Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականության վերջին դրսևորումներն իսկապես տարօրինակ են՝ նա սկսել է հերթով ասպարեզից հեռացնել բոլոր նրանց, ում շնորհիվ մինչև հիմա կարողացել է «տոկոս խփել» և պահպանել իշխանությունը։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե պատճառն այն է, որ նա այլևս չի վախենում ընտրություններից, համարում է. որ քաղաքական դաշտը վերջնականապես բզկտել է, հետևաբար՝ «հին սերնդի ընտրակեղծարարների» ծառայությունների կարիքն այլևս չունի և կարող է հանգիստ ազատվել նրանցից։ Իրականում, կարծում ենք, ճիշտ հակառակն է՝ նա կարգին վախեցած է առաջիկա խորհրդարանական ընտրություններից, դրա համար էլ փորձում է սիրաշահել ժողովրդին՝ գործից հանելով բոլոր նրանց, ում, իր կարծիքով, ժողովուրդը չի սիրում։ Նրա կարծիքով՝ եթե այդպես վարվի, ժողովուրդը կսկսի սիրել իրեն։
Սա, համաձայնվեք, շատ պարզունակ մոտեցում է։ Նախ՝ որովհետև մարդիկ ամենաշատը հենց Սերժ Սարզսյանին չեն սիրում։ Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ տարիներ շարունակ նա է հովանավորել այդ օդիոզ դեմքերին, ու նրանք հենց Սերժ Սարգսյանի «դաբրոյով» են աջուձախ արել՝ ինչ ուզել են։ Եվ, ի դեպ, չեն էլ թաքցրել, որ ունեն այդ «դաբրոն»։ Երկրորդ՝ Հայաստանի բնակչության 80-90 տոկոսը դժգոհ է ոչ թե որևէ կոնկրետ պաշտոնյայից, այլ ընդհանրապես իշխանական համակարգից։ Երբ մարդիկ որևէ տեղ հավաքված քննարկում են երկրի վիճակը, առավել հաճախ հնչող միտքը սա է՝ «սրանց սաղին պտի վառես»։ Ցավալի է, բայց դա է իրականությունը։ Ուշադրություն դարձրեք՝ մարդիկ ուզում են առանձնակի դաժանությամբ «ջերմամշակման ենթարկել» ոչ թե որևէ կոնկրետ պաշտոնյայի, այլ «սրանց սաղին»։ Իսկ «սրանց սաղի» քաղաքական ու տնտեսական տանիքը հենց Սերժ Սարգսյանն է։
Կկարողանա՞ արդյոք Սերժ Սարգսյանը կադրային փոփոխություններով փոխել իր նկատմամբ հասարակության վերաբերմունքը։ Կամ, եթե հարցն այլ ձևով դնենք՝ կկարողանա՞ արդյոք նոր վարչապետը հասարակությանը համոզել, որ այն, ինչ կատարվում է՝ լուրջ շրջադարձ է և ոչ թե կոռուպցիոն համակարգի հերթական «ծյունինգ»։ Հասարակության առավել գիտակից հատվածին, իհարկե, համոզել չի հաջողվի։ Նրանք հասկանում են, որ Հայաստանի բոլոր հիմնական պրոբլեմները համակարգային են, ու քանի դեռ համակարգի առանցքը չի փոխվել, ոչինչ չի փոխվի։ Կոպիտ ասած՝ եթե Հայաստանի բոլոր տասը մարզերից հավասարապես արտագաղթում են, նշանակում է՝ մեղավորը մարզպետները չեն (հակառակ դեպքում լավ մարզպետ ունեցող շրջաններից չէին արտագաղթի), եթե գործազրկությունն ու ցածր աշխատավարձերը տնտեսության բոլոր ճյուղերում են՝ ուրեմն մեղավորն այդ ոլորտների համար պատասխանատու նախարարները չեն և այլն։ Այսինքն՝ նախարար ու մարզպետ փոխելով հարց չի լուծվելու, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում՝ «չո՛ւրը պիտի լվալ»։
Բայց խնդիրն այն է, որ հասարակության, այսպես ասենք, պակաս գիտակից հատվածին նույնպես խաբել չի հաջողվի։ Չէ՞ որ այդ մարդկանց հիմնական«տեսլականն» այն է, որ լավ իշխանությունը պիտի հարուստներից խլի փողը և բաժանի չունևորներին։ Ու հիմա տեսեք՝ «հարուստներից խլելու» գործընթացը կարծես թե սկսվում է (ՊԵԿ-ում 40 քրեական գործ է հարուցվել մոտ 2,7 միլիոն դոլար չվճարված հարկերի համար), բայց «աղքատներին բաժանելու» մասին խոսք չկա (պաշտոնապես հայտարարվել է, որ ոչ այս տարի, ոչ եկող տարի թոշակները չեն բարձրանալու)։ Պետության կարիքների վրա ծախսելու մասին նույնպես խոսք չկա (եկող տարի բյուջեի ծախսային մասը մոտ 100 միլիարդ դրամով նվազելու է): Այսինքն՝ ստացվում է, որ վաղը «հարուստներից խլելու են, տան հարուստներին»։ Իսկ սա նշանակում է, որ «կադրային ծյունինգով» որևէ մեկին խաբել չի հաջողվելու։ Եվ եթե Սերժ Սարգսյանին թվում է, թե «տոկոս խփողների» ծառայություններից հրաժարվելու արդյունքում պակաս ստանալիք ձայները կփոխհատուցի ընտրողներին մոլորեցնելով և համեմատաբար ազնիվ ձայներ ստանալով, չարաչար սխալվում է։ Կորուստը փոխհատուցել չի ստացվելու։
ՉԻ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
- 11:11Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
- 11:10Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
- 14:10Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.