Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված Բաց նամակով տեղեկացնում է, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրամանը հակասում է օրենքին: Մասնավորապես՝ մինչ այս դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագիրը տնօրեններին տրվում էր 5 տարի ժամկետով, որից հետո նրանք կարող էին վերապատրաստվել, կրկին քննություն հանձնել ու ստանալ հավաստագիր: Սակայն նախարար Լևոն Մկրտչյանի նոր հրամանով՝ մեկ անգամ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստացած անձինք վերապատրաստումից հետո այլեւս քննություն չեն հանձնելու: Իսկ սա հակասում է կրթության ոլորտում պաշտոնավարման ժառանգականության մասին վարչապետի հնչեցրած այն մտքին, որ «Սերնդափոխություն է պետք, չպետք է թողնենք պապական նստեն»: Նամակում մասնավորապես ասվում է. «ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ցավով արձանագրեցի, որ Դուք էլ (ում նկատմամբ կարծես ինչ-որ չափով հավատ կա հասարակության որոշ մասի մոտ), չեք լսում նույնիսկ խորհրդարանական ընդդիմությանը: Միանգամից ասեմ, որ այդ փաստից շատ վատ տպավորություն ստացա: Այս նամակիս արձագանքից կհասկանամ Ձեր՝ պատասխանատվություն ստանձնողի խոսքերին որքանով կարելի է վստահել: Շատ կուզենայի ԱԺ-ից ստացած տպավորությունս վրիպման արդյունք լիներ, որը յուրաքանչյուրիս հետ էլ կարող է պատահել:
«Այդ օրը կրթության ոլորտում պաշտոնավարման ժառանգականության մասին ասացիք. «Սերնդափոխություն է պետք, չպետք է թողնենք պապական նստեն»: Հենց Ձեր այս պնդման օրինականության հիմքն ամրագրվել է 2009-ին ընդունված՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով, ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ կոչվող փաստաթղթով, որը տրվում է 5 տարով, և նորը ստանալու համար տնօրենի թեկնածուից Օրենքը պահանջում է վերապատրաստվել ու հանձնել նոր քննություն: «Օրենքը պետք է գործի, դա ակնհայտ ճշմարտություն է»,- ասացիք Դուք:
Ստիպված եմ հրապարակային նամակով դիմել Ձեզ՝ հայտնելով, որ ԿԳ նախարար պարոն Լևոն Մկրտչյանի 18.05.2010թ. N 395-Ն հրամանը հակասում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված՝ ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման եւ ընտրության ընթացակարգին: Ըստ օրենքի՝ ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար հայտարարվում է մրցույթ, որին մասնակցելու իրավունք է ստանում այն անձը, ով վերջին 10 տարվա մեջ ունի 7 տարվա մանկավարժական ստաժ, անցել է վերապատրաստում համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից, այնուհետեւ քննություն՝ գրավոր եւ բանավոր փուլերով և ստանում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր:
Հստակ գրված է, որ ղեկավարման իրավունքի հավաստագիրը տրվում է 5 տարի ժամկետով: Նույն օրենքի 15-րդ կետն ասում է. «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է մինչեւ հավաստագրի ժամկետի լրանալը դիմել եւ անցնել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վերապատրաստումը եւ ստանալ ուսումնական հաստատության ղեկավարման ՆՈՐ հավաստագիր»: Օրենքի 12-րդ հոդվածի 15-րդ կետում շեշտված «հավաստագրի ժամկետ» ու «նոր հավաստագիր» նորմերի անհրաժեշտությունն ամրագրված է Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար քննության կազմակերպման և անցկացման կարգի 82-րդ և 83-րդ կետերով, որտեղ սահմանված է ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ՝ «Վերապատրաստված, քննությանը մասնակցած և Հավաստագրման հանձնաժողովի որոշումով «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի)» շնորհման ենթակա հավակնորդին շնորհվում է «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր»՝ 5 տարի ժամկետով, որը նա ստանում է քննության արդյունքները ամփոփելուց հետո 10-օրյա ժամկետում»:
Միանշանակ է՝ միայն վերապատրաստված, ՔՆՆՈՒԹՅԱՆԸ մասնակցած հավակնորդը կարող է ստանալ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ, այն էլ քննությունների արդյունքները ամփոփելուց 10 օր հետո: Ըստ նախարարի 18.05.2010թ. N 395-Ն հրամանի՝ մեկ անգամ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստացած անձինք վերապատրաստումից հետո այլեւս քննություն չեն հանձնելու և այս անօրինական հրամանն արդեն մտել է ուժի մեջ: Պարոն Վարչապետ, Ձեզ եմ դիմում, որպեսզի կառավարությունը կասեցնի ԿԳ նախարարի անօրինական հրամանի գործունեությունը»,-գրում է Բախշյանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.