Հանրության մոտ ավելի մեծ հիասթափություն կլինի, եթե աշխատավարձերի հետ կապված կառավարությունը հայտարարի, որ բարձրանում է եւ իրականում դա տեղի չունենա, քան որ հայտարարում են՝ չի բարձրանա 2017-ի բյուջեով։ Խորհրդարանում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանն՝ անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեի հիմքում դրված տնտեսական աճին:
«Այո, ես հավատում եմ, որ 3.2 տոկոս տնտեսական աճը իրատեսական է, և մենք կարող ենք դա իրագործել»։
Հարցին՝ արդյոք հասարակության մոտ հիասթափություն չի՞ առաջանա՝ հաշվի առնելով այն, որ հաջորդ տարի աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չի նախատեսվում, նախարարը պատասխանեց, որ հանրության մոտ ավելի մեծ հիասթափություն կլինի, եթե ինքը սուտ խոսի:
«Իսկ ճշմարտությունը հետևյալն է՝ հանրության հետ պետք է ճիշտ հաղորդակցվել, պետք է ազնիվ լինես և հանրության համար ապահովես կայուն տնտեսական միջավայր: Հիմա չի լինում բացարձակություն, միշտ պետք է ինչ-որ մի բանի հաշվին մի բան ունենաս, դա ընդունված կանոն է ամբողջ աշխարհում: Դու պետք է մի բան զոհաբերես, որ մի բան ձեռք բերես: Ո՞րն է մեր զոհաբերությունը: Ես զոհաբերել եմ թոշակների ու աշխատավարձերի բարձրացումը, որը ես կարճաժամկետ կարող էի անել, բայց իրենց հանդեպ արդար ու ազնիվ չէի լինի: Եթե մյուս տարի կամ էն մյուս տարի ես վտանգեմ տնտեսական աճը… Հենց տնտեսական աճն է ինձ հնարավորություն տալիս, որպեսզի ես անընդհատ իրենց աշխատավարձերն ու թոշակները բարձրացնեմ: Մեկ տարվա խնդիր լուծելով՝ վտանգել երկարաժամկետ խնդիրը, դա ազնիվ չէ»,- ասաց նա:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.