ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը Վլադիկովկասից տեղեկացնում է, որ տեղի 3 կլինիկայում այս պահի դրությամբ բուժվում է 8 տուժած։ Նրանցից 4ը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ ռուս տղաներ, ովքեր Հայաստան էին գալիս կարատեի մրցումներին մասնակցելու համար։ Մյուս 4-ը՝ երեք տղամարդ և մեկ կին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Նրանցից երեքը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկն այսօր է տեղափոխվել հիվանդասենյակ։ Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Վարդան Վարդազարյանը հեռախոսով հայտնեց, որ երեկ երեկոյան Վլադիկովկաս հասնելուն պես առաջինն այցելել են Մանկական հանրապետական կլինիկայում բուժվող տղաներին և ծանոթացել նրանց առողջական վիճակին, բուժման ընթացքին։
Այնուհետև ՀՀ ԱՆ արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանի հետ եղել են Վլադիկովկասի Հանրապետական կլինիկական հիվանդանոցում, որտեղ բուժվող ՀՀ քաղաքացի երկու տղամարդն էլ ունեն բազմակի կոտրվածքներ, այդ իսկ պատճառով գտնվում են մշտական անզգայացման տակ։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր։
Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում Մոսկվա¬-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ 2 քաղաքացիներից 1ը պետք է վիրահատվի, իսկ մյուսը լրացուցիչ համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն է անցնելու։
Վարդան Վարդազարյանը շեշտեց, որ բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Նախարարության աշխատակիցները Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարության և հիվանդանոցների մասնագետների հետ քննարկել են մեր հայրենակիցների բուժման ընթացքը և հետագա տեղափոխման հարցերը։
Տեղեկությունը՝ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանի ֆեյսբուքյան էջից։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.