«Հենց ձյուն է գալիս` վախենում ենք, գիտենք, որ ամբողջ օրն անլույս ենք անցկացնելու». բողոքում են սարիթաղցիները
Աշնան գալուն պես, երբ հաճախակիանում են տեղումները և եղանակն սկսում է օրը մի անակնկալ մատուցել (անձրև, քամի, ձյուն), Սարի թաղում անմիջապես վնասվում են էլեկտրասյուները, ինչի պատճառով տեղաբնակները ժամեր շարունակ զրկվում են լույսից և ջեռուցումից: Այդպես եղավ նաև օրեր առաջ, երբ ողջ հանրապետությունով մեկ տեղաց առաջին ձյունը: Օրերս, «Հայկական վարկած»-ին ահազանգած Սարի թաղի մի խումբ բնակիչներ բողոքում էին, որ նոյեմբերի 2-ին, առավոտյան ժամը 10:00-ից մինչև ուշ երեկո` 22:00-ը, Սարի թաղում լույս չի եղել: Նրանց խոսքով` Սարի թաղում նման բարձիթողի վիճակը խոսում է թաղեցիների նկատմամբ պատկան մարմինների ունեցած անփույթ վերաբերմունքի և անտարբերության մասին. «Մեր բողոքները, զանգերը միշտ անարձագանք են մնում: Շատ ժամանակ, երբ որ զանգում ենք` չեն էլ լսում, արհամարհում են, կամ էլ` արդարանալու համար, մի ստից պատճռաբանությամբ անջատում են հեռախոսը»,- պատմում էին Սարի թաղի 18 փողոցի բնակիչները:
«Հենց ձյուն է գալիս` արդեն վախենում ենք, գիտենք, որ ամբողջ օրն անլույս ենք անցկացնելու: Միշտ նույն պատասխանն են տալիս` սարքում ենք, վերանորոգում ենք…, ի՞նչն են վերանորոգում, որ հարցն այդպես էլ չի լուծվում…: Հոսանքի վարձը մի օր ուշացնենք` կգան կանջատեն, բա մենք ո՞նց ենք էս վիճակով ապրում` տանը փոքր երեխաներ, հիվանդներ: Ամբողջ ամառ ոչինչ չարեցին, սպասեցին ձմեռը գա, որ սենց խաղ խաղան գլխներիս..»,- մեկը մյուսին լրացնելով գանգատվում էին տեղաբնակները:
Սարի թաղն սպասարկող դիսպետչերական ծառայության աշխատակիցը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հաճախ են նման վթարներ լինում, որոնք, մեծամասամբ, պայմանավորված են անբարենպաստ եղանակներով. «Սո´ւտ է , թե 12 ժամ լույս չեն ունեցել, 8 ժամ է ընդամենը անջատած եղել հոսանքը…: Ձյունը դնում է` լարը կտրվում է, ի՞նչ կարող ես անել»,- արդարացավ մեր զրուցակիցը:
Մեր հարցին` ինչո՞ւ ժամանակին չեն վերանորոգվում վնասված էլեկտրալարերը, որպեսզի նման խնդիրներ չառաջանան, ասաց, որ դա իրեն չվերաբերող հարց է` հավելելով, որ այդպիսի արտակարգ իրավիճակներում աշխատում է շրջիկ բրիգադը, որը գնում է ահազանգերի հետքերով և վերականգնում պոկված, կտրված լարերը. «ՀԷՑ-ը կայանների վերափոխման աշխատանքներ է կատարում, նա ավելի ստույգ կպատասխանի ձեր հարցին»,- եզրափակեց մեր զրուցակիցը` խորհուրդ տալով նրանց դիմել:
«Հայաստանի էկետրական ցանցեր» ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը` ծանոթանալով խնդրին, ասաց, որ Սարի թաղի էլեկտրացանցը բավականին մաշված է: «Մենք, ոչ միայն Սարի թաղում, այլև ամբողջ հանրապետությունում ունենք տարածքներ, որտեղ առկա են նմանատիպ խնդիրներ: Ներդրումային ծրագրերի շրջանակներում փորձում ենք լուծում տալ: Միանգամից, բնականաբար, դա չի լինի: Կոնկրետ Սարի թաղի մասով կարող եմ ասել, որ 2017 թվականի առաջին կիսամյակում, նեդրումային ծրագրով, նախատեսված է այդ հատվածի ցանցը փոխարինել մալուխային ցանցով, նորացնել հենասյուները և օդային գծերը, որի արդյունքոմ Սարի թաղի էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն»,- հավաստիացրեց Նատալյա Սարջանյանը:
Անի Գրիգորյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.