Նոր վարչապետի կադրային քաղաքականությունից որևէ մեկը գլուխ չի հանում։ Հիմնական պատճառն այն է, որ մինչև հիմա այդպես էլ հասկանալի չդարձավ, թե այնուամենայնիվ ինչո՞ւ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ։ Ավելին՝ առ այսօր հասկանալի չէ անգամ, թե ի վերջո, ո՞վ նրան վարչապետ նշանակեց՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռուսաստանը։
Լավ, եկեք որպես հիմք ընդունենք այն տարբերակը, որ Սերժ Սարգսյանն ինքնուրույն քաղաքական գործիչ է ու հենց ինքն էլ Կարեն Կարապետյանին վարչապետ է նշանակել։ Անմիջապես էլ ծագում է հաջորդ հարցը՝ նշանակել է, որ ի՞նչ անի։ «Որպեսզի արմատական բարեփոխումներ իրականացնի» պատասխանը միանգամից մի կողմ թողնենք, դա դյուրահավատների համար է (եթե Հայաստանում դեռ այդպիսիք մնացել են)։ Ի վերջո, ով՝ ով, բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ մի քանի նախարար փոխելով կամ նախարարությունների համար նոր անուններ հորինելով ոչ մի հարց չի լուծվի։ Ուրեմն՝ ո՞րն է այս անիմաստ իրարանցման պատճառը։
Կարծում ենք՝ Սերժ Սարգսյանի ընտրությունը Կարեն Կարապետյանի վրա է կանգ առել երկու հիմնական պատճառով։ Առաջին՝ նա հանրապետական չէ և ՀՀԿ-ում որևէ քաղաքական հենարան չունի։ Նկատե՞լ եք, որ Կարեն Կարապետյանը հազիվ երկու շաբաթ է, ինչ վարչապետ է, բայց նրա և ՀՀԿ-ի միջև հակասություններն արդեն աչք են ծակում։ Սերժ Սարգսյանին հենց դա էլ պետք է, որովհետև կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում իշխող կուսակցության մեջ (պոլիտբյուրոյում) լուրջ հենարան ունեցող վարչապետը շատ հանգիստ կարող է վերցնել իշխանությունը, իսկ եթե վարչապետն այդպիսի հենարան չունի՝ փաստացի իշխանությունը պատկանելու է կուսակցության ղեկավարին (գենսեկին)։ Հովիկ Աբրահամյանն այդ իմաստով վտանգավոր էր (համենայնդեպս՝ Սերժ Սարգսյանը նման վտանգ զգում էր), իսկ ահա Կարեն Կարապետյանն անվտանգ է՝ «շուշաթրաշ արած» ոզնու պես։ Դրա համար էլ՝ հենց որ ուզում է իր համար գծված սահմաններից դուրս գալ, տարբեր տրամաչափի ՀՀԿ-ականները նրան տեղն են դնում։ Խմբագրում են նրա ասածները, բացատրում են, թե իրականում ինչ էր ուզում ասել, երեկ էլ բաց տեքստով հայտարարեցին, թե սա Կարեն Կարապետյանի կաբինետը չէ, ՀՀԿ-ի կաբինետն է։ Պարզ ասած՝ Կարեն Կարապետյանի միակ երաշխիքը ՀՀԿ (այսինքն՝ Սերժ Սարգսյանի) վստահությունն է։ Քանի դեռ Սերժ Սարգսյանը նրան վստահում է՝ նա վարչապետ է, հենց որ չվստահեց՝ անմիջապես աշխատանքից կազատի (ինչպես ցանկացած այլ վարձու աշխատողի)։
Այստեղից էլ՝ երկրորդ պատճառը։ Փաստորեն քաղաքական «ֆիգուրների» այս դասավորվածությունը վկայում է, որ Հայաստանը վարչապետ չունի։ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելով՝ Սերժ Սարգսյանը գործնականում վերացրեց վարչապետի ինստիտուտը և ինքը ստանձնեց նրա ֆունկցիաները։ Իսկ Կարեն Կարապետյանն ընդամենը ցուցանակային դեմք է ու հենց ցուցանակի դեր էլ պիտի կատարի (ինչով և զբաղվում է արդեն երկու շաբաթ)։
ՉԻ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
- 11:11Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
- 11:10Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
- 14:10Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.