«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին «նոն–ստոպ» ռեժիմով աշխատող գործադիրի անդամները, կառավարության ծրագրից բացի, ներկայացնում են նաև օպտիմալացման ցուցակներ։ Օպտիմալացման մասին դեռևս հայտարարել էր Հովիկ Աբրահամյանը, սակայն նա երևի վախեցավ այն կյանքի կոչել, որպեսզի սոցիալական բունտ չառաջանա։
Կարեն Կարապետյանը վճռական է տրամադրված։ Նախ, նա հայտարարել է, որ իրեն չի բավարարում ջարդոնների, «ժեխերի» կրճատումը՝ հին, անսարք մեքենաները վերացնելը որևէ բան չի փոխում, պետք է իրապես և շատ կրճատել ծառայողական մեքենաների թիվը։
«Այժմ գերատեսչությունների ղեկավարները կրակն են ընկել, չգիտեն ում ձեռքից մեքենա վերցնեն։ Օպտիմալացման երկրորդ ուղղությունը կադրերի կրճատումն է։ Նախատեսվում է կառավարության կազմը մոտ 20 տոկոսով կրճատել, ընդ որում՝ կրճատումներ լինելու են ոչ միայն վարչությունների, բաժինների, այլև անգամ մարզային ստորաբաժանումների տեսքով։ Վարչապետը նշել է, որ ամեն ղեկավար ինքը պետք է որոշի, թե ինչ կարող է անել, որ աշխատողի փոխարեն, որ բաժիններն են քիչ ծանրաբեռնված։ Նախատեսվում է այդ բաժինները կրճատել, նրանց գործառույթները դնել այլ աշխատակիցների վրա, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության աճը չի ազդելու աշխատավարձի վրա։ Ու եթե մայրաքաղաքի մասշտաբով աշխատանք կորցնելու վտանգի առաջ են կանգնած 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները, ապա մարզերի պարագայում կկրճատվեն անգամ 60 հազար դրամ ստացողները։ «Այ, էդքան վատ է մեր երկրի վիճակը, որ անգամ դա էլ է բեռ պետության վրա, հայտնի էլ չէ՝ էդ մարդկանց հանում են, ուրիշ տեղ աշխատատեղ ստեղծելո՞ւ են, որ աշխատեն, ոչ մնացողների փողն են բարձրացնելու, ոչ էլ հանվողներին նոր աշխատանք են տալու»,–ասում է մեր աղբյուրը»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի՝ համարում:
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.