Պարզաբանում («Հայկական ժամանակ» օրաթերթի 4.11.2016 թ. համարում հրապարակված «Պրիմիտիվ գողություն» ոստիկանությունում» )
Հրապարակման համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 5-11-ը Մոսկվայով Երեւանից Դուբայ, այնուհետեւ Դուբայից Երեւան մեկ անձի տոմսերի համար վճարել է 476.000 դրամ կամ մոտ 900 եվրո: Տոմսը էկոնոմ դասի է եւ գնվել է հայտնի «Սպուտնիկ» գործակալությունից:
Մինչդեռ, ըստ թերթի, «Քաթար» ավիաընկերությունից կարելի էր Երեւան-Դուբայ-Երեւան տոմսը գնել ընդամենը 250 եվրոյով կամ 130.000 դրամով: Բայց ոստիկանության գնման ակտում այս երթուղին այնպես է ներկայացված, որ թվում էր, թե դրանք առանձին թռիչքներ են:
Թերթի «ուսումնասիրությունները» ցույց են տվել, որ անգամ այս պարագայում հնարավոր է այդ թռիչքը գրեթե կրկնակի ցածր գնով կազմակերպել: Ոստիկանությունը Երեւան-Մոսկվա-Երեւան տոմսը ձեռք է բերել 181 կամ 168 հազար դրամով, այն դեպքում, երբ այդ չվերթի մեկ տոմսն արժե կրկնակի էժան՝ մոտ 150 եվրո կամ 80.000 դրամ:
Թերթն ամփոփում է «հայտնագործությամբ»՝ թե «Սպուտնիկ» ավիաընկերությունը պատկանում է ԱԱԾ նախկին պաշտոնյայի, և եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ոստիկանության գնումները հիմնականում այնտեղից են կատարվում:
«ՀԺ»-ի «ուսումնասիրությունները» որևէ քննության չեն դիմանում:
Իրողությունը հետևյալն է:
ՀՀ ոստիկանության պետի 30.09.2016 թ. հրամանով 2016 թ. նոյեմբերի 7-ից 10-ը Բալիում (Ինդոնեզիա) կայանալիք Ինտերպոլի Գխավոր ասամբլեայի 85-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը նոյեմբերի 5-ից 11-ը ներառյալ գործուղվել է Ինդոնեզիա (ք. Բալի):
Նման դեպքերում հրավիրող կողմի հետ, որպես կանոն, համաձայնեցված կարգով (ուղեկցումներ` դիմավորել, ճանապարհել և այլն) սահմանված է ձեռք բերվող ծառայության, տվյալ դեպքում ավիատոմսերի ձեռքբերման հետևյալ նկարագիրը` տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցը.
— Մեկնումը` 05.11.2016թ.-ին, թռիչքի ժամը` 18.35-ին, Երևան-Մոսկվա /Դոմոդեդովո/ օդանավակայան, 05.11.2016թ. թռիչքի ժամը 23.55-ին Մոսկվա /Դոմոդեդովո/ օդանավակայան, 06.11.2016թ. թռիչքի ժամը 08.55-ին Դուբայ-Դենբարասի օդանավակայան 1 անձի համար, կարգը` էկոնոմ:
— Ժամանումը ` 11.11.2016 թ. թռիչքի ժամը 00.05-ին Դենբասար-Դուբայ, 11.11.2016թ. թռիչքի ժամը 11.55-ին Դուբայ-Երևան օդանավակայան` 1 անձի համար, կարգը` էկոնոմ:
Տվյալ, ինչպես նաև ավիատոմսերի ձեռք բերման մյուս բոլոր դեպքերում, ոստիկանությունը գնումները կատարում է բացառապես էլեկտրոնային եղանակով «ARMEPS» համակարգի միջոցով: Տվյալ էլեկտրոնային մրցույթին մասնակցել են 2 օպերատոր՝ «Տրինիդատ» ՍՊԸ-ն` 700000 դրամ գնով և «Սպուտնիկ» ՍՊԸ-ն` 476000 դրամ գնով, որն էլ 10.10.2016 թ. ճանաչվել է հաղթող, և պայմանագիրը կնքվել է 11.10.2016 թ.-ին:
Այսպիսով, «ՀԺ» հրապարակած ավիատոմսի գինը վերագրվում է ոչ թե Երևան-Դուբայ, այլ Ինդոնեզիայի Բալի քաղաք չվերթին: Էլեկտրոնային մրցույթներով մասնակցի (հաղթողի) ընտրության հարցում պետական մարմինների պաշտոնատար անձանց ազդեցությունը հավասարեցված է 0-ի, և դա գիտեն բոլոր նրանք, ովքեր աշխատում են պետական գնումների վերը նշված համակարգով:
Ինչ վերաբերվում է «Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ոստիկանության գնումները հիմնականում այնտեղից («Սպուտնիկ» ՍՊԻ-ից) են կատարվում» բառակապակցությանը, ապա ներկայացնենք ընթացիկ տարվա սկզբից առ այսօր ձեռք բերված ավիատոմսերի օպերատորների անվանումները. «Տրինիդատ» ՍՊԸ` 21 պայմանագիր, «Ավիատուր Գրուպ»` 18 պայմանագիր, «Սպուտնիկ»` 13 պայմանագիր, «Արմենիա թրավել»` 4 պայմանագիր և 1-ական` «Իմպերիա թրավել» և «Վիզա կոնկորդ»:
Բոլոր նրանց, ովքեր իրականում մտահոգ են պետական միջոցները խնայողաբար և օրինական օգտագործելու հարցերում, խորհուրդ ենք տալիս անհեթեթ վիճակների մեջ հայտնվեուց խուսափելու համար ճշտել ցանկացած տեղեկատվություն ու տվյալ՝ նկատի ունենալով նաև, որ ինչպես սահմանված է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պատվիրատուն (ցանկացած պետական մարմին) պարտավոր է գնման ընթացակարգի արձանագրության կամ դրա մաս կազմող փաստաթղթի պատճենը (բացառությամբ պետական, ծառայողական գաղտնիք պարունակող գնումների), տրամադրել ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց 5 օրացուցային օրվա ընթացքում:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.