Անցյալ դարերում մարդիկ բժշկության մասին չունեին այն գիտելիքները, որ մենք ունենք այսօր, ուստի նրանք չէին հասկանում շատ հիվանդությունների եւ վիճակների պատճառը և դրանց առաջացման համար մեղադրում էին գերբնական ուժերին ու կախարդանքին: Օրինակ՝ հին Հնդկաստանում եղել է սատանաների մի ողջ պանթեոն, որոնք պատասխանատու էին հիվանդությունների տարածման համար, և այդ հիվանդությունները բուժող աստվածների պանթեոն: Դարեր շարունակ եվրոպական շատ երկրներում հիվանդությունների մեղավորներ էին համարվում կախարդուհիները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացում մի քանի հիվանդություններ, որոնցով, անցյալի մարդկանց կարծիքով, մարդիկ ախտահարվում էին վհուկների եւ սատանայի կամքով:
1. Էպիլեպսիա
Էպիլեպսիան նյարդաբանական խանգարում է, որը ուղեղի էլեկտրական ակտիվության խանգարման հետեւանքով մարդկանց մոտ նոպաներ է առաջացնում: Ամբողջ աշխարհում էպիլեպսիայով տառապում է մոտ 65 մլն մարդ: Նոպաների ժամանակ մարդու մոտ սովորաբար առաջանում են ջղաձգումներ, գիտակցության կորուստ, ցնցումներ եւ թրեմոր: Քանի որ նոպաների ժամանակ հիվանդը կորցնում է իր մարմինը կառավարելու ունակությունը, անցյալի մարդիկ այդ նոպաների մեղավոր էին համարում մարդու մարմնին ժամանակավորապես տիրող գերբնական ուժերին:
Միջնադարի «Վհուկների մուրճ» կրոնական տեքստում նշված է. «Չկա այնպիսի հիվանդություն, որը վհուկները չկարողանան մարդուն տալ Աստծո պատժի հետ: Նրանք կարող են բորոտությամբ եւ էպիլեպսիայով հիվանդացնել: (…) Մենք նաեւ հայտնաբերել ենք, որ ընկնավորությունը կամ էպիլեպսիան մարդկանց է փոխանցվում ձվերի միջոցով, որոնք մեռած մարդկանց հետ դրվում են շիրմափոսի մեջ եւ հիմնականում այնպիսի մարդկանց մարմինների հետ, որոնք նույնպես կախարդությամբ են զբաղվել: Որոշ ժամանակ անց դագաղից հանված այդպիսի ձվերը հայտնի ծիսակատարության ժամանակ մատուցվում են ըմպելիքի կամ ուտելիքի մեջ: Այն փորձած մարդը դրանից հետո էպիլեպսիկ էր դառնում»:
Անգամ 1400-ական թվականներին գիտնականներ կային, որոնք աշխարհի մասին շատ ավելի համարժեք պատկերացումներ ունեին, մինչդեռ ժողովուրդն ու հոգեւորականությունը չէին կասկածում, որ էպիլեպսիայի առաջացման համար հենց վհուկներն են մեղավոր:
2. Հոգեկան խանգարումներ
Քանի որ հոգեկան շատ խանգարումներ, օրինակ՝ շիզոֆրենիան եւ անձի դիսոցիատիվ խանգրաումները, կարող են առաջացնել մարդու էմոցիոնալ վիճակի եւ վարքագծի կտրուկ փոփոխություններ, դարեր շարունակ այս հիվանդությունները համարվել են սատանայի միջոցով մոլեգնության դրսեւորումներ, հետեւաբար դրանք «բուժում» էին մոգական ծիսակատարություններով: ԱՄՆ-ի Առողջության ազգային ինստիտուտի հրապարակած հոդվածի համաձայն՝ մարդկանց մեծամասնությունը, որոնց միջնադարում այրել են կախարդության եւ մոլեգնության պատճառով, ավելի շուտ հոգեկան խանգարումներով էին տառապում:
Մինչ օրս որոշ երկրներում եւ մշակույթներում կարծում են, որ հոգեկան հիվանդությունների առաջացման համար մեղավոր են վհուկներն ու սատանան: Օրինակ՝ Գայանայում մարդիկ այսօր էլ կարող են վնաս պատճառել հոգեկան հիվանդությամբ տառապողին, հարձակվել նրա վրա, ծեծել՝ հաճախ կրոնական առաջնորդների խրախուսմամբ:
3. Հասկաժանգով թունավորում
Միջնադարում հասկաժանգով թունավորված ցորենի հացի օգտագործման հետեւանքով բռնկվում էին, այսպես կոչված, «Անտոնիեւի կրակի» (էրգոտիզմ) համաճարակներ՝ հասկաժանգի ալկալոիդներով սննդային թունավորում: Հասկաժանգով թունավորված մարդկանց մոտ սկսվում էին ջղաձգումներ եւ մկանային համակարգի երկարատեւ կծկումներ, երբեմն՝ հոգեկան խանգարումներ, աչքի շարժունակության ֆունկցիայի խանգարում: Որոշ դեպքերում ուժեղ թունավորումը կարող էր մահվան հանգեցնել: Այս բոլոր ախտանշաններն անցյալում ընկալվում էին որպես չար ուժերի մոլեգնության նշաններ:
4. Լեթարգիական էնցեֆալիտ
Տարածված կարծիքի համաձայն՝ լեթարգիական էնցեֆալիտն այն հիվանդություններից մեկն է, որոնց պատճառով միջնադարում մարդկանց խարույկի վրա այրում էին: Լեթարգիական էնցեֆալիտի դեպքում հիվանդի ուղեղի ծանր բորբոքման հետեւանքով բարձրանում էր նրա ջերմաստիճանը, գլխացավեր էին սկսվում, երկտեսություն, արձագանքման արգելակում, լեթարգիա: Ակամայից աչքերն սկսում են պտտվել, կարող էին նաեւ ջղաձգումներ առաջանալ, մկանային ցավեր, վարքագծի փոփոխություն եւ փսիխոզ: Անցյալում մարդիկ չէին հասկանում, որ այդ ամենը հիվանդության ախտանշաններ են, որը պետք է դեղերով բուժել, այլ ոչ թե կրակով:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
09.12.2023 | 15:10
09.12.2023 | 14:10
09.12.2023 | 13:10
09.12.2023 | 12:10
09.12.2023 | 11:10
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.