Մի գաղտնիք բացեմ…
Երկար տարիներ լռել եմ, գուրգուրել այդ գաղտնիքը, բայց քանի որ այսօր երկուսն էլ չկան՝ բացահայտեմ: Նրանք ինձ երկնքից կներեն:
1986 թվականին վախճանվեց Մետաքսյա Սիմոնյանը…
Հուղարկավորությունը բացառիկ էր…
Օպերային թատրոնի ճեմասրահի մի անկյունում կանգնած էր ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
Մոտեցա: Աչքերն արցունքներով լցված էին: Ձեռքերը դողում էին: Ձեռքը դրեց ուսիս.
-Լևոն ջան, մեր Մետաքսն էլ չկա:
Ու լաց եղավ երեխայի նման:
— Ախր, էսքան տարի ուժ չեմ գտել իմ մեջ, որ իրեն ասեմ, որ բացեմ սիրտս… Ինքն աստվածուհու նման բարձր էր, անհասանելի… Ախր, ո՞նց ռիսկ անեի ու ասեի, որ սիրում եմ, սիրահարված եմ… Երևի իմ կյանքի ամենամեծ ու ամենագաղտնի սերն էր…
Արցունքները վարար գետի նման թափվեցին աչքերից…
Ֆեյսբուքյան էջում գրել է արվեստագետ Լևոն Մութաֆյանն ու , հիշեցնելով, որ այսօր Մետաքսյա Սիմոնյանի ծնննդյան օրն է, նշել.
Մեծն Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան օրն է…
Եթե ապրեր՝ կլիներ 89 տարեկան:
Էլի գեղեցիկ կլիներ, էլի կհմայեր…
Երջանիկ եմ, որ նրա ուսանողն եմ եղել:
Երջանիկ եմ, որ նրա հետ բեմ եմ բարձրացել՝ նրա այս հրաշալի Մարգարիտի կողքին…
Երջանիկ եմ նաև, որ մի շրջան իրարից խռով ենք եղել, իրար տեսնելիս՝ չենք բարևել, այլ փռթկացել ու անցել ենք…
Բայց մի օր կանգնեցրեց ՀԹԳՄ շենքում.
— Ինչու՞ չես բարևում:
— Դե դուք էլ չեք բարևում:
— Բայց ես փռթկում եմ, մի բարև չարժե՞…
Դա հաշտեցում էր: Չնայած ուսանողն էի եղել, իր փոքր տղայի հասակակիցն էի, բայց կարևորում էր խոսքս…
Երբ ստացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում, շտապեցի թատրոն: ,,Մադամ Սան-ժեն,, ներկայացումն էր: Ներկայացումից հետո վազեցի բեմ, գրկեցի, համբուրեցի, շնորհավորեցի:
Հանկարծ խեթ նայեց.
— Բա ծաղիկնե՞րը…
— Էսքան համբուրում ու շնորհավորում եմ, մի ծաղիկ չարժե՞,- պատասխանեցի:
Հռհռաց, գրկեց…
Ծաղիկներն, իհարկե, չէի մոռացել՝ դիմահարդարման սենյակում առոք-փառոք բազմեցրել էի իր նկարի տակ…
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.