«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի ոտքը, որ վիրավորվել էր ՊՊԾ գնդի գրավման օրերին, սեւացել է, անզգայացել ու սառչել: Հովհաննես Հարությունյանը խնդրում է բժիշկներին` վիրահատել իր անզգայացած ոտքը:
Մեզ հետ զրույցում այդ մասին հայտնեց ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի ստեղծված նախաձեռնության անդամ Նաիրա Միրզոյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ նախաձեռնությունը պատրաստվում է ամենասեղմ ժամկետներում (մինչեւ նոյեմբերի 21) Հովհաննես Հարությունյանի գործն իր դատական եւ բժշկափորձագիտական ողջ մանրամասներով ներկայացնել Ժնեւում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե (The Committee Against Torture (CAT)):
«Դրա համար հիմա հավաքագրում ենք Հովհաննեսի բոլոր էպիկրիզները եւ դրա հետ կապված դատափորձագիտական տեղեկատվությունը: Պետք է վերջ տալ մեր հայրենակից Հովհաննես Հարությունյանի նկատմամբ ամիսներ շարունակ տեւող այս անարդարությանն ու հաշվեհարդարին»,- ասաց Միրզոյանը:
Հարցին, թե հնարավոր չէ՞ բուժել Հովհաննեսի ոտքը, նրան անդամահատո՞ւմ է սպառնում՝ Միրզոյանը պատասխանեց. «Ըստ էպիկրիզի եւ փաստաբան Հայարփի Սարգսյանի, ոտքը անհապաղ պետք է վիրահատվի: Հայարփի Սարգսյանը էպիկրիզն ուղարկել էր Նիդերլանդներ, տեղական բժշկական գիտությունների դոկտորի կողմից ուսումնասիրվել էր այն եւ պարզվել, որ Հովհաննեսը պետք է անհապաղ վիրահատվի: Հայաստանում ասում էին, որ Հովհաննեսին չեն վիրահատում, մինչեւ վերքը լավանա: Նիդերլանդների բժշկի խոսքով դրանք ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ էին եւ պետք էր վիրահատությունը անհապաղ իրականցնել: Այդ ամենը Հայարփի Սարգսյանը ներկայացրել է էրեբունի բժշկական կենտրոն, սակայն նրանց կողմից մերժվել է վիրահատության իրականացումը»:
Նաիրա Միրզոյանը տեղեկացրեց նաեւ, որ առաջիկայում բողոքի երթ են նախատեսում. «Հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որ ներկայացնենք պահանջներ, երթ կազմակերպվի եւ իշխանություններին ներկայացվի 2 կարեւոր պահանջ. 1. թույլատրել դիտորդական խմբին տեսակցել Հովհաննես Հարությունյանին, Հովհաննես Հարությունյանին տեղափոխել քաղաքային հիվանդանոց հետազոտության, 3. պատասխանել, թե ինչու մինչ օրս չի իրականացվել հետազոտություն, քանի որ հուլիսի 26-ին Հովհաննեսին տեղափոխել էին Դատապարտյալների հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունք, դա արդեն ենթադրում էր, որ վիրահատություն էր անհրաժեշտ»,- ասաց Միրզոյանը:
Նշենք, որ այսօր Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակին անդրադարձել էր նաեւ նրա քույրը. «Կներես ինձ, ախպերս….Թողնելով քեզ շան պես վերքերդ լիզելու ու լավացնելու հոգսիդ մեջ մեն-մենակ, դու պահանջում ես անդամահատում այսօր, որովհետեւ քո ոտքն այսօր մահացածի ոտքի նման սեւ է ու սառը…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թամարա Հարությունյանը:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից մեկնաբանություն կփորձենք ստանալ վաղը:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի հետեւանքով ոտքերից վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը:
- 15:10Հայերը կարող են ապրել Ղարաբաղում, եթե դառնան Ադրբեջանի քաղաքացի. Ալիև
- 14:10Դավաճանները փորձում են տպավորություն ստեղծել, որ Ստեփանակերտում ադրբեջանցիների օրոք ավելի անվտանգ է
- 12:10Ադրբեջանցի «ռազմական փորձագետը» պնդում է, թե գաղտնի այցելել է Երեւան. նա տեսանյութ է հրապարակել
- 11:10Բաքվում պահվող Արցախի նախկին ու ներկա բարձրաստիճան այրերը պարբերաբար կապի մեջ են Շահրամանյանի հետ․ Գալստյան
- 15:13Արտահանվող տոննաներով ձկներն ու գյուղմթերքը թող Արայիկ Հարությունյանը գնի․ «Հրապարակ»
- 14:10Ռուսաստանից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան շարունակվում է․ փոխնախարար
- 11:10Բեռնատարները կանգառել են Լարսի անցակետում․ առաջացել է շուտ փչացող ապրանքների մտահոգիչ հարց
- 15:10Նախիջևանի կապի համար Ադրբեջանը կարող է օգտվել մեր երկաթուղուց այն նույն սկզբունքներով, որոնցով ՀՀ-ն կարող է օգտվել Մեղրիի ու Երասխի երկաթուղային կապի համար. Փաշինյան
- 12:10Նորածին արցախցիներին սոցքարտերի տրամադրումը ձգձգում են, նպաստներն էլ անորոշ է, թե երբ կտան
- 11:28Երևանի ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել. կա զոհ և վիրավորներ, այդ թվում՝ պարեկային ծառայող
09.12.2023 | 15:10
09.12.2023 | 14:10
09.12.2023 | 13:10
09.12.2023 | 12:10
09.12.2023 | 11:10
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.