ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մեկնարկը դրական է համարում: «Հայելի» ակումբում նա ողջունեց վարչապետի այն հայտարարությունը, որ յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած ապրանք ներկրել: Պարոն Եղիազարյանը պնդեց, թե նման բան չի արել ոչ մի վարչապետ. «Ինչո՞ւ դա չէր անում Հովիկ Աբրահամյանը: Երբ նա նշանակվեց, ասացի, որ նրան խանգարելու են: Խանգարեցին իշխանությունները, ոչ թե ընդդիմությունը: Տա աստված, որ նույնը չկրկնվի Կարեն Կարապետյանի դեպքում: Համենայն դեպս, մեկնարկը շատ լավն է»:
Գուրգեն Եղիազարյանի կարծիքով` Հայաստանում քիչ բան է կախված ծրագրի բովանդակությունից. «Տարօրինակ ծրագրեր եմ կարդացել Հայաստանում` հանցակազմ պարունակողից մինչև «նյու վասյուկի»: Բայց ծրագրի բովանդակությունը ՀՀ-ում համարյա ոչինչ չի նշանակում: Բարի կամք ու համարձակություն է պետք, որ սայլը տեղից շարժվի: Հիմա կարծես թե ուզում են շարժել»:
Անդրադառնալով Վահան Բադասյանի հայտարարություններին` Գուրգեն Եղիազարյանը զգուշացրեց, թե նա չի լռելու և ամեն ինչ է ասելու. «Հերթով ամեն ինչ ասելու է, ձեր երեսը պատռելու է: Ազատվեք այդ շտաբի պետից, շտաբի պետը բանակի ուղեղային տրեստն է, այդտեղ նման մարդիկ գործ չունեն անելու»:
Մասնավորապես Մովսես Հակոբյանին վերաբերող հայտարարությունների մասին պարոն Եղիազարյանն ասաց. «Նա, լինելով պաշտպանության նախարար, գիտենք ինչպես սահմանը թողեց բանկա-բուտուլկայի հույսին: Հիմա խոսում են բնակարանների, միլիոնանոց դղյակի մասին: Բայց ցավոք, երբ դիմում եք Կարեն Կարապետյանին, պետք է ասեմ` նա չի կարող այդ հարցով լուրջ զբաղվել: Դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քանի որ ուժայինները վարչապետին չեն ենթարկվում»:
Գուրգեն Եղիազարյանը հավատում է, որ Կարեն Կարապետյանը կամային անձնավորություն է, և մենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ կշարժվենք ու կապրենք այն Հայաստանում, որը թվագրվեց «Սասնա ծռերի» կողմից և այլևս հետ գնալու ճանապարհ չկա: Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը որպես ցուցանիշ Կարեն Կարապետյանի կատարած քայլերի` համարում է այն, որ նրա` վարչապետ նշանակվելուց օրեր անց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական տվեց, մինչդեռ նրան նախկինում ոչ ոք կպչել չէր կարողանում: Կարեն Քոչարյանը Կարեն Կարապետյանի ետ գալը կապում է սպասվող ընտրությունների հետ. «Երկիրն այն վիճակում է, որ ՀՀԿ-ն էլ հասկացել է` նավը խորտակվում է իրենք էլ հետը»:
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի տպավորությամբ, երբ լսում ես ՀՀ իշխանություններին, թվում է` կարծես նրանք մեզ չեն հասցրել այս վիճակին. «Համոզված եմ, որ կադրային փոփոխություններն անհրաժեշտ էին, բայց բոլորովին բավարար չէ ոչ միայն անձերի թվի հաշվով, այլև խորքային առումով»: Տիկին Ալավերդյանը վստահեցնում է, որ Հայաստանում ստվերը կամ անօրինական մենաշնորհները գտնել շատ հեշտ է, քանի որ ստվերը գտնվում է «ամենաարևոտ և ամենատեսարժան» վայրերում: Ըստ Լարիսա Ալավերդյանի` եթե հասարակությունը չտեսնի, որ Սերժ Սարգսյանը փոփոխություններ է կատարում իր մտերիմների, անձնականների շրջանում, հասկանալի կլինի, որ նպատակադրումը միայն այս երկու ամիսն է:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.