Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Վարչապետի առանձին մտքեր լսելիս կամ կառավարության առանձին ծրագրային դրույթներ կարդալիս, «դեժա վյու»-ի տպավորություն է ստեղծվում: Մասնավորապես, «փոփոխությունները պետք սկսել մեզանից», «մեր երկրի գերագույն արժեքը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է» կամ «երկրի փոփոխության խնդիրը ոչ միայն կառավարության խնդիրն է, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու»: Սա ասում էր նաեւ Տիգրան Սարգսյանը, փոխելով կառավարության կազմից տնտեսական բլոկի նախարարներին եւ կոչ անելով «մեր երկրի գերագույն արժեք» քաղաքացիներին ակտիվորեն ներգրավվել ստվերի բացահայտմանը ընդամենը մի քայլ կատարելովՙ պահանջելով ՀԴՄ կտրոնները: Անգամ խթաններ ստեղծվեցին՝ գումարի հետ վերադարձ, վիճակահանություն, բայց ապարդյուն՝ «մեր երկրի գերագույն արժեք» քաղաքացին չցանկացավ որեւէ մասնակցություն ունենալ այն ժամանակ հռչակած «փոփոխություններից» գոնե մեկին: Այս առումով չարժե, որ Կարեն Կարապետյանը բնակչության աջակցության հետ մեծ հույսեր փայփայի: Առավելագույնը, որ նա կարող է ակնկալել, որ այդ նույն քաղաքացին գոնե չխանգարի երբեմն ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումներին:
Կառավարության հռչակած ռազմավարական խնդիրները նույնպես չեն տարբերվում նախորդ՝ Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունների խնդիրներից: Դրանք են՝ կոռուպցիայի եւ ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացում, աղքատության դեմ պայքար եւ միջին խավի ընդլայնում, գործազրկության կրճատում, սոցիալական արդարության հաստատում, արտահանմանն ուղղված արտադրության խթանում եւ այլն: Այսինքն, այս պահի դրությամբ երկրի առջեւ ծառացած խնդիրների մասին է խոսքը: Անարդար կլինի ասել, թե նախորդ կառավարությունները դրանց լուծման ուղղությամբ քայլեր եւ բարեփոխումներ չեն կատարել: Հետեւաբար, այստեղ խոսքն ավելի շատ պետք է լիներ այդ քայլերի շարունակականության եւ դրանք ավելի արագ տեմպերով առաջ տանելու մասին: Մասնավորապես, տարբեր օղակներում մեկ պատուհանի ներդրման, տեսչական ստուգումներից տնտեսվարողին հնարավորինս զերծ պահելու, ռիսկայնության հիման վրա ստուգումներ կատարելու, լիցենզիաների պարզեցման եւ կրճատման, պետություն-մասնավոր համագործակցության, արտահանման ծրագրերին հարկային արտոնություններ տալու, գնումների համակարգում կոռուպցիոն ռիսկերի եւ մի շարք այլ միջոցառումների, որոնք սկսվել են եւ որոնք պետք է շարունակություն ունենան:
«Ազգ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10