Մոսկվայում աննախադեպ ակտիվ հանցավոր գործունեություն են ծավալել ադրբեջանցիներից կազմված հանցավոր խմբավորումները: Ինչպես այսօր տեղեկացրել են ռուսաստանյան լրատվամիջոցները, իրավիճակն այնքան անվերահսկելի է դարձել, որ իրավապահ մարմինները լուրջ անհանգստություն են հայտնել ադրբեջանական հանցավոր խմբավորումների ակտիվացման կապակցությամբ: Հայտնի է դարձել, որ այս տարվա ամռանն ադրբեջանցի երկու «օրենքով գողեր»՝ Նադիր Սալիֆովը (հանցավոր աշխարհում հայտնի է Լոտու Գուլի) եւ Վագիֆ Սուլեյմանովը միավորվել են եւ նոր հանցավոր խմբավորում են ստեղծել: Նրանք մինչ վերջերս կատաղի պայքար էին մղում հայտնի քրեական հեղինակություն Ռովշան Ջանիեւի (Լենքորանսկի) հետ, որն այս տարվա օգոստոսի 18-ին սպանվեց Ստամբուլում: Ըստ ռուսաստանցի իրավապահների՝ միավորումից ձեւավորվել է մի հզոր մաֆիոզ կոնգլոմերատ: Այն ներկայումս ամենամարդաշատ խմբավորումն է համարվում:
Մոսկվայի իրավապահներն արձանագրում են, որ նոր խմբավորումը հավակնում է իր ամբողջական վերահսկողության տակ վերցնել Մերձմոսկվայի ամբողջական շրջաններ: Նոր ձեւավորված խմբավորումը մեկը մյուսի հետեւից իր «տանիքի» տակ է առնում նորանոր գործարարների ու ընկերությունների: Նրանց թվում են ադրբեջանցի խոշոր գործարարներ, որոնք Մոսկվայում խոշոր առեւտրի կենտրոններ ու մեծածախ շուկաներ ունեն: Նորաստեղծ խմբավորման գործունեությունն ուղեկցվում է բազմաթիվ հարձակումներով ու մարդկանց առեւանգումներով: Ինչպես իրավապահ համակարգի աղբյուրներն են նշում, առեւանգվում են բացառապես Ադրբեջանի քաղաքացիներ:
Նորաստեղծ խմբավորման ակտիվացումը դժգոհություն է առաջացրել Ռուսաստանի այլ հանցավոր խմբավորումների մոտ, որոնք զրկվել են իրենց կողմից վերահսկվող գործարարներից: Արդեն իսկ արձանագրվել են, այսպես ասած, հարաբերությունների պարզաբանման դեպքեր եւ բախումներ: Իրավապահ մարմինները կանխատեսում են, որ առաջիկայում մաֆիոզ խմբավորումների միջեւ մրցակցությունը թեժանալու է՝ ընդհուպ հասնելով զինված բախումների ու զոհերի:
Ի դեպ, ադրբեջանցի հանցավոր խմբավորումների ակտիվացում եւ գործարարների առեւանգումներ են արձանագրվել նաեւ Ուկրաինայում: Մոտ 2 ամսի առաջ Բաքուն աղմուկ էր բարձրացրել, թե Ուկրաինայում մոտ երկու տասնյակ ադրբեջանցի գործարար է առեւանգվել կամ սպանվել: Ընդ որում, Բաքվում փորձում են այդ ամենին քաղաքական աստառ կպցնել եւ դա կապել Ուկրաինայի ներքին գործերի նախարար, ազգությամբ հայ Արսեն Ավագովի անվան հետ: Ըստ այդմ, ընդգծվում է, թե ադրբեջանցի գործարարների անհետացումը սկսվել է Ավագովի՝ 2014 թվականին ներքին գործերի նախարար դառնալուց հետո:
Այդ առիթով Ուկրաինայում բնակվող ադրբեջանցիները նույնիսկ բողոքի ցույց էին կազմակերպել ներքին գործերի նախարարության շենքի առջեւ՝ հայտարարելով, թե Ավագովը միտումնավոր չի հետաքննում ադրբեջանցի գործարարների առեւանգման դեպքերը:
Ակնհայտ քաղաքական նպատակներ հետապնդող պատվիրված մեղադրանքները դադարել են միայն այն բանից հետո, երբ Ուկրաինայի գլխավոր դատախազը՝ ի պատասխան Ադրբեջանի իր պաշտոնակից գործընկերոջ բողոք նամակի պարզաբանել է, որ Ուկրաինայում տեղի են ունենում ոչ միայն ադրբեջանցիների, այլեւ ուկրաինացիների եւ այլ ազգությունների ներկայացուցիչների առեւանգումներ: Կիեւից նաեւ հիշեցրել են, որ առեւնագումներ եղել են նաեւ Ավագովի՝ նախարար դառնալուց առաջ:
Ավելի ուշ փաստեր են հայտնվել, որ Ուկրաինայում երկու տասնյակից ավելի ձեռներեցների ու մեծահարուստների եւ նրանց ընտանիքների անդամների առեւանգումները դեպքերի մեծ մասում փրկագին ստանալու եւ այլ շահադիտական նպատակներով իրականացրել են հենց նրանց համերակրացիները:
Այնպես որ, Մոսկվայից բացի, ադրբեջանցիները, որոնց թիվը տարբեր տվյալներով, հասնում է մոտ 600 հազարի, ոչ միայն ազդեցության գոտիներ են ստեղծել Կիեւում, Օդեսայում եւ այլ խոշոր քաղաքներում, այլեւ արդեն կատաղի պայքար են մղում միմյանց հետ ազդեցության պահպանման կամ ընդլայնման համար:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.