«Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը երեկ հայտարարելէ, որ անցնող երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը շոկ է ապրել, գալիք տարին պետք է լինի կայունացման տարի, որպեսզի 2018 թվականից արդեն հնարավոր լինի մտածել զարգացում ապահովելու մասին: Երկու տարի շարունակ Հայաստանի հասարակությանը հավաստիացնում էին հակառակը, որ Հայաստանի տնտեսությունն աճ է արձանագրում, և նույնիսկ ոչ միայն աճ, այլև որակապես նոր աճ: Այժմ պարզվում է, որ որակապես աճել է սուտը, որ հասարակությանը երկու տարի անընդհատ մատուցել է Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Հասարակությանը ստել են, թե տնտեսությունն աճում է, այն էլ որակապես նոր ձևով է աճում:
Պարզվում է, տնտեսությունը շոկի մեջ է, որի մասին բարձրաձայնվում է այժմ: Սակայն մյուս կողմից իհարկե հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ պետք է հասարակությունը հավատա ներկայիս՝ նոր կառավարության հայտարարություններին, թե վիճակը չափազանց ծանր է, և տնտեսությունը երկու տարի շոկի մեջ է, ու հաջորդ տարին պետք է լինի վիճակը կայունացնելուն միտված քայլերի տարի: Չէ՞ որ հասարակությունը կարող է կարծել, որ նախորդ կառավարությունից մնացած վիճակը ծայրահեղացնելով, նոր կառավարությունն ընդամենը ինքնապահովագրվում է, ինքն իր համար ստեղծում է մի ամբողջ տարի ժամանակային ինտերվալ, երբ հասարակության հարցադրումներին ի պատասխան կհնչի, որ վիճակը այնքան ծանր էր, որ հազիվ կարողանում ենք կայունացնել՝ զարգացում դեռ մի սպասեք:
Այնպես որ, ակնհայտ է, որ նոր կառավարությանը խիստ ձեռնտու է իրավիճակը ներկայացնել ծայրահեղ ծանր, չափազանց բարդ, շոկային, և այդպիսով ապահովագրվել հասարակության հարցապնդումներից: Սրանով հանդերձ, ինչ խոսք անվիճելի է, որ վիճակը, մեղմ ասած, լավ չէ: Հասարակությունը դա անմիջականորեն զգում է իր մաշկի վրա: Սակայն դրան զուգահեռ, հարցը, թե մի՞թե այդքան վատ է, որ մի ամբողջ տարի է պետք կայունացնելու համար, բացարձակապես չի կորցնում հրատապությունը: Եվ այստեղ հասարակության հարցին պատասխանը կարող են լինել ոչ թե հայտարարությունները կամ երդումները, որ վիճակը իսկապես խիստ ծանր է, այլ պատասխանատվությունը: Եթե տնտեսությունը եղել է շոկի մեջ, եթե արտաքին պարտքը դրա հետևանքով աճել է մոտ մեկ միլիարդ դոլարով մեկ տարվա ընթացքում, եթե մարդիկ, որոնք նախկին կառավարությունում լուրջ դեմքի արտահայտությամբ ստել են քաղաքացիներին տնտեսության որակապես նոր աճի վերաբերյալ, ապա նրանք բոլորը պետք է պատասխան տան:
Եթե խոսքը իրավական պատասխանատվություն ենթադրող քայլերի մասին է կամ պարզ ասած պրիմիտիվ գողությունների, ապա նրանք պետք է պատասխան տան իրավական հարթության վրա, իսկ եթե խոսքը քրեաիրավական հոդվածներ չենթադրող գործողությունների մասին է, ապա պետք է պատասխան տան քաղաքական, բարոյական հարթության վրա՝ հասարակության աչքերին նայելու և ստելու համար, նաև տնտեսությունը և փաստորեն պետությունը շոկի ենթարկելու համար: Ի վերջո, այդ ընդհանուր հայտարարությունների տակ, թե տնտեսությունը երկու տարի շոկի մեջ է եղել, մարդկային ճակատագրեր են, ամենատարբեր ընթացք ապրած՝ մինչև անգամ ողբերգությամբ ավարտված:
«ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.