց դավաճան լինելու փաստը և ոչ միայն հայությանը, այլ ամբողջ սփյուռքին, ցույց տվեցին իրենց իրական ռուս-թուրքական կեղտոտ դեմքերը։
Մամ ջան, հոպար ջան, շնորհակալ եմ Աստծուցս, որ ունեմ ձեզ…
ՀՀ.ԱՆ.ՔԿՀ.ԴՀ
07.11.2016
Հարությունյան Հովհաննես»:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.