Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում երեկ կենտրոնական զորամասերի ներգրավմամբ անց է կացվել մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ զորավարժությանը մասնակցում էին ՊԲ տարբեր զորամիավորումներ, որոնք պայմանական հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում կատարել են վերախմբավորում և, մխրճված հակառակորդին ջախջախելով, վերականգնել են առաջնային գիծը և անցել հարձակման՝ զբաղեցնելով նպաստավոր բնագիծ:
Զորավարժությունն անցկացվել է առավելագույնս մոտեցված մարտական իրադրությանը՝ հաշվի առնելով հավանական հակառակորդի հնարավոր գործողությունները:
Զորավարժությանը ներկա է եղել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով հերթական զորավարժության հաջող անցկացման կապակցությամբ ողջունել և շնորհավորել է մասնակից բարձրաստիճան սպաներին և զինվորներին: Նախագահի խոսքով, նմանատիպ զորավարժությունները ցույց են տալիս զինված ուժերի հզորությունը՝ միաժամանակ մատնանշելով հետագա անելիքները:
«Պաշտպանության բանակը մեր անկախ պետականաշինության ամենամեծ ձեռքբերումն է, մեր երկրի անկախության, ինքնիշխանության, ժողովրդի անվտանգության կարևորագույն երաշխիքը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ամենաազդեցիկ գործոններից մեկը: Մենք բոլորս՝ ողջ հայությունը, հպարտանում ենք մեր քաջարի զինվորներով, ովքեր իրենց ամենօրյա համեստ ու խիզախ կեցվածքով իրականացնում են հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը՝ յուրաքանչյուր վայրկյան պատրաստ լինելով կասեցնել թշնամու ցանկացած ոտնձգություն: Մենք ագրեսոր չենք, բայց հակառակորդը պետք է գիտակցի մեր ուժը, որ իր ցանկացած արկածախնդրություն կունենա կործանարար հետևանքներ՝ առաջին հերթին սեփական պետության և ժողովրդի համար»,- ասել է Բ. Սահակյանը և ընդգծել, որ ՊԲ բարձրագույն հրամանատարությունը, հրամանատարական բոլոր օղակներն այս ու մյուս զորավարժություններից պետք է անեն անհրաժեշտ հետևություններ և իրականացնեն համապատասխան աշխատանքներ՝ զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման ուղղությամբ:
Անցկացված զորավարժությունն առաջին հերթին բխում է հակառակորդի՝ վերջին ժամանակահատվածում իրականացրած գործողություններից, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:
«Մենք ամեն ինչ անում ենք՝ հակառակորդի հնարավոր հարձակողական գործողությունները կանխելու ու համարժեք հակահարված տալու, ինչպես նաև համապատասխան գործողություններ իրականացնելու համար: Ստուգել ենք մեր զորքերի պատրաստվածությունը, հրամանատարների գործնական ունակությունները, որոշումներ ընդունելու և իրագործելու կարողությունները: Զորավարժությանն ընդգրկված մեր զինծառայողներին պայմանական պատերազմական գործողություններում ներգրավելով՝ ստուգել ենք, թե արդյո՞ք ի վիճակի են այդ իրադրությունից բարձր մակարդակով դուրս գալու»,- ասել է Լ. Մնացականյանը՝ բավարար գնահատելով զորավարժության արդյունքները: ՊԲ հրամանատարը տեղեկացրել է նաև, որ զորավարժությանը ներկայացված էին նոր զինատեսակներ ու ժամանակակից տեխնիկական միջոցներ:
Զորավարժության ավարտին նախագահ Սահակյանն ու ՊԲ հրամանատարն արժեքավոր նվերներ են հանձնել բարձր արդյունքներ արձանագրած մի խումբ զինծառայողների:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.