Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին բարկացրել է պետական միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությամբ՝ Առաջին ալիքով եթեր հեռարձակվող, օրերս մեկնարկած՝ 6/8-ը՝ լավագույն տասնյակի կատարմամբ նոր երաժշտական նախագիծը՝ «Ամենակարող երգիչը»։
Նա իր ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՛չ ավել, ո՛չ պակաս, Հանրային Առաջին ալիքի եթերում, հավանաբար՝ ռաբիս երաժշտության ջատագովների ջանքերով մեկնարկած նախագծում այսուհետ լավագույնի տիտղոսին արժանանալու համար կմրցեն ռաբիս երաժշտության ներկայացուցիչները: Եվ այս ամենը, հավանության արժանանալով պետական բյուջեից սնվող և ֆինանսավորվող հեռուստաընկերության ղեկավարության կողմից, պարտադրաբար կդառնա մեր ամենօրյա իրականության մի մասը:
Հեծանիվ չենք հայտնաբերի, եթե փաստենք, որ ռաբիսը միշտ է եղել, կա ու մնալու է, բայց դրա տեղն իր բնում է՝ հանրայինից հեռու վայրերում՝ հատուկ այս կարգի մշակույթը սիրող ու երկրպագող մասսաների համար, ո՛չ երբեք բեմում ու առավել ևս՝ Հանրային Առաջին ալիքի եթերում: Ժամանակին «Շարմ» ընկերությունը «Մեր բակը» ֆիլմերի միջոցով հրապարակայնացրեց, լեգալ իրավունքներ շնորհեց, եթերներ և բեմ բարձրացրեց ժարգոնը, նույն կերպ էլ այսօր հերթը ռաբիսինն է…
Հատուկ այս նախագծի համար արհեստավարժ ժյուրիի կազմ է ընտրվել՝ Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը, Արթուր Գրիգորյանը և ինչպես նախագծի անոնսում է հատուկ շեշտադրությամբ ընդգծվում՝ ժանրի նվիրյալներից մեկը՝ այս անգամ՝ Սպիտակցի Հայկոն, որ հանրային ալիքի եթերում անճաշակության ֆոնին փայլող ու ծամածռվող մասնակիցներին վարպետության դաս է կարդում՝ «Խաղերդ ավելի վստա´հ, բոլորն էլ ռեստորանային կյանքով են էսօր», և այլն:
Նախագծի վարումը վստահված է հումորիստ Աշոտ Ղազարյանին:
Մնում է միայն պարզել՝ ի վերջո, ովքե՞ր են արդյոք Առաջին ալիքում որոշումներ կայացնող, գեղարվեստական ստանդարտներ նախանշող և իրականացնող անձինք, ինչպե՞ս են նրանք հայտնվել Հանրային հեռուստաընկերության պատերից ներս, և ինչպե՞ս է նրանց հաջողվել հավանություն ստանալ և մեկնարկել ստորև ներկայացված նախագիծը:
Թերևս, ոչինչ չի մնում ավելացնելու, քան հեղինակ-կատարող, ամերիկաբնակ Արմեն Մովսիսյանի արձագանքն է՝ օպերային դիցուհու գրառմանը. « Հին հայտնի սկզբունք է՝ հաց և զվարճանք, նոր բան չկա, մեր բոշաներն էլ 5000 դրամով ծախվողի քիմքին համապատասխան զվարճանք են տալիս, հացի հարցը մի քիչ լավ չի ստացվում….»:
- 15:10Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան
- 11:10Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.