1986 թ.-ի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանում պայթյուն որոտաց:
Աշխարհը պատվեց ռադիոակտիվ ամպով:Երբեմնի բնակեցված քաղաքը դարձավ արգելված գոտի, իսկ դրա բնակիչները, հաշված ժամերի ընթացքում, լքեցին իրենց տները: Այդ սարսափելի օրվանից արդեն 30 տարի է անցել:
Երբ գիտնականները որոշեցին պարզել, թե ներկայումս ինչ վիճակում է տեղի բնությունը, ապշեցին իրենց բացահայտածից:Պարզվեց, որ տեղի ֆաունան ոչ թե չորացել ու վերացել է, այլ հակառակը՝ համալրվել է նոր տեսակներով, որոնք մի ժամանակ ոչնչացման եզրին էին կանգնած:
Չեռնոբիլի գոտում շատացել են եղնիկները, որմզդեղները, ինչպես նաև գայլերը, որոնց արդեն երկար ժամանակ չէին տեսել այդ շրջաններում:
Ամենասենսացիոնը եղավ հազվագյուտ համարվող սև արագիլների և գորշ արջերի բացահայտումը: Նրանք ընդհանրապես անհետացել էին բնապահպանական ցուցակներից դեռևս անցած դարի 80-ականներին:
-Գայլի առաջին հետքերը մենք ֆիքսել էինք դեռևս 2003 թ.-ին, բայց այդ ժամանակ չհավատացինք մեր փաստերին,- անկեղծանում է գիտնականներից մեկը:
Դրանից բացի զարմանալի է այն, որ Չեռնոբիլում իսպառ բացակայում են մուտանտ կենդանիները: Ոչ մի երկգլխանի կամ երկպոչանի արարածներ կամ շեղումներով գազաններ այստեղ չեն հայտնաբերվել:
Մեծ ձեռքբերում էր նաև եվրոպական լուսանի վերածնունդն այս տարածքում: Այդ կենդանին հայտնվել էր Կարմիր գրքում, բայց կար ժամանակ, երբ նրանցով բնակեցված էին Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի անտառները: Կենդանիների հայտնի թանկարժեք մորթու պատճառով 20-րդ դարի երկրորդ կեսին նրանք ամբողջովին վերացել էին եվրոպական տարածաշրջանից:
Գիտնականները նաև Եվրոպական արջի են հանդիպել անտառներում, որին այդ տարածաշրջանում տեսել էին 100 տարի առաջ:
Գիտնականների խոսքերով՝ գաղտնիքն ամենևին էլ ռադիացիայի բուժիչ ուժի մեջ չէ, այլ ավելի շուտ մարդու՝ այդ հատվածում կենսագործունեության բացակայության մեջ: Այդ կենդանիները կարելի է ասել ապաստան են գտել այդ հատվածում, քանի որ այնտեղ մարդիկ չեն ապրում:
Ռադիացիոն արգելոց դարձած Չեռնոբիլին այսօր մարդիկ կարող են հետևել այնտեղ տեղադրված 40 թակարդ-տեսախցիկներով, բայց այնտեղ բնակություն հաստատել դեռ երկար ժամանակ չեն կարողանա: Ինչ որ տեղ դա նաև լավ է…
- 13:10Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.