Անցած ուրբաթ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները Երևանում էին: ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումից առաջ` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր.«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով տարածաշրջանում տնտեսական նորմալ փոխգործակցությունը՝ կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»,-հայտարարել էր Լավրովը:
Պետք է նկատել, որ Պաշտոնական Մոսկվայի նմանատիպ առաջին հայտարարությունն է: Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունից ի վեր ռուսները ամեն առիթով հայտարարում էին, որ թուրքական կողմը լարում է իրավիճակը:
Ապրիլյան պատերազմից հետո անձամբ Լավրովը հայտարարել էր.«Թուրքական ղեկավարության շուրթերից հնչած հայտարարությունները բացարձակապես անընդունելի են այն պարզ պատճառով, որ դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին: Դրանք խնդրի ռազմական, ուժային լուծման կոչեր էին»:
Փաստորեն ղարաբաղյան հարցը ռուս-թուրքական հարաբերությունների համար ծառայում էր որպես «մանրադրամ»: Քանի դեռ ռուսները լարված հարաբերություններ ունեին թուրքերի հետ` Թուրքիան պատերազմի հրահրիչ է, իսկ երբ ռուս-թուրքական հարաբերությունները ջերմ են` Թուրքիան ոչ միայն սադրիչ չէ, այլ նաև կարող է դրական դեր խաղալ:
Կարևոր է նկատել, թե ինչու է Լավրովը այս ամենի մասին խոսել նախագահների հանդիպումից առաջ: Եվ եթե հաշվի առնենք, այն փաստը, որը ՀԱՊԿ երկրների ղեկավարները քննարկել են նաև Ղարաբաղի հարցը, ապա պետք է վստահորեն ասել, որ Ռուսաստանը ներկայացրել է նաև Թուրքիայի շահերը: Ի վերջո այս անգամ Նազարբաևը չէր եկել և որևէ մեկը պետք է նարկայացներ Թուրքիայի շահերը:
Մնում է, որ մեր երկրի ղեկավարները հասկանան, որ Ղարաբաղի հարցը բացի Հայաստանից մնացած կողմերի համար միայն գործիք է` իրենց խնդիրները լուծելու համար: Մնում է հասկանալ և ամուր կանգնել սեփական շահերի համար:
Աղբյուրը` politik.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.