Հայաստանում առողջապահության ոլորտի պատասխանատուները չեն բացառում H3N2 գրիպի (հոնկոնգյան վիրուս) ներթափանցման հնարավորությունը, սակայն կոչ են անում խուճապի չմատնվել, քանի որ երկիրը H3N2 գրիպի համար ունի համապատասխան պատվաստանյութեր:
«Վիրուսների հարուցիչները շրջանառվում են օդի մեջ, պայմաններից, եղանակից կախված՝ սկսում են ակտիվանալ: Մի տարի մի վիրուսն է ակտիվանում, մյուս տարի՝ մյուսը: 2014-2015 թվականներին գերակշռում էր B տեսակի վիրուսը, 2015-2016-ին՝ H1N1-ը, այս անգամ կարող է լինել H3N2-ը»,- ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Հոնկոնգյան գրիպի ախտանշանները ոչնչով չեն տարբերվում մյուս գրիպի ախտանշաններից՝ խիստ գլխացավեր, մկանացավեր, ջարդվածության զգացողություն, ընդհուպ փսխումներ, քթից արյունահոսություն: Բուժման մեթոդները ևս նույնն են: Այս վիրուսը կենդանուց մարդուն չի անցնում, հետևաբար, սննդի, մսամթերքի հետ կապված խնդիրներ չեն լինի:
Համաճարակաբանի խոսքերով՝ H3N2 գրիպի հարուցիչը հայտնի է դեռևս 50-60-ական թվականներից:
«Մենք այս հարուցիչի նկատմամբ նաև ունենք կոտորակային իմունիտետ, փոքր մասնաբաժիններով մեր օրգանիզմը շփվել է այդ հարուցիչի հետ և հիշում է նրան, ունի այդ հակամարմինները: Պետք է պարզապես լինել գրագետ, չզբաղվել ինքնաբուժությամբ, հագնվել եղանակին համապատասխան, ձեռքերը հաճախակի լվանալ, շատ հեղուկներ օգտագործել, օդափոխել փակ տարածքները»,-ասաց Թորոսյանը:
Նրա խոսքերով՝ կապ չունի, թե մարդը գրիպի որ տեսակով է վարակվում, բոլոր գրիպները տարածվում են օդակաթիլային ճանապարհով և ախտահարում են նույն օրգան համակարգերը: Թե H1N1-ը, թե H3N2-ը, թե B տեսակի գրիպը կարող են նույն աստիճանի բարդություն առաջացնել. կախված է մարդու օրգանիզմի դիմադրողականությունից, խոցելի լինելուց, տարիքից և հետևողականությունից: 2-րդ, 3-րդը օրը վիճակի բարելավման բացակայությունը, շնչառության ծանրացումը, ծակոցները, թուլությունը, ջերմությունն արդեն ահազանգ են՝ բժշկին դիմելու, հատկապես, երբ մարդը խոցելի խմբի ներկայացուցիչ է:
Լիանա Թորոսյանի հավաստիացմամբ՝ Հայաստանում գրիպի հարուցիչներ դեռ չկան, կան պարագրիպ և այլ վիրուսներ, բայց դրանք գրիպներ չեն. գրիպը բնորոշվում է ավելի ծանր, ձգձգվող ընթացքով: Տարածված սխալ կա՝ քթահոսությունը համարել գրիպ: Քթահոսությունը բնորոշ է ոչ թե գրիպին, այլ շնչառական վարակներին, հարբուխին: Գրիպն առանց անկողնային ռեժիմի չի բուժվում, կարող է և թեթև ընթացք ունենալ, բայց դրա բարդություններ առաջացնելու հավանականության տոկոսը բավականին բարձր է, հնարավոր են նաև մահացության դեպքեր:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների` խոցելի խմբերի շրջանակներում (խրոնիկ հիվանդներ, տարեցներ, մանկատան սաներ, ծերեր, բուժանձնակազմ) կիրականցվեն պատվաստումներ, որպեսզի նրանց մոտ բարդությունների դեպքերը կրճատվեն, երբ այս խմբերի պատվաստումները վերջանան, յուրաքանչյուր անհատ, ըստ ցանկության, կարող է պատվաստվել: Պատվաստումները, ըստ երևույթին, կիրականցվեն մինչև նոյեմբերի կես:
Ռուսաստանը վերջերս տարածել էր պաշտոնական տեղեկատվություն՝ համաձայն որի ՝ ձմռանը Ռուսաստանին, այդ թվում` հյուսիսային ողջ կիսագնդին սպառնում է հոնկոնգյան գրիպը:
Հոնկոնգյան վիրուսն առաջին անգամ բռնկվել է 1968-1969 թթ.՝ խլելով մոտ 1 միլիոն մարդու կյանք: Գրիպը սկսել է Հոնկոնգում, մինչև 1968-ի վերջը գրիպի տարածման դեպքեր գրանցվել են նաև Վիետնամում և Սինգապուրում, հետո հասել է Հնդկաստան, Ֆիլիպիններ, Եվրոպա: Վիրուսը Կալիֆոռնիա է մուտք գործել Վիետնամական պատերազմից վերադարձող զորքի միջոցով, սակայն չի տարածվել ԱՄՆ-ում մինչև 1968-ի դեկտեմբեր: Սակայն հետագայում այն խլել է մոտ 33 հազար 800 ամերիկացու կյանք: 1968-ին բռնկված այս գրիպը դեռ շրջանառվում է և համարվում է սեզոնային գրիպի սրում:
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
- 15:10-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
- 15:10Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.