Իշխող կուսակցությունում էլ կարծում են՝ «վարչապետը խոսել է ընդհանուր և փիլիսոփայության մասին է խոսել»:
«Պրիմիտիվ գողության» մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունըքրեական գործի նյութ պետք է դառնա: Այս մասին այսօր հայտարարեց իշխանության մաս կազմող ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ի վերջո վարչապետի հայտարարությանը հետևելո՞ւ են կոնկրետ գործողություններ:
Հիշեցնենք՝ այն, որ պետական բյուջեից գողություն է կատարվում, Կարեն Կարապետյանը հայտարարել էր կառավարության անցած շաբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ, սակայն առայսօր իրավապահ մարմինները որևէ գործընթաց չեն սկսել:
«Մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք: Ձեր համակարգերում էդ ամեն ինչը բերեք կարգի: Տոմսի վրայի․․․ Ինձ որ պատմում են՝ ինչ սխեմաներ են անում, ուղղակի ֆանտազիայի վրա, եթե էդ մարդիկ էդ խելքը օգտագործեին մեկ այլ տեղ, հաստատ էֆեկտը շատ ավելի լավ կլիներ», — ասել էր վարչապետը:
«Ի վերջո, սա հայտարարություն էր հանցագործության մասին, գողությունը կոնկրետ հոդված է Քրեական օրենսգրքում: Այս հայտարարությանը պե՞տք է հետևի կոնկրետ գործողություն իրավապահ մարմինների կողմից․ ի վերջո, այդ հայտարարությունը արվեց հենց այդ իրավապահ մարմինների ներկայությամբ», — «Ազատության» այս հարցին Արմեն Ռուստամյանը արձագանքեց․ — «Եթե վարչապետը գնահատում է, որ տեղի է ունեցել գողություն, սա արդեն լավ հիմք է տալիս մտածելու, որ հենց էդ ուղղությամբ կկատարվեն կոնկրետ քայլեր, որոնք ի վերջո կդառնան քրեական գործեր, և դրանով կզբաղվի դատախազությունն ու իրավապահ մարմինները: Այո, սա նշանակում է, որ վարչապետը պատրաստ է նաև էդ գնով և էդ կտրուկ միջոցներով դեմն առնել էն ամենի, ինչ որ տեղի է ունեցել»:
«Հայտարարությանը կհետևի՞ կոնկրետ գործողություն, թե՞ այսպես էլ հայտարարություն կմնա: Ի վերջո, հանրությունն ուզում է իմանալ՝ ովքե՞ր են այդ պրիմիտիվ գողություն կատարողները», — այս հարցին էլ Դաշնակցություն խմբակցության ղեկավարը պատասխանեց․ — «Ես կարծում եմ, որ պիտի հետևեն կոնկրետ գործողություններ, իհարկե պիտի հետևեն: Եթե խոսքը գնացել է գողության մասին, ուրեմն, արձանագրել է վարչապետը, վարչապետն էլ ունի բոլոր լծակներն ու հնարավորություններն՝ ավելի խորանալու և ավելի բացահայտելու, մարմնավորելու, այսպես ասած, այդ հայտարարությունը»:
Իսկ իրավապահ մարմինները լռում են, որովհետև, ըստ Ռուստամյանի, դրանք «ընդհանուր գողության հայտարարությամբ քրեական գործ չեն հարուցում, իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցում, որ գոնե ինչ-որ սկզբնական հիմք կա»:
«Իսկ դա հիմք չէ՞, որ գնան ուսումնասիրեն, տեսնեն՝ ինչ է եղել․․․», — այս դիտարկմանն էլ նա հակադարձեց․ — «Այսինքն, ո՞ւմ համար պարզ չի, որ Հայաստանում տեղի է ունենում գողություն: Այսինքն, եթե էդպես լինի, պիտի իրավապահ մարմինները օրնիբուն զբաղվեն այդ հայտարարության հետ կապված՝ Հայաստանում ինչքան գողություն կա՝ բացահայտեն: Ըստ էության, դա էլ անում են: Բայց դուք ուզում եք կոնկրետացնեք, չէ՞՝ վարչապետի ասածի հետևանքով»:
Հիշեցմանն էլ, որ «ի վերջո, նա ասում էր՝ որտեղ է կատարվում, որ ոլորտում՝ տոմսերի գնման, պետբյուջեից․․․», Դաշնակցություն խմբակցության ղեկավարը արձագանքեց․ — «Ուրեմն՝ պետք է ուսումնասիրվեն, ավելի հստակ դառնան՝ որտեղ է կոնկրետ, ով է էդ գողությունը կատարողը: Այսինքն, սա արդեն քրեական գործի նյութ պիտի դառնա»:
Թե ինչու առայսօր Կարեն Կարապետյանի հայտարարությանը իրավապահ մարմինները չեն արձագանքում, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել հենց վարչապետին: «Ես վարչապետի խոսնակը չեմ, Հանրապետականի խոսնակն եմ», — ասաց նա:
«Բայց դա նորմա՞լ է՝ հանրությունը լսում է հայտարարություն, բայց հետևանքը չի տեսնում հայտարարության», — այս հարցին էլ Շարմազանովը արձագանքեց․ — «Իմ կարծիքով՝ վարչապետը խոսել է ընդհանուր և փիլիսոփայության մասին է խոսել»:
Դիտարկմանն էլ՝ «Ի՞նչ փիլիսոփայություն, կոնկրետ հանցագործության մասին է, փիլիսոփայություն չկա այստեղ», իշխող կուսակցության խոսնակը հակադարձեց․ — «Կոնկրետ հանցագործության մասին չէ, այլ գնացել է փիլիսոփայության մասին խոսքը՝ որ կան խնդիրներ, որ մենք պետք է ավելի արդյունավետ աշխատենք: Իսկ մնացածը արդեն՝ հարցեր կտաք՝ ինքը կպատասխանի»:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.