Իր հրաժարականից առաջ Սյունիքի տխրահռչակ մարզպետ Սուրկ Խաչատրյանը որոշել է իշխանություններին ցույց տալ, որ լավ չեն անում, երբ հրաժարվում են իր նման ամենակարող մարզպետից։ Կապանում հոկտեմբերի 2-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության թեկնածու Աշոտ Հայրապետյանի օգտին ձայներ հավաքելու գործին լծվել է ողջ իշխանական ապարատը՝ Սուրիկ Խաչատրյան-Լիսկայի գլխավորությամբ։ Աշոտ Հայրապետյանին ամեն գնով անցկացնելու գործում իրենց «պատռում» են նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարները, ովքեր պաշտոնապես նախընտրական շտաբներ են բացել Կապանում: Լիսկայի հանձնարարությունը պատվով կատարելու համար կոմբինատի փոխտնօրեն Վահե Հակոբյանը անգամ սպառնում է իր աշխատակիցներին, որ եթե վերջիններս չքվեարկեն Աշոտ Հայրապետյանի օգտին, ապա կզրկվեն իրենց աշխատանքից։ Սյունիքի իշխանական ողջ «կոդլի» նպատակը մեկն է՝ Լիսկայի եւ դաշնակցության թեկնածու Արթուր Աթայանի միջոցով, ով եւս Լիսկայի հլու կամակատարն է, հնարավորինս շատ ձայներ փախցնել Կապանում հարգված հրամանատար, ազատամարտիկ Արթուր Մարտիրոսյանից՝ ով իր առաջադրմամբ խառնել է իշխանական կոալիցիայի խաղաքարտերը:
Արդեն իսկ հստակ տեղեկություններ կան, որ Լիսկան այս ընտրություններում աննախադեպ գումարներ է բաժանում: ՀՀԿ թեկնածու Աշոտ Հայրապետյանը և ՀՅԴ թեկնածու Արթուր Աթայանը, ով եւս սնվում է ՀՀԿ-ի գրպանից, պատրաստ են անգամ ձայնը 30.000 դրամով գնել, միայն թե կարողանան անհրաժեշտ քվեներ ապահովել Հայրապետյանի օգտին։
Սակայն փող բաժանելու հարցում, ըստ լուրերի, դաշնակցական Աթայանը արդեն հսսցրել է «քցել» իր հովանավոր Լիսկային։ Մեր տեղեկություններով, Աթայանին Լիսկան բավականին մեծ գումար է տվել, որպեսզի վերջինս բաժանի հօգուտ Աշոտ Հայրապետյանի, սակայն այդ գումարով պարտքերի մեջ խրված Արթուր Աթայանն իր պարտքերի մի մասն է փակել։ Մնացած մասն էլ հույս ունի փակել, երբ բարեհաջող կերպով իր ձայները կծախի Աշոտ Հայրապետյանին եւ Լիսկայից կստանա խոստացված վարձատրությունը։
Սակայն մեր հարցումները վկայում են, որ այս անգամ ՀՀԿ-ՀՅԴ դաշինքի սցենարը Կապանում տապալվելու է։ Սոցիալական ծանր վիճակում գտնվող կապանցին, եթե անգամ վերցնելու է գումարը, ապա վստահաբար չի քվեարկելու ոչ Աշոտ Հայրապետյանի եւ ոչ էլ Լիսկայի դաշնակցական դրածո Արթուր Աթայանի օգտին։
Կապանցին հրաշալի գիտի, որ իրեն բաժանվող գումարը հենց կապանցուց գողացված գումարն է։
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.